«Մասնակից:Astghik Manukyan/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 1. Տող 1.
'''Փեգի Լի''' ({{lang-en|Peggy Lee}} {{ԱԾ}}, իրական անունը՝ '''Նորմա Դելորիս Էգստրոմ''' {{lang-en|Norma Deloris Egstrom}}), ամերիկյան ջազային և փոփ երգչուհի, երգերի հեղինակ, երգահան և դերասանուհի, 1955 թվականին «Օսկար» մրցանակաբաշխության թեկնածու:

== Կենսագրություն ==
== Կենսագրություն ==



12:03, 12 հունվարի 2021-ի տարբերակ

Կենսագրություն

Երիտասարդ տարիներ

Նորմա Դելորիս Էգստրոմը (հետագայում՝ Փեգի Լի) ծնվել է 1920 թվականի մայիսի 26-ին Հյուսիսային Դակոտայի Ջեյմսթաուն քաղաքում: Նա կայարանի տնօրեն Մարվին Էգստրոմի ընտանիքի ութ երեխաներից յոթերորդն էր: Մայրը մահացել էր, երբ աղջիկը չորս տարեկան էր[1]: Նորման իր քույրերի և եղբայրների հետ մնում է հոր և խորթ մոր խնամակալության տակ:

Պրոֆեսիոնալ երգով նա սկսել է զբաղվել պատանեկան տարիներից՝ ելույթ ունենալով տեղական ռադիոյում: Ավագ դպրոցն ավարտելուց հետո նա շարունակում է ելույթ ունենալ ռադիոյում՝ վերցնելով Փեգի Լի կեղծանունը: 17 տարեկան հասակում խորթ մոր հետ անընդհատ կոնֆլիկտների պատճառով հեռանում է տնից և մեկնում Լոս Անջելես: Սակայն նշագեղձերի հեռացման նպատակով շուտով վերադառնում է Հյուսիսային Դակոտա, իսկ այնուհետև տեղափոխվում Չիկագո, որտեղ սկսում է ելույթ ունենալ գիշերային ակումբներից մեկում: Այնտեղ Փեգի Լիին նկատում է ջազ կլարնետահար ու հայտնի ջազային նվագախմբի ղեկավար՝ Բենի Գուդմանը և 1941 թվականին աղջկան հրավիրում նվագախումբ:

Երաժշտական կարիերան

1942 թվականին Փեգի Լին ձայնագրում է իր առաջին հիթը՝ «Somebody Else Is Taking My Place», իսկ նրա հաջորդ երգը՝ «Why Don't Do You Do Right?» 1943 թվականին վաճառվում է միլիոնավոր օրինակներով և դարձնում նրան հանրաճանաչ: Նույն թվականին Բենի Գուդմենի հետ միասին Փեգի Լին առաջին անգամ նկարահանվում է երկու երաժտական ֆիլմում:

1943 թվականի մարտին Փեգի Լին ամուսնանում է Goodman Jazz նվագախմբի կիթառահար Դեյվ Բարբուրի հետ: Ամուսինները հեռանում են նվագախմբից: Դեյվը սկսում է աշխատել երաժշտական ստուդիայում, իսկ Փեգին թողնում է կարիերան և սկսում զբաղվել իրենց դստեր՝ Նիկիի դաստիարակությամբ: Սակայն երաժշտության հանդեպ նրա կիրքը հաղթում է և Փեգին սկսում է ստեղծել իր երգերը, իսկ 1944-ին նա սկսում ձայնագրել դրանք «Կապիտոլ Ռեկորդս» ստուդիայում: Այնտեղ նա ձայնագրում է իր մի շարք հիթեր, որոնց մեծ մասի հեղինակը ինքն ու իր ամուսինն էին, այդ թվում ՝ «I Don’t Know Enough About You» и «It’s a Good Day» (1946)։ 1948-ին նա ձայնագրում է իր սուպերհիթը «Mañana», որից հետո կրկին ակտիվորեն սկսում է զբաղվել երաժշտությամբ:

Նույն թվականին նա Փերի Քոմոյի և Ջո Ստաֆորդի հետ միասին NBC ռադիոյով սկսում է վարել «Chesterfield Supper Club» երաժշտական ծրագիրը և հաճախախակի հանդես գալիս նաև «Jimmy Durant Show»-ում:

1951-ին Պեգի Լին բաժանվում է Դեյվից: Նա հետագայում երեք ամուսնություն է ունենում, որոնք բորորն էլ տևում են ընդամենը մի քանի տարի և ավարտվում ամուսնալուծությամբ: Նա իր վերջին ամուսնուց՝ Ջեկ Դել Ռիոյից բաժանվում է 1965 թվականին:

