«Մեթյու Բելամի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 8. Տող 8.
|Genre=[[Ալտերնատիվ Ռոք]], Սիմֆոնիկ Ռոք, Պրոգրեսիվ Ռոք
|Genre=[[Ալտերնատիվ Ռոք]], Սիմֆոնիկ Ռոք, Պրոգրեսիվ Ռոք
|Years_active=1994–ներկա
|Years_active=1994–ներկա
|Label=Mushroom Records|, A&E Records
|Label= [[Mushroom Records|, [[A&E Records]]
|Associated_acts=[[Muse]]
|Associated_acts=[[Muse]]
|URL=http://www.muse.mu/}}
|URL=http://www.muse.mu/}}

15:54, 5 Դեկտեմբերի 2012-ի տարբերակ

{{Infobox musical artist |Name=Մեթյու Բելլամի |Img = Flickr - moses namkung - Muse-2.jpg |Img capt = Matthew Bellamy (24).jpg |Born=հունիսի 09, 1978 (45 տարեկան), Քեմբրիջ, {{{2}}} Մեծ Բրիտանիա |Background=solo_singer |Instrument=վոկալ, կիթառ, ստեղնային գործիքներ, մանդոլինա, կլառնետ |Genre=Ալտերնատիվ Ռոք, Սիմֆոնիկ Ռոք, Պրոգրեսիվ Ռոք |Years_active=1994–ներկա |Label= [[Mushroom Records|, A&E Records |Associated_acts=Muse |URL=http://www.muse.mu/}}

Մեթյու Ջեյմս Բելլամին (անգլ.՝ Mattew James Bellamy), բրիտանական աշխարհահռչակ Muse խմբի ղեկավարն է: 2002 թվականին «Total Guitar» ամսագրի "Աշխարհի լավագույն 100 կիթառահարները" ցանկում նա զբաղեցրել է 29-րդ տեղը: 2011-ին չորրորդ անգամ "NME" (New Musical Express)-ի կողմից ճանաչվել է որպես աշխարհի ամենասեքսուալ տղամարդ:

Կենսագրություն

Ծնվել է 1978 թվականի հունիսի 9-ին Մեծ Բրիտանիայի Քեմբրիջ քաղաքում: Նրա հայրը՝‘ Ջորջ Բելլամին նույնպես երաժիշտ է, հանդիսանում էր The Tornados խմբի կիթառահարը:[1] 1990 թվականին Մեթյուի, ինչպես նաև ապագա Մյուզ խմբի մյուս մասնակիցների‘ Քրիս Վոլսթենհոլմի և Դոմինիկ Հովարդի ընտանիքները Քեմբրիջից տեղափոխվում են Դևոն կոմսության Թինմութ քաղաք:

Մեթյուն լրջորեն սկսում է կիթառ նվագել, որպիսզի մտնի Դոմինիկ Հովարդի դպրոցական "Gothic Plague" խումբը, և երբ այդ խմբում ազատվում է կիթառահարի տեղը, նա դառնում է խմբի անդամ: Մի քանի տարվա ընթացքում խմբի կազմը բազմիցս փոփոխվում էր: Հենց այդ տարիներին Մեթյուն սկսում է լրջորեն բանաստեղծություններ ստեղծագործել:

Դպրոցն ավարտելուց հետո Մեթյում մեկնում է շրջագայության, լինում է Իտալիայում և Իսպանիայում, ուր ծանոթանում է մի իսպանացի կիթառահարի հետ, որից սովորում է ֆլամենկո ոճում կիթառ նվագել: Որոշակի ժամանակ նաև ապրում է Հունաստանում, որտեղ, ըստ իր խոսքերի, "լուրջ բաներ են իր հետ պատահում, օրինակ սիրո դրվագներ և այլն...": Հենց Հունաստանում է նա ստեղծում Muscle Museum երգը:

Անձնական կյանք

2011 թվականի ապրիլին Մեթյուն նշանվեց Քեյթ Հադսոնի հետ:[2] 2011 թ. հուլիսի 9-ին ծնվեց նրանց զավակը - Բինհեմ Հոուն Բելլամին:[3]

Նվաճումներ

2009 թվականին «Classic Rock» ամսագիրը Բելլամիին ավելացրել է «Բոլար ժամանակների լավագույն 100 կիթառահարներ» ցուցակում:

2010 թ. Մեթյու Բելլամին NME Awards-ի կողմից երրորդ անգամ ճանաչվեց որպես ամենասեքսուալ տղամարդ:[4]

2010 թ. մայիսին «Q» ամսագրի ամենաազդեցիկ ֆրոնտմենների տասնյակում Բելլամին զբաղեցրել է 8-րդ տեղը, իր ետևում թողնելով Փոլ Մաքքարթնիին և Ջոն Լենոնին:[5]

2011 թ. NME Awards-ի կողմից չորրորդ անգամ ճանաչվեց որպես ամենասեքսուալ տղամարդ:[6]

Երաժշտական սարքավորումներ

Բելլամին օգտագործում է պատվերով պատրաստված կիթառներ, ոևը պատրաստում է Հյու Մենսոնը(Hugh Manson) Դևոն կոմսության Էքզեթեր քաղաքում: Ներկայումս նա ունի 11 "Մենսոն" կիթառ: Նաև ունի այլ մակնիշների կիթառներ, որոնցից են Fender Aloha Stratocaster (Մեթյուի ամեթանկարժեկ և սիրված կիթառներից մեկը), Gibson Les Paul DC Lite , Gibson SG, Jackson Randy Rhoads (custom) a Parker Fly, Peavey EVH Wolfgang և Yamaha Pacifica. Խմբի սկզբնական տարիներին նա հիմնականում օգտագործում էր Yamaha Pacifica 120 SC կիթառը: 2000 թվականի համերգների ընթացքում միշտ օգտագորշել է Gibson Les Paul DC Lite կիթառը:

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