Սփոյլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սփոյլեր (անգլ.՝ to spoil «փչացնել»), ժամանակից շուտ հայտնած կարևոր սյուժետային տեղեկություն, որը քանդում է հեղինակի կողմից ստեղծած ինտրիգը, չի թողնում այն ինքնուրույն վերապրել, և, հետևաբար, զրկում է ընթերցողին/դիտորդին/խաղացողին սյուժեից հաճույքի մի մասից, ինչի արդյունքում նաև փչացնում է տպավորությունը։

Մի քանի ֆիլմեր սկսվում կամ ավարտվում են սփոյլերների անթույլատրելիության մասին նախազգուշացումով։ Օրինակ, «Սատանուհիներ» (1954) ֆիլմն ավարտվում է խնդրանքով. «Մի՛ նմանվեք սատանուհիներին։ Մի՛ զրկեք ձեր ընկերներին հաճույքից, որը կարող է հետաքրքրություն առաջացնել այս ֆիլմի նկատմամբ։ Մի՛ պատմեք նրանց այն, ինչ տեսել եք։ Շնորհակալություն ձեզ նրանց անունից»։

Առաջիններից մեկը, որը օգտագործել է այս տերմինը եղել է Դուգլաս Քենին իր «Սփոյլերներ» հոդվածում, որը հրատարակվել է 1971 թվականին «National Lampoon» ամսագրում[1]։

Իրավաբանական կողմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի քանի ֆիլմերի ստեղծման ընթացքում նկարահանման մասնակիցների հետ սյուժեին վերաբերյալ տեղեկության չբացաձայման մասին համաձայնություն է կնքվում։ Հայտնի են դատաքննություններ այդ համաձայնությունների խախտման արդյունքում (այդպես, Սթիվեն Սփիլբերգը դատավիճել է դերասաններից մեկի հետ, որը նկարահանվել է նրա «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակյա գանգերի թագավորությունը» ֆիլմում և պատմել մամուլին նրա ֆաբուլան)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Table of Contents (April 1971). "National Lampoon Issue #14". National Lampoon». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  2. 'Indiana Jones' lawsuit settled — USATODAY.com

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]