Վատ Ռոնգ Խուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վատ Ռոնգ Խուն
วัดร่องขุ่น
Հիմնական տվյալներ
Տեսակվատ
ԵրկիրԹաիլանդ Թաիլանդ
ՏեղագրությունԹաիլանդ
ՃարտարապետChalermchai Kositpipat?
ՀիմնադիրChalermchai Kositpipat?
Ճարտարապետական ոճBuddhist art?
Քարտեզ
Քարտեզ
 Wat Rong Khun, Chiang Rai Վիքիպահեստում
วัดร่องขุ่น.com

Վատ Ռոնգ Խուն (թաի.՝ วัดร่องขุ่น), բուդդայական տաճար, գտնվում է Թաիլանդի Չիանգ Ռայ քաղաքից ոչ հեռու։ Հայտնի է Սպիտակ տաճար անվամբ։

Կառուցվել է 1997 թվականին թայցի նկարիչ Չալերմչայու Կոսիտպիպաթի նախագծով։ Տաճարը կառուցված է ոչ ավանդական բուդդայական ձևով։ Տարբերվում է նրանով, որ զարդարանքները կատարված են գերազանցապես սպիտակ նյութերով։

2014 թվականի մայիսի 5-ի երկրաշարժից տաճարը լուրջ վնասվել է։ Սկզբում տաճարի ստեղծողը հայտարարել է, որ կառույցը վերականգնման ենթակա չի և տաճարը կթողնվի քանդված տեսքով, սակայն հետո որոշում է ընդունվում վերականգնել տաճարի սկզբնական տեսքը[1][2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Wat Rong Khun heavily damaged». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.
  2. «Chalermchai to rebuild Wat Rong Khun back to its original beauty in two years». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վատ Ռոնգ Խուն» հոդվածին։