Ստորակետ (ճարտարապետական արվեստանոց)
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ստորակետ (այլ կիրառումներ)
«Ստորակետ» ճարտարապետական արվեստանոցը Հայաստանում գործող երիտասարդ արվեստանոցներից է։ Այստեղ նախագծվում են հանրային տարածություններ, հասարակական նշանակություն ունեցող շենքեր, ինչպես նաև մենատներ։ Դրանցից են «Այբ» ավագ դպրոցը, «Գրին Բին» սրճարանը, Ամերիկյան համալսարանի գրադարանը, Սեդա Ղազարյանի անվան մանկական հոգեբանական կենտրոնը, Տաթևի վանական համալիրի Ձիթհանը, Շուշիի արվեստի ցուցասրահը և այլն։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին երկու հայ ուսանողներ Ռուսաստանում մասնակցեցին ճարտարապետական մրցույթի ու արժանացան 3-րդ մրցանակի։ Մի տարի հետո ևս մեկ մրցույթ եղավ Ֆրանսիայում, այս երիտասարդների նախագիծը կրկին արժանացավ երրորդ մրցանակին։ Այստեղից առաջացավ ճարտարապետական արվեստանոց բացելու գաղափարը։ 2008 թվականին բացվեց «Ստորակետը»։ Սկզբում այն աշխատում էր երեք հոգանոց անձնակազմով, իսկ այժմ արդեն ունի մոտ 15 աշխատակից։ Արվեստանոցը հիմնադրվել է նախ որպես երկխոսության հարթակ, մտածելու ու ստեղծելու միջավայր։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ipages.am Արխիվացված 2016-03-07 Wayback Machine