Պլեյստոցեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պլեյստոցեն (անգլ.՝ Pleistocene, հին հունարեն՝ πλεῖστος - խոշորագույն և καινός - նոր), չորրորդական ժամանակաշրջանի ստորին՝ ամենատևական մասը, որն ընդգրկում է բոլոր սառցադաշտային և միջսառցադաշտային դարաշրջանները, ստորաբաժանվում ստորին, միջին և վերին պլեյստոցենի։

Բնորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնորոշվում է երկրի կլիմայի ընդհանուր սառեցմամբ և միջին լայնություններում լայնածավալ ծածկոցային սառցապատումների պարբերական առաջացմամբ։

Հայաստանի լեռնաշղթաները կրում են միջին և վերին պլեյստոցենի սառցապատումների հետքերը։ Ռուսական հարթավայրի ծածկոցային սառցապատումների դարաշրջաններում Հայաստանում գոյություն են ունեցել պլյուվիալ (լատին․՝ pluvial - անձրև) պայմաններ։

Ծովի մակարդակը վերջին սառցե դարաշրջանում

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերմինն առաջարկել է շոտլանդացի երկրաբան Չարլզ Լայլը (Charles Lyell), 1832 թվականին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Иорданский Н. Н. Развитие жизни на земле. — М.: Просвещение, 1981.
  • Короновский Н.В., Хаин В.Е., Ясаманов Н.А. Историческая геология : Учебник. — М.: Академия, 2006.
  • Ушаков С.А., Ясаманов Н.А. Дрейф материков и климаты Земли. — М.: Мысль, 1984.
  • Ясаманов Н.А. Древние климаты Земли. — Л.: Гидрометеоиздат, 1985.
  • Ясаманов Н.А. Популярная палеогеография. — М.: Мысль, 1985.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 329
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլեյստոցեն» հոդվածին։