Jump to content

Վակֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վակֆի փաստաթուղթ

Վակֆ (արաբ․ وَقْف‎, բառացի՝ կանգ առնել, դադար առնել, անշարժանալ), իսլամադավան երկրներում, սկսած արաբական տիրապետության ժամանակաշրջանից, պետության, ֆեոդալների և ունևոր հավատացյալների կողմից մզկիթներին, եկեղեցիներին (իսլամահպատակ քրիստոնեական երկրներում), բարեգործական կամ ուսանողական հաստատություններին իբրև հավիտյան անօտարելի, ապահարկ սեփականություն նվիրած հողային տիրույթներ ու այլ եկամտաբեր ստացվածքներ։ Հայկական աղբյուրներում և պաշտոնական, վավերագրերում «Վակֆ» տերմինը տառադարձված է «վախմ» և «վախուպ» ձևերով։ Հայոց եկեղեցին Վակֆի նման տիրույթներ ունեցել է դեռևս մինչև արաբ, տիրապետությունը, որոնց զգալի մասը ժառանգել է հեթանոսական տաճարներից։ 14 – 18 դարեր տարբերություն Վակֆ֊ի, «գանձագին» կամ վանքի միջոցներով գնված կալվածները ենթակա էին հարկման։ Վակֆի հանձնումը ձևակերպվում էր հատուկ նվիրատվական արձանագրությամբ (վակֆնամե), որտեղ նկարագրվում էր նվիրելիք հողերի և այլ օբյեկտների չափն ու սահմանները, նշվում եկամուտների բաշխման մանրամասները։ Եկամուտների տնօրինման պարտավորությունը դրվում էր հոգևոր հաստատության մութավալիի (խնամակալ-հոգաբարձու, քրիստոնյաների մոտ սովորաբար վանքի վանահայրն էր) վրա։ Արձանագրությունն ավարտվում էր «անեծքագրով», որով հանձնարարվում էր սրբությամբ կատարել Վակֆի օրենքները, ընդգծվում, որ Վակֆ, բացի կարճատև վարձակալությունից, այլ կարգի օտարման չի ենթարկվում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 241