Վարսահարդարիչ
Վարսահարդարիչ[1], մազերի վարսահարդարիչը էլեկտրոմեխանիկական սարքավորում է, որը փչում է նորմալ կամ տաք օդ, որպեսզի արագացնի խոնավ մազերի ջրի գոլորշիացումը և չորացնի մազերը։ Վարսահարդարիչներն ավելի լավ են կառավարում մազերի ձևն ու սանրվածքը, արագացնելով և վերահսկելով ժամանակավոր ջրածնային կապերի ձևավորումը յուրաքանչյուր մազի մեջ։ Այս ջրածնային կապերը շատ հզոր են (թույլատրելով ձևավորել ուժեղ մազեր, քան ծծմբական կապերը` ձևավորած մշտական գանգրացնող արտադրանքներից), բայց ժամանակավոր են և չափազանց խոցելի են խոնավության դեպքում։ Դրանք անհետանում են մեկ անգամ մազերը լվանալուց հետո։ Սանրվածքները, որոնց համար օգտագործվում է վարսահարդարիչ, ունեն ծավալ և կարգապահություն, ինչը կարող է բարելավվել վարսավիրական պարաագաների, մազի սանրերի միջոցով չորացնլու ընթացքում, որպեսզի ավելացվի ձգվածություն, բարձրություն և ավելի լավ պահվի։ Վարսահարդարիչները ստեղծվել են մոտավորապես 19-րդ դարի վերջում։ Առաջին մոդելը ստեղծվել է 1911 թվականին Գաբրիել Ղազանչյանի կողմից։ Բռնակով, կենցաղում օգտագործվող վարսահարդարիչներն առաջին անգամ հայտնվել են 1920 թվականին։ Վարսահարդարիչերը օգտագործվում են գեղեցկության սրահներում պրոֆեսիոնալ ոճաբանների կողմից, նաև տնային պայմաններում սպառողների կողմից։
Գործածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարսահարդարիչների մեծամասնությունը բաղկացած է էլեկտրական ջեռուցվող կծիկներից և հովհարից (հաճախ սնուցվող ունիվերսալ շարժիչից)։ Ջեռուցվող տարրը վարսահարդարիչների մեծամասնության մեջ մերկ, չժանգոտվող պողպատից մետաղալար է, որը փաթաթված է թերթաքարե անջատիչի շուրջ։ Չժանգոտվող մետաղալարը օգտագործվում է ջեռուցվող տարրերի մեջ երկու կարևոր հատկությունների պատճառով. դա էլեկտրականության թույլ կոնդուկտոր է, դա չի օքսիդացվում տաքանալու դեպքում[2]։ Ժամանակակից մոդելներում, 2007 թվականին խանութներում անցկացված հարցումները ցույց տվեցին, որ վարսահարդարիչներից շատերն ունեն կերամիկական ջեռուցվող տարրեր (ինչպես կերամիկական ջեռուցիչները)` իրենց ակնթարթային ջեռուցում հնարավերության պատճառով։ Սա նշանակում է, որ քիչ ժամանակ է պահանջվում, որպեսզի վարսահարդարիչը տաքանա, հետևաբար, քիչ ժամանակ է պետք, որպեսզի մազերը չորանան։ Այս չորացուցիչներից շատերը ունեն «նորմալ ռեժիմ » սեղմակներ, որը անջատում է ջեռուցիչը և փչում է սենյակային ջերմաստիճանով օդ, մինչ սեղմակը սեղմված է։ Այս գործողությունը թույլ է տալիս պահպանել սանրվածքը։ Սառը օդը նվազեցնում է մազերի խճճվածությունը և կարող է ամրացնել մազերի փայլը։ Շատերը օգտագործում են «իոնային» գործողություններ, որպեսզի մազերի մեջ ձևավորված ստատիկ էլեկտրականությունը նվազի[3]` իոնային տեխնոլոգիայի արդյունավետության շնորհիվ[4]։ Արտադրողները պնդում են, որ սա մազերը փափկեցնում է։ Որոշ ոճաբաններ, իոնային տեխնոլոգիաների ներկայացումը համարում են ամենակարևոր առաջընթացներից մեկը գեղցկության ոլորտում։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այսօր վարսահարդարիչը ունի երկու հիմնական տեսակ։ Դրանք են` բռնակով և կոշտ կափարիչով չորացուցիչները։
