Սպիտակ խոռոչ, ընդհանուր հարաբերականության մեջ տարածաժամանակի հիպոթետիկ օբյեկտ, որտեղ հնարավոր չէ մտնել դրսից, չնայած նյութը կամ լույսը կարող են դուրս գալ։ Այս իմաստով սպիտակ խոռոչը սև խոռոչի հակապատկերն է, որտեղ հնարավոր է մտնել դրսից, բայց որտեղից ոչինչ չի կարող դուրս գալ, նույնիսկ լույսը։ Սպիտակ խոռոչը երևան է գալիս հավերժական սև խոռոչների տեսությունից։ Այնշտայնի դաշտի հավասարման այդպիսի լուծումը, բացի ապագայի մեջ սև խոռոչների տիրույթից, սպիտակ խոռոչների տիրույթ ունի իր անցյալում[1]։ Սակայն այս տիրույթը գոյություն չունի գրավիտացիոն փլուզումից առաջացած սև խոռոչների համար, ոչ էլ հայտնի են ֆիզիկական պրոցեսներ, որոնցից կարող էր սպիտակ խոռոչ ձևավորվել։ Մինչ այժմ սպիտակ խոռոչներ չեն դիտվել։
Ֆիզիկոսների մեծամասնությունը համոզված է, որ սպիտակ խոռոչներ գոյություն չունեն։ Այժմ հայտնի են ֆիզիկական օբյեկտներ, որոնք հնարավոր է համարել սպիտակ խոռոչներ։ Դժվարը դրանք հայտնաբերելն է (ի տարբերություն սև խոռոչների, որոնք կարող են գտնվել, օրինակ, գալակտիկաների կենտրոններում)։ Համաձայն քվանտային ձգողության տեսության սև խոռոչները ի վերջո վերածվում են սպիտակ խոռոչների։