Արևելյան գերեզմանատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արևելյան գերեզմանատուն
բելառուս․՝ Усходнія могілкі
Քարտեզ
Քարտեզ
Տեսակգերեզմանատուն
ՏեղագրությունՄինսկ
Երկիր Բելառուս
Հիմնման տարի1952
Մակերես24 հեկտար
Ժառանգության կարգավիճակԲելառուսի մշակութային ժառանգություն

Արևելյան գերեզմանատուն (բելառուս․՝ Усходнія могілкі, ոչ պաշտոնական անվանումը՝ Մոսկովյան, խորհրդային տարիներին կոչվել է «Մոսկովյան խճուղու գերեզմանատուն»), Մինսկի ամենահայտնի[1] գերեզմանատունը։ Ընդհանուր մակերեսը կազմում է 23,1 հա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացվել է 1952 թվականին։ Մինսկի Արևելյան գերեզմանատանը հուղարկավորվել են Բելաուսական ԽՍՀ-ի առաջին դեմքեր, ինչպես նաև գիտության և մշակույթի ականավոր գործիչներ[2][3][4][5]։

Արևելյան գերեզմանատանը կան նաև խմբակային թաղումների վայրեր։ Ամենակենտրոնում գտնվում է Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհված զինվորների գերեզմանը, գերեզմանատանը կանգնեցվել է զանգվածային հրմշտոցի հետևանքով Նեմիգայում զոհվածների հիշատակին նվիրված հուշարձան։

Չնայած գերեզմանոցը համարվում է փակ, այնտեղ կա ազատ տարածք նոր գերեզմանների համար։ Արևելյան գերեզմանատանը կարող է թաղման տեղ հատկացվել բելառուսական ականավոր գործիչներին համար[6]։

Հայտնի մարդկանց գերեզմաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինսկի Արևելյան գերեզմանատունը իր նշանակությամբ հաճախ համեմատվում է Նովոդևիչյան գերեզմանատան հետ, որտեղ ընդունված է թաղել ականավոր պետական գործիչների, գիտության և մշակույթի գործիչների։

Գերեզմանոցի կարևոր տեսարժան վայրերից է Վլադիմիր Մուլյավինի գերեզմանի վրա տեղադրված հուշարձանը, որը ղեկավարել է «Песняры» խումբը[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Восточное кладбище
  2. В Минске почтили память вице-спикера парламента Геннадия Карпенко
  3. Дашков Алексей Андреевич 10.04.1910 — 25.06.1997 Полный Кавалер ордена Славы
  4. В Минске открыли памятник Руслану Салею
  5. «Режиссёр Игорь Добролюбов будет похоронен 22 июля на Восточном кладбище в Минске». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 13-ին.
  6. «Великие и знаменитые. Экскурсия по могилам Восточного кладбища». TUT.BY (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
  7. «Восточное кладбище». Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 8-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]