Վայրէջք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինքնաթիռի վայրէջքը

Վայրէջք (իջեցում) տիեզերագնացության մեջ, երկնային մարմնի մակերևույթի վրա նստեցումից առաջ մթնոլորտի խիտ շերտերում կամ անմթնոլորտ միջավայրում տիեզերական թռչող ապարատի (ՏԹԱ) կամ իջեցվող ապարատի իջեցումը (ցածրանալը)։ Մթնոլորտ ունեցող մոլորակի վրա վայրէջք կատարելիս ճակատային դիմադրության (տես Աերոդինամիկ դիմադրություն) ազդեցությամբ ՏԹԱ-ի արագությունը փոքրանում է։ Մթնոլորտով արգելակմամբ վայրէջք առավել նպատակահարմար է, երբ նստեցումը կատարվում է բավականաչափ խիտ մթնոլորտ ունեցող մոլորակի մակերևույթի վրա։ Այդ դեպքում իրականացվում է ոչ թե ամբողջ ՏԹԱ-ի, այլ նրա մի մասի՝ իջեցվող ապարատի (ԻԱ) նստեցում։ Աերոդինամիկ արգելակումն ԻԱ-ի շարժման արագությունը նվազեցնում է մինչև 150— 250 մ/վրկ։ Իջեցվող ապարատի հետագա արգելակումն ու նստեցումը սովորաբար իրականացվում է պարաշյուտային կամ այլ համակարգերի օգնությամբ։ Մթնոլորտով արգելակմամբ վայրէջք կարող է լինել բալիստիկ (զրոյական աերոդինամիկ որակով ՏԹԱ-ի վ) կամ ճախրական (ԻԱ-ի վրա, բացի ճակատային դիմադրությունից և մոլորակի ձգողության ուժից, ազդում է նաև վերամբարձ ուժը)։ Վերջին դեպքում գերբեռնվածքն ավելի փոքր է, և մանևրելու հնարավորություն կա։ Եթե վայրէջքին մթնոլորտում չի նախորդել հրթիռային արգելակում (հրթիռային շարժիչի օգնությամբ, որն ստեղծում է քարշուժ և ուղղված է ՏԹԱ-ի շարժման ուղղությանը հակառակ), ապա ՏԹԱ մթնոլորտ է մտնում մեծ արագությամբ (մոլորակին մոտ գտնվող արհեստական արբանյակի համար առաջին տիեզերական կամ մեծ հեռավորությունից մոլորակին մոտեցող ՏԹԱ-ի համար երկրորդ տիեզերական և ավելի մեծ արագությամբ)։ Այդ դեպքում արագության մարումն ուղեկցվում է մեծ գերբեռնվածքներով և տաքացմամբ։ Աթնոլորտ երկնային մարմնի վրա ՏԹԱ-ի իջեցումը կատարվում է հրթիռային արգելակման միջոցով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 260