Հնչյունատարբերիչ նշաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դիակրիտիկ նշաններից)
լատինական a տառը հնչյունատարբերիչ նշանով

Հնչյունատարբերիչ կամ դիակրիտիկ նշաններ[1] (հին հունարեն՝ διακριτικός — «տարբերելու համար ծառայող»), նշաններ, որոնք միանալով այբուբենի որևէ տառին՝ նրան տալիս են մեկ այլ ինքնուրույն հնչյունի (հնչույթի) կամ միևնույն հնչյունի (հնչույթի) նրբերանգի արժեք։

Հնչյունատարբերիչ նշանները կարող են դրվել տառի վերևից (չեխ․ ё «չ», ռուս, й «յ»), ներքևից (ֆրանս․ ç, «ս»)․ կողքից (а։, «աա») և մեջտեղից՝ կիսելով տառը՝ ł, ǿ (կոշտ լ և օ)։ Հնչյունատարբերիչ նշաններից է նաև շեշտը, որը, դրվելով տառի վրա, կարող է փոխել հնչույթի արժեքը (օրինակ, ֆրանսերենում é, è, և e)։

Որոշ այբուբեններում հնչյունատարբերիչ նշաններից մի քանիսն օգտագործվում են որպես պարտադիր նշան։ Ավելի հաճախ գործածվում են հնչյունագրության ժամանակ՝ ճշտելով հնչյունի որակը։ Այս նեղ հնչյունաբանական տառադարձումը կիրառվում է լեզուների գործնական դասավանդման մեջ։ Լայն տարածում է ստացել Միջազգային հնչյունաբանական ասոցիացիայի (ՄՀԱ= IPA) ընդունած հնչյունատարբերիչ նշանների ցանկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Լեզվաբանական բառարան, Հ.Զ. Պետրոսյան, Ս.Ա. Գալստյան, Թ.Ա. Ղարագյուլյան - դիակրիտ». www.nayiri.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 12-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 373