Վարդան Խաչատրյան (քաղաքական գործիչ)
Վարդան Խաչատրյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 28, 1960 (64 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Վարդան Վահանի Խաչատրյան (հունիսի 28, 1960, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարդան Խաչատրյանը ծնվել է 1960 թվականին հունիսի 28-ին Գյումրիում։ 1983 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, ստացել է փիլիսոփայի, սոցիոլոգի որակավորումը[1]։ 1990 թվականից Երևանի պետական համալսարանի կրոնագիտության ամբիոնի դասախոս է։ 1988-1992 թվականներին աշխատել է Հանրապետական կրոնագիտության կենտրոնում` որպես գիտության գծով փոխտնօրեն, 1999-2005 թվականներին` «Մտավորականների միություն» ՀԿ-ի նախագահ, 2000-2005 թվականներին` «Սոց ուժերի և մտավորականների միություն» դաշինքի նախագահ[2]։ 2007 թ. մայիսի 12-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից[3]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երեք երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Хачатрян, Вардан Ваганович - Wikiwand». www.wikiwand.com. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.