Սվետլանա Բաղդասարյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սվետլանա Բաղդասարյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 5, 1944 (80 տարեկան) |
Ծննդավայր | Գորիս |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1999) |
Մասնագիտություն | մանրէաբան |
Սվետլանա Ներսեսի Բաղդասարյան (հունվարի 5, 1944, Գորիս, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանրէաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1999)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1961-1995 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ Մանրէաբանության ինստիտուտի աշխատակից, 1995 թվականից՝ Մանրէների ավանդադրման հանրապետական կենտրոնի ավագ գիտաշխատող։
Աշխատանքները վերաբերում են ընդհանուր և կիրառական մանրէաբանությանը, կենսատեխնոլոգիայի խնդիրներին։ Հետազոտել է բակտերային խմորիչները և մանրէաբանական փոխակերպումը ֆիզիոլոգիապես ակտիվ միացությունների ստացման համար[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
|