1950-ականներին Փեգի Լին նկարահանվում է մի շարք ֆիլմերում, այդ թվում՝ «Փիթ Քելի Բլյուզում» (1955), որտեղ Ռոուզ Հոփկինսի դերի համար նրա թեկնածությունը առաջադրվում է Օսկարի մրցանակաբաշխության՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի:

1952-1956 թվականներին Փեգի Լին համագործակցում է «Decca Records» ձայնագրման ընկերության հետ, որտեղ 1953 թվականին ձայնագրում է իր առաջին «Սև սուրճ» ալբոմը: Ավելի ուշ նա վերադառնում է Capitol Records, որտեղ մինչև 1972 թվականը գրեթե ամեն տարի թողարկում է նոր ալբոմ: Լին գրել է նաև շատ երգեր, որոնցից մի քանիսը հնչել են «Լեդի և թափառաշրջիկ» մուլտֆիլմում (1955), որտեղ նա ինքն է հնչունավորել մի քանի դերեր:

Փեգի Լիին ամենամեծ ճանաչումը բերել է 1958 թվականին «Fever» երգի նրա կատարումը, ինչպես նաև «Is That All There Is» երգը, որի համար նա 1969 թվականին ստացանում է իր միակ Գրեմի մրցանակը, չնայած որ 12 անագամ առաջադրվել է Գրեմիի մրցանակաբաշխության թեկնածու:

1970-ականներին Փեգի Լին McDonald's-ի համար կատարում է ամերիացիների համար շատ հայտնի համանուն «McDonald's Theme Song» երգը, որն այնուհետև դարձավ McDonald's հեռուստատեսային գովազդի երգ:

Capitol Records-ից հեռանալուց հետո Փեգին շարունակում է ձայնագրել իր ալբոմները այլ ստուդիաներում, որոնցից վերջինը թողարկվել է 1993 թվականին: 1995-ին նա ստացել է հատուկ Գրեմի՝ «Ամբողջ կյանքի նվաճումների» համար:

Կյանքի վերջին տարիներ

Կյանքի վերջին տարիներին Փեգի Լին տառապում էր շաքարախտից և տեղափոխվում էր միայն անվասայլակով: Նա մահացավ սրտի կաթվածից 2002 թվականի հունվարի 21-ին, Լոս Անջելեսում, 81 տարեկան հասակում: Երգչուհու ընտանիքը խնդրել է Ամերիկյան կինոարվեստի ակադեմիային ընդգրկել նրան Օսկարի մրցանակաբաշխության հուշամրցաշարում, սակայն նրանք հրաժարվել են՝ պատճառաբանելով կինոյում անբավարար ներդրումը: Պեգիին հուղարկավորեցին Ուեսթվուդ գերեզմանատանը:

Ալբոմներ

Capitol records

  • 1948 Rendezvous with Peggy Lee
  • 1952 Rendezvous with Peggy Lee

Deca Recirds

  • 1953 Black Coffee
  • 1954 Songs in an Intimate Style
  • 1954 White Christmas soundtrack|Selections from Irving Berlin’s 'White Christmas' (с Бингом Кросби и Дэнни Кеем)
  • 1955 Songs from Pete Kelly’s Blues' (с Эллой Фицджеральд)
  • 1956 Black Coffee (12-inch version)
  • 1957 Dream Street
  • 1957 Songs from Walt Disney’s «Lady and the Tramp»
  • 1958 Sea Shells (записана в 1955)
  • 1959 Miss Wonderful (записана в 1956)

Capitol Records

  • 1957 The Man I Love
  • 1959 Jump for Joy
  • 1959 Things Are Swingin'
  • 1959 I Like Men!
  • 1959 Beauty and the Beat!
  • 1960 Latin ala Lee!
  • 1960 All Aglow Again!
  • 1960 Pretty Eyes
  • 1960 Christmas Carousel
  • 1960 Olé ala Lee
  • 1961 Basin Street East Proudly Presents Miss Peggy Lee
  • 1961 If You Go
  • 1962 Blues Cross Country
  • 1962 Bewitching-Lee
  • 1962 Sugar 'N' Spice
  • 1963 Mink Jazz
  • 1963 I’m a Woman
  • 1964 In Love Again!
  • 1964 In the Name of Love
  • 1965 Pass Me By
  • 1965 Then Was Then — Now Is Now!
  • 1966 Guitars A là Lee
  • 1966 Big $pender
  • 1967 Extra Special!
  • 1967 Somethin' Groovy!
  • 1968 2 Shows Nightly
  • 1969 A Natural Woman
  • 1969 Is That All There Is?
  • 1970 Bridge Over Troubled Water
  • 1970 Make It With You
  • 1971 Where Did They Go
  • 1972 Norma Deloris Egstrom from Jamestown, North Dakota

