Jump to content

Վեկտորական դաշտի ուժագծեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վեկտորական դաշտի ուժագծերը թեք գծեր են, որոնց շոշափողներն ամեն կետում ցույց են տալիս վեկտորի ուղղությունը։ Օգտագործվում են վեկտորական դաշտերը պատկերելու համար, որոնք դժվար է ցայտուն պատկերել մեկ այլ ձևով։

Տարբեր ֆիզիկական դաշտերի իրական տեսակներ ունեն իրենց առանձնահատկությունները, որոնք արտահայտվում են ինտեգրալ կորերի պատկերում։ Մասնավորապես՝ էլեկտրական լիցքը հանդիսանում է կենտրոն, որտեղ զուգամիտվում են դաշտի ուժագծերը։

Էլեկտրական դաշտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն Մաքսվելի հավասարումների՝

էլեկտրական դաշտը կարող է լինել ինչպես պոտենցիալային, որը պայմանավորված է էլեկտրական լիցքերի առկայությամբ, այնպես էլ մրրկային, որն առաջանում էլեկտրամագնիսական ինդուկցիայի առաջացման հաշվին. կամ այդ երկու դեպքերի համակցություն։ Պոտենցիալ էլեկտրական դաշտն ունի ինտեգրալային կորեր (ուժագծեր), որոնք սկսվում են դրական և ավարտվում բացասական լիցքի վրա։ Փորձնական լիցքի վրա ազդող Կուլոնյան ուժն ուղղված կլինի ինտեգրալային գծերի շոշափողներով։ Նրրկային դաշտի ուժագծերը փակ են։ Տարածության տվյալ կետում դրանց խտությունը որոշված է այդ կետում մագնիսական ինդուկցիայի ըստ ժամանակի մասնակի ածանցյալի նշանակությամբ, իսկ ուղղությունը որոշվում է խցանահանի կանոնով։

Մագնիսական դաշտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքսվելի հավասարումների համաձայն՝

։

Մագնիսական մոնոպոլներ դեռ հայտնի չեն, այնպես որ մագնիսական դաշտ կարող է առաջանալ միայն էլեկտրական ինդուկցիայի () փոփոխման և էլեկտրական հոսանք անցնելու () արդյունքում։ Այստեղից հետևում է, որ մագնիսական դաշտը մրրկային դաշտ է, իսկ նրա ուժագծերը միշտ փակ են, այսկինքն մագնիսական դաշտի դիվերգենցիան ամեն տեղ հավասար է զրոյի։

Մագնիսական ինդուկցիայի գծերը կարող են հստակ արտապատկերվել ֆերոմագնիսական փոշիների միջոցով։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեկտորական դաշտի ուժագծեր» հոդվածին։