Կոշտ կափարիչով չորացուցիչը ունի ծանր պլաստիկ «գմբեթ», որը համապատասխանում է մեկ անձի գլխին, որպեսզի չորացնի նրա մազերը։ Տաք օդը փչում է գմբեթի ներքին մասում գտնվող փոքրիկ անցքերից, այդպիսով մազերը համաչափ չորացվում են։ Այսպիսի չորացուցիչները առավել հաճախ լինում են գեղեցկության սրահներում[5]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1890 թվականին առաջին վարսահարդարիչ սարքը հայտնագործվել է ֆրանսիացի ոճաբան Ալեքսանդր Գոդեֆրոյի կողմից։ Գոդեֆրոյը հայտնագործեց դա իր սրահի համար, բայց դա շարժական չէր, ոչ էլ բռնակով։ Դա միայն կարող էր օգտագործվել այն դեպքում, երբ այն դրված էր մարդու գլխի վերևում[6]։ Ամերիկահայ գյուտարար Գաբրիել Կազանչյանը առաջինն էր, ով արտոնագրեց վարսահարդարիչը ԱՄՆ-ում` 1911 թվականին[7]։ 1915-ական թվականներին, բռնակով վարսահարդարիչները մուտք գործեցին շուկա[8]։ 1920-ական թվականներին, նոր վարսահարդարիչները նույնիսկ ծանր էին, կշռում էին մոտավորապես երկու ֆունտ (0.21 կգ) և դժվարությամբ էին օգտագործվում։ Դրանք ունակ էին օգտագործլ 100 վտ, ինչը ավելացնում էր մազեր չորացնելու համար պահանջվող ժամանակը (այսօր սովորական վարսահարդարիչը կարող է օգտագործել 2000 և ավելի վտ)[9]։ 1920-ական թվականներից սկսած, վարսահարդարիչի զարգացումը կենտրոնացած էր վատտերի ավելացմամբ և մակերեսային ու նյութական փոփոխություններով։ Իրականում, վարսահարդարիչը մեխանիկական կարևոր փոփոխություններ չի ունեցել։ Ամենակարևոր փոփոխություններից մեկը եղավ այն, որ վարսահարդարիչը պատրաստվեց պլաստիկից, ինչի շնորհիվ այն ավելի թեթև էր։ Մեկ ուրիշ կարևոր փոփոխություն եղավ 1954 թվականին, երբ Կանաչ էլեկտրոնիկայի խորհուրդը փոխեց դիզայնը, որպեսզի շարժիչը տեղադրվի պատյանի սարքի ներսում։ Գլխարկի ձև ունեցող չորացուցիչը սպառողներին ներկայացվեց 1951 թվականին։ Այս տիպը աշխատում էր այն ժամանակ, երբ չորացուցիչը փոքր շարժական տուփի մեջ էր` կապված մի խողովակի, որը անցնում էր այդ գլխարկի միջով, և որը կարող էր մտնել մարդու գլխի մեջ։ Սա աշխատում էր բավարար քանակությամբ տաքություն տալով ամբողջ գլխին։ 1970-ականներին ԱՄՆ-ի Սպառողական ապրանքների անվտանգության հանձնաժողովը սահմանեց ուղեցույցներ, որ վարսահարդարիչները պետք է լինեին անվտանգ` ինչպես արտադրելու, այնպես էլ օգտագործելու համար[10]։ 2002 թվականին, վարսահարդարիչի հետևանքով մահերի քանակը նվազել է, հասնելով չորսի` համեմատած 20-րդ դարի կեսերին էլեկտրահարման հետևանքով տեղի ունեցած պատահարների հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «hairdryer noun - Definition, pictures, pronunciation and usage notes | Oxford Advanced Learner's Dictionary at OxfordLearnersDictionaries.com». www.oxfordlearnersdictionaries.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 29-ին.
- ↑ «Hair Dryer». TheOriginOf.com. 2008 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Krupnick, Ellie (2013 թ․ նոյեմբերի 5). «9 Ways To Win The War On Static Hair». Huffington Post. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «How do "ionic" hair dryers affect the hair, short-term and long term?». UCSB ScienceLine. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ «What is a hair hood dryer?». WiseGeek. Վերցված է 2012 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «A Lot of Hot Air». The New York Times. 2016 թ․ ապրիլի 27. ISSN 0362-4331. Վերցված է 2016 թ․ հուլիսի 5-ին.
- ↑ Kazanjiadl "Hair-Drier" U.S. patent 994259, assigned on June 6, 1911
- ↑ «White Cross Electric Hair Dryer». The Independent, St. Petersburg Florida. 1915 թ․ մարտի 2.
- ↑ «Hair Dryer». MadeHow.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
- ↑ Toothman, Jessika; Meeker-O'Connell, Ann (2000 թ․ դեկտեմբերի 15). «How Hair Dryers Work». HowStuffWorks.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարսահարդարիչ» հոդվածին։ |
|