Սևանի գործադիր մեխանիզմների գործարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սևանի գործադիր մեխանիզմների գործարան խորհրդային շրջանի սարքաշինական ձեռնարկություն Սևան քաղաքում։

Հիմնադրվել է 1958 թվականին։ Զանգվածային արտադրությունը սկսել է 1959 թվականիցից։ Մասնագիտացված է եղել գործադիր մեխանիզմների, տեխնոլոգիական գործընթացների ավտոմատ կարգավորման ու ղեկավարման սարքերի արտադրության մեջ։ Ըստ Հայկական սովետական հանրագիտարանի, 1975 թվականին համախառն արտադրանքը 1959 թվականի դիմաց ավելացել է 215 անգամ։ Արտադրանքը կիրառվել է մեքենաշինական, քիմիական ու նավթաքիմիական, մետալուրգիական ձեռնարկություններում, գյուղատնտեսության մեջ։ Առաքվել է նաև արտասահմանյան 26 երկիր։ Հագեցված է եղել ունիվերսալ սարքավորումներով։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։