Jump to content

Վավերացում (ինֆորմատիկայի ոլորտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վավերացում (անգլ.՝ Authentication) միջոց, որով ինֆորմատիկայի ոլորտում ճշգրտում են մուտքի՝ անձանց կամ համակարգիչների, համապատասխանելիությունը, որպեսզի թույլ տան այդ մուտքը տարբեր միջոցներին՝ ցանցային, սիստեմային և այլ միջոցներին։ Վավերացումը օրինականացնում է վերոհիշյալ մուտքը։

Այսպիսով նույնականացումը (անգլ. Identification) թույլ է տալիս ճանաչել մուտքի համապատասխանելիությունը, մինչ դեռ վավերացումը ճշգրտում է այն։

Վավերացման շնորհիվ հնարավոր է դառնում՝

  • Պահպանել պետական շահերը և կազմակերպությունների ինֆորմատիկ ծառայությունները։ Կազմակերպությունները վավերացման տեխնոլոգիաներով պաշտպանվում են ավազակային հարձակուներից՝ նվազաեցնելով ժամանիկի և ինֆորմացիայի հավանական կորուստը։
  • Նպաստել էլեկտրոնային հաղորդակցությունը և առևտրի զարգացմանը։ Վավերացումը նպաստում է թվային տնտեսության զարգացնամը, որը ներկայումս տնտեսագիտության զագացման կարևոր մաս է կազմում։
  • Ապահովել անձնական տվյալների գաղտնիությունը։

Վավերացման տեխնոլոգիաները ամենակարևոր մասն են այսօր տեխնոլոգիական ոլորտում։ Ֆրանսիայում, 2010 թ-ի տեխնոլոգիական հաշվետվության մեջ այն ամենակարևվոր հարցերից մեկն է։ Մեծ ջանքեր են գործադրում ինտերնետային ծառայություներ մատակարարող կազմակոպություները ինչպես օր՝ Ebay, Yahoo, PayPal-ը, որպեսզի ամուր վավերացման համակարգեր ստեղծեն։ Այս ամենից կարելի է եզրականացնել, որ վավերացումը ապակայի կարևոր խնդիր է։

Անհատի դեպքում վավերացմամբ սովորաբար ճշգրտում են, թե արդյոք տվյալ անհատը ունի իր ինքնությունը կամ իր կարգավիճակը հաստատող մի ապացույց։ Այս դեպքում վավերացումը կարող է հանդես գալ տարբեր ձևերով՝

  • որպես գաղտնաբառ, թվային կոդ
  • կամ ել որպես ծննդյան վկայական, վարորդական իրավունք, սոցքարտ, դիպլոմ, անձնագիր և այլն։

Ճշգրտման մեթոդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճշգրտման փուլը կատարվում է պրորոկոլային վավերացմամբ։

Գոյություն ունեն երկու տեսակի պրորոկոլային վավերացում՝

  • Թույլ վավերացում - վավերացման համար պահանջվում է միայն մի գործոն օր՝ օգտվողը մուտքագրում է իր գաղտնաբառը։
  • Ուժեղ վավերացում- վավերացումը կախված է բազմաթիվ գործոններից։

Ահա պրոտոկալային վավերացման մի քանի օրինակներ՝

  • SSL - (այն կարող է լինել նաև ծածկագրված)
  • NTLM - (օգտագործվում է Microsoft Windows-ի ցանցերում)
  • Kerberos - (ստանդարտ, որ օգտագործվում է Windows-ում և այլ համակարգերում )
  • Central Authentication Service - (CAS) Վավերացման մեխանիզմ է, որը պատրաստվել է Յալտայի համալսարանում։ Հեղինակային իրավունքները թույլ են տալիս ազատորեն օգտվել այդ մեխանիզմից։
  • 802.1x - Պորտերի վերահսկման և դրանց վավերացման ստանդարտ մեխանիզմ։