Վարդան Մկրտչյան (պատգամավոր)
Վարդան Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 3, 1954 (69 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ՀԱՊՀ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Մեքենաշինության տեխնոլոգիայի կենտրոնական ԳՀԻ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Վարդան Առաքելի Մկրտչյան (հոկտեմբերի 3, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վարդան Մկրտչյանը ծնվել է 1954 թվականի հոկտեմբերի 3-ին Երևանում։ 1976 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ Ստացել է ճարտարագետ-էլեկտրամեխանիկի որակավորումը։ 1971-1980 թվականներին «Հայէլեկտրամեքենա» գործարանում աշխատել է բանվոր, տեղամասի պետ, իսկ 1980-1986 թվականներին Համամիութենական տեխնիկական մեքենաշինության գիտահետազոտական ինստիտուտում` ավագ գիտաշխատող։ 1986-1989 թվականներիին «Արաքս» գործարանում աշխատել է արտադրության պետ։ 1989-1999 թվականներին եղել է «Հայէլեկտրամեքենա» գործարանի գլխավոր ճարտարագետի տեղակալ, 1999 թվականին եղել է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի փոխնախարար։ 1999-2003 թվականներիին` Ազգային ժողովի պատգամավոր («Միասնություն» դաշինքի համամասնական ընտրացուցակով)։ Աշխատել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է «Միասնություն» խմբակցության քարտուղար, ապա անդամ։ Աշխատել է ՀԺԿ վարչության քարտուղար[1]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
|