Սև միջանցք
Սև միջանցք անգլ.՝ The Black Corridor | |
---|---|
Հեղինակ | Մայքըլ Մուրքոք |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆանտաստիկա |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Կազմի հեղինակ | Leo and Diane Dillon? |
Երկիր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Ace Books? |
Հրատարակման տարեթիվ | 1969 |
«Սև միջանցք», Մայքլ Մուրկոկի գիտական-ֆանտաստիկ վեպ, որը հրապարակվել է 1969 թվականին՝ նախ ԱՄՆ-ի «Ace Books-ի Ace Science Fiction Specials» շարքի շրջանակներում, այնուհետև Մեծ Բրիտանիայի «Mayflower Books»-ի կողմից։ Վեպը պատմում է մի մարդու մասին, ով Երկրից, որտեղ քաղաքակրթությունն ընկել է անիշխանության ու պատերազմի անդունդը, թռել է դեպի աստղեր։ Ըստ էության, այս վեպը հասարակության քայքայման և անհատական խորը սոցիալական մեկուսացման մասին է։
Համառոտ բնութագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհը հիվանդ էր։ Առաջնորդներ, մարգարեներ, ֆյուրերներ, քաղաքական գործիչներ․ նրանք բոլորը խելագար էին։ Եվ Ռայանն իր ընտանիքին ընկղմեց անաբիոզի մեջ և ուղևորվեց Մյունխեն 15040 մոլորակ։ Մտերիմ մարդկանց հետ գտնվելով տիեզերքում՝ արհեստական հիբերնացիայում, Ռայանն ուզում էր ստեղծել Նոր աշխարհ. ավելի երջանիկ, նոր առողջ հասարակություն, որոնք չունեն հին խնդիրները․․․ Նա տիեզերքում ճանապարհորդում էր արդեն 3 տարի։ Մնացել էր թռչել ևս 2-ը․․․ Ռայանը միայնակ էր տիեզերքում և սկսել էր խելագարվել․․․
Հեղինակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած վեպը վերագրվում է Մայքլ Մուրկոկին, վեպը հիմնվում է այն գաղափարի վրա, որը սկսել, բայց չէր ավարտել Մուրկոկի կինը` Հիլարի Բեյլին[1]։ Մուրկոկը Բեյլիից վերցրեց Երկրի վրա առկա հերոսների գործողությունների նկարագրությունները և փոփոխելով այն ավելացրել է նոր տեսարաններ։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարի Մալզբերգը վեպի հրապարակումն ընդունեց ոչ միանշանակ, ասելով, որ «այն բավականաչափ լավը չէ», սակայն ավելացրեց․ «Այնուամենայնիվ ես վստահ եմ, որ Մուրկոկը կգրի նշանակալի վեպ, որը լիարժեքորեն կհամապատասխանի նրա հավակնություններին և մեր սպասումներին»[2]։
Սև միջանցքը հիշատակվել է Կարլ Վեգների կողմից՝ որպես գիտաֆանտաստիկ սարսափ ժանրի 13 լավագույն գրքերից մեկը[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Moorcock, M.: «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ փետրվարի 2-ին., 27 August 2004
- ↑ "Books," F&SF, May 1970, pp.25–6
- ↑ The Quietus | Features | Tome On The Range | Brave New Worlds: A Michael Moorcock Retrospective