«Միսակ Մկրտչյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ}} '''Միսակ Լևոնի Մկրտչյան''' {{ԱԾ}}, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին պ...»:
 
Տող 10. Տող 10.
== Ծանոթագրություններ ==
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{ծանցանկ}}
{{Արտաքին հղումներ}}

16:44, 8 հունվարի 2021-ի տարբերակ

Միսակ Մկրտչյան
Ծնվել էփետրվարի 19, 1938(1938-02-19)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 26, 2018(2018-04-26) (80 տարեկան)
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
Պարգևներ և
մրցանակներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան

Միսակ Լևոնի Մկրտչյան փետրվարի 19, 1938(1938-02-19), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 26, 2018(2018-04-26), Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր։

Կենսագրություն

Միասակ Մկրտչյանը ծնվել է 1938 թվականի փետրվարի 19-ին Լենինականում (Գյումրի): 1967 թվականին ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը, 1979 թվականին՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Ստացել է մանկավարժ-մաթեմատիկոսի, որակավորումը։ Եղել է տնտեսագետ: 1971 թվականին պարգևատրվել է «Պատվո նշան», 1973 թվականին Աշխատանքային կարմիր դրոշի, 1948 թվականին Հոկտեմբերյանի հեղափոխության շքանշաններով: 1957-1967 թվականներին Լենինականի թիվ 7 դպրոցում աշխատել է ավագ ջոկատավար, մաթեմատիկայի ուսուցիչ, իսկ 1961-1966 թվականին՝ ՀԼԿԵՄ Լենինականի քաղկոմի դպրոցական բաժնի վարիչ։ 1966-1967 թվականներին քաղկոմի առաջին քարտուղար, իսկ 1967-1975 թվականներին՝ ՀԼԿԵՄ ԿԿ քարտուղար: 1975-1979 թվականներին եղել է ՀԿԿ ԿԿ կազմակերպական բաժնի տեսուչ, 1979-1988 թվականներին՝ ՀԿԿ Ախուրյանի շրջկոմի առաջին քարտուղար, 1988-1989 թվականներին՝ ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար, 1989-1991 թվականներին՝ ՀԿԿ ԿԿ կազմակերպական բաժնի վարիչ, իսկ 1997-1998 թվականներին՝ ՌԴ հաղորդակցության ճանապարհների նախարարության լիազոր ներկայացուցիչը Հայաստանում: 1991-1995 թվականներին եղել է ԳԽ պատգամավոր(թիվ 158 ընտրատարածք): Եղել է ԳԽ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի անդամ, աշխատել է հանձնաժողովի նախագահի տեղակալ: Եղել է ՀԿԿ խմբայցության խմբակցության անդամ: 1999 թվականի մայիսի 30-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր թիվ 65 ընտրատարածքից: Եղել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Եղել է «Միասնություն» խմբակցության անդամ: Աշխատել է ԺԴԿ վարչության նախագահի տեղակալ [1]: Մահացել է 27.04.2018-ին [2]։

Անձնական կյանք

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Ծանոթագրություններ

  1. «National Assembly of the Republic of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021-01-06-ին.
  2. «Մահացել է պետական գործիչ, նախին պատգամավոր Միսակ Մկրտչյանը». news.am. Վերցված է 2021-01-06-ին.