Այլ

  • 1974 Let’s Love
  • 1975 Mirrors
  • 1977 Live in London
  • 1977 Peggy
  • 1979 Close Enough for Love
  • 1988 Miss Peggy Lee Sings the Blues
  • 1990 The Peggy Lee Songbook: There’ll Be Another Spring
  • 1993 Love Held Lightly: Rare Songs by Harold Arlen (записан в 1988)
  • 1993 Moments Like This

Հայտնի երգերը

Տարեթիվ Անուն Տեղը չարտում[2]
US Pop US AC
1941 «I Got It Bad and That Ain’t Good» 25
1941 «Winter Weather» (с Артом Лундом) 24
«Blues in the Night» 20
«Somebody Else is Taking My Place» 1
«My Little Cousin» 14
«We’ll Meet Again» 16
«Full Moon» 22
«The Way You Look Tonight» 21
1943 «Why Don’t You Do Right» 4
1945 «Waitin' for the Train to Come in» 4
1946 «I’m Glad I Waited for You» 24
«I Don’t Know Enough About You» 7
«Linger in My Arms a Little Longer, Baby» 16
«It’s All Over Now» 10
1947 «It’s a Good Day» 16
«Everything’s Moving too Fast» 21
«Chi-baba, Chi-baba (My Bambino, Go to Sleep)» 10
«Golden Earrings» 2
1948 «Manana» 1
«All Dressed up with a Broken Heart» 21
«For Every Man, There’s a Woman» 25
«Laroo, Laroo, Lili Bolero» 13
«Talking to Myself About You» 23
«Don’t Smoke in Bed» 22
«Caramba! It’s the Samba» 13
«Baby, Don’t Be Mad at Me» 21
«Somebody Else is Taking My Place» (re-issue) 30
«Bubble Loo, Bubble Loo» 23
1949 «Blum Blum, I Wonder Who I Am» 27
«Similau (See-Me-Lo)» 17
«Bali Ha’i» 13
«Riders in the Sky (A Cowboy Legend)» 2
1950 «The Old Master Painter» (с Мелом Тормом) 9
«Show Me the Way to Get out of This World» 28
1951 «(When I Dance with You) I Get Ideas» 14
1952 «Be Anything (But Be Mine)» 21
«Lover» 3
«Watermelon Weather» Бингом Кросби) 28
«Just One of Those Things» 14
«River, River» 23
1953 «Who’s Gonna Pay the Check» 22
«Baubles, Bangles, and Beads» 30
1954 «Where can I go Without You» 28
«Let Me go, Lover» 26
1956 «Mr. Wonderful» 14
«Joey, Joey, Joey» 76
1958 «Fever» 8
«Light of Love» 63
«Sweetheart» 98
1959 «It’s Okay, You Win» 68
«My Man» 81
«Hallelujah, I Love Him So» 77
1963 «I’m a Woman» 54
1965 «Pass Me by» 93 20
«Free Spirits» 29
1966 «Big Spender» 9
«That Man» 31
«You’ve Got Possibilities» 36
«So, What’s New» 20
«Walking Happy» 14
1967 «I Feel it» 8
1969 «Spinning Wheel» 24
«Is That All There Is?» 11 1
«Whistle for Happiness» 13
1970 «Love Story» 105 26
«You’ll Remember Me» 16
«One More Ride on the Merry-Go-Round» 21
1972 «Love Song» 34
1974 «Let’s Love» 22

Ֆիլմոգրաֆիա

  • 1943 — «Сестра его дворецкого» — камео (в титрах не указана)
  • 1947 — «Полуночная серенада» — Пегги Марш
  • 1950 — «Мистер Музыка» — камео (в титрах не указана)
  • 1952 — «Джазовая певица» — Джуди Лейн
  • 1955 — «Леди и Бродяга» — хозяйка Леди, сиамские кошки Си и Ам, собака Пег (озвучивание)
  • 1955 — «Блюз Пита Келли» — Роуз Хопкинс
  • 1958 — «Мальчик-с-пальчик» — исполнение песен


Մրցանակներ

  • «Грэмми» 1969 — «Лучшее вокальное исполнение» («Is That All There Is?»)

Ծանոթագրություններ