Վադիմ Դեմիդովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վադիմ Դեմիդովիչ
բելառուս․՝ Вадзім Дземідовіч
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Բելառուս
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 20, 1985(1985-09-20)[1] (38 տարեկան)
Ծննդավայր Բրեստ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 181 սմ
Քաշ 75 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Դինամո (Մինսկ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2003-2009 Բելառուս Դինամո (Բրեստ) 62 (4)
2010-2011 Բելառուս Նեման (Գրոդնո) 60 (10)
2012 Բելառուս Գոմել 13 (2)
2012 Բելառուս Տորպեդո-ԲելԱզ 5 (0)
2013 Բելառուս Բելշինա 22 (6)
2014-2015 Բելառուս Նաֆտան 44 (13)
2015-2016 Բելառուս Տարպեդո-ԲելԱզ 41 (17)
2017— Բելառուս Դինամո (Մինսկ) 0 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վադիմ Վլադիմիրովիչ Դեմիդովիչ (բելառուս․՝ Вадзім Уладзіміравіч Дземідовіч, սեպտեմբերի 20, 1985(1985-09-20)[1], Բրեստ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս ֆուտբոլիստ, Մինսկի «Դինամո» ակումբի։ «Նեման» (Գրոդնո) ակումբի պաշտպան Ալեքսանդր Դեմիդովիչի եղբայրն է։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վադիմ Դեմիդովիչն իր կարիերան սկսել է Բրեստի «Դինամո» ակումբում որպես կիսապաշտպան։ 2010-2011 թվականներին խաղացել է Գրոդնոյի «Նեման» ակումբի կազմում՝ հիմնականում հանդես գալով հարձակվողի դիրքում։

2012 մրցաշրջանի սկզբում ընդգրկվել է «Գոմել» ակումբի կազմում, իսկ նույն թվականի օգոստոսին տեղափոխվել է «Տորպեդո-ԲելԱԶ»։ Վնասվածքների պատճառով Վադիմ Դեմիդովիչը «Տորպեդո-ԲելԱԶ» ակումբի կազմում անցկացրել է միայն 5 հանդիպում և 2012 թվականի նոյեմբերին հեռացել է ակումբից[2]։

2013 թվականի հունվարին Վադիմ Դեմիդովիչը դարձել է Բոբրույսկի «Բելշինա» ակումբի խաղացող[3]։ Սկզբում նա սովորաբար դուրս էր գալիս փոխարինման, իսկ հուլիսին ընդգրկվել է մեկնարկային կազմում։ Այդ ժամանակ էլ նա երեք անընդմեջ խաղերում խփել է չորս գոլ։ Հետագայում կորցրել է իր տեղը թիմի հիմնական կազմում։

2014 թվականի հունվարին Վադիմ Դեմիդովիչը տեղափոխվել է Նովոպոլոցկի «Նաֆտան» ակումբ[4]։ Շուտով նա տեղ է գրավել Նովոպոլոցկի ակումբի հիմնական կազմում՝ խաղալով կենտրոնական հարձակվողի դիրքում։ Խփելով 9 գոլ՝ նա ճանաչվել է 2014 մրցաշրջանի ակումբի լավագույն ռմբարկու։ 2015 թվականի փետրվարին նա մեկ տարով երկարաձգել է «Նաֆտանի» հետ պայմանագրի ժամկետը[5]։ 2015 մրցաշրջանի առաջին կեսի 13 հանդիպումներում Վադիմ Դեմիդովիչը խփել է 4 գոլ, ինչը կրկին լավագույն արդյունքն էր ակումբում։

2015 թվականի հուլիսի 17-ին Վադիմ Դեմիդովիչը նորից դարձել է Ժոդինոյի «Տարպեդո-ԲելԱԶ» ակումբի խաղացող[6]։

2017 թվականի հունվարի 9-ին նա պայմանագիր է կնքել Մինսկի «Դինամո» ակումբի հետ[7]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Դիվիզիոն Ակումբ Երկիր Խաղեր Գոլեր
2004 Դ1 Դինամո (Բրեստ) Բելառուս Բելառուս 1 0
2005 Դ1 Դինամո (Բրեստ) Բելառուս Բելառուս 4 1
2006 Դ1 Դինամո (Բրեստ) Բելառուս Բելառուս 17 1
2007 Դ1 Դինամո (Բրեստ) Բելառուս Բելառուս 15 0
2008 Դ1 Դինամո (Բրեստ) Բելառուս Բելառուս 12 0
2009 Դ1 Դինամո (Բրեստ) Բելառուս Բելառուս 13 2
2010 Դ1 Նեման (Գրոդնո) Բելառուս Բելառուս 29 5
2011 Դ1 Նեման (Գրոդնո) Բելառուս Բելառուս 31 5
2012 (1) Դ1 Գոմել Բելառուս Բելառուս 13 2
2012 (2) Դ1 Տորպեդո-ԲելԱԶ Բելառուս Բելառուս 5 0
2013 Դ1 Բելշինա Բելառուս Բելառուս 22 6
2014 Դ1 Նաֆտան Բելառուս Բելառուս 31 9
2015 (1) Դ1 Նաֆտան Բելառուս Բելառուս 13 4
2015 (2) Դ1 Տորպեդո-ԲելԱԶ Բելառուս Բելառուս 11 5

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բելառուսի գավաթակիր - 2006/07
  • Բելառուսի սուպերգավաթակիր - 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]