Միսակ Մկրտչյան
Միսակ Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 19, 1938 |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | ապրիլի 26, 2018 (80 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Պարգևներ և մրցանակներ |
Միսակ Լևոնի Մկրտչյան փետրվարի 19, 1938, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 26, 2018, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախկին պատգամավոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միսակ Մկրտչյանը ծնվել է 1938 թվականի փետրվարի 19-ին Լենինականում (Գյումրի)։ 1967 թվականին ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտը, 1979 թվականին՝ Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Ստացել է մանկավարժ-մաթեմատիկոսի, որակավորումը։ Եղել է տնտեսագետ։ 1971 թվականին պարգևատրվել է «Պատվո նշան», 1973 թվականին Աշխատանքային կարմիր դրոշի, 1948 թվականին Հոկտեմբերյանի հեղափոխության շքանշաններով։ 1957-1967 թվականներին Լենինականի թիվ 7 դպրոցում աշխատել է ավագ ջոկատավար, մաթեմատիկայի ուսուցիչ, իսկ 1961-1966 թվականին՝ ՀԼԿԵՄ Լենինականի քաղկոմի դպրոցական բաժնի վարիչ։ 1966-1967 թվականներին քաղկոմի առաջին քարտուղար, իսկ 1967-1975 թվականներին՝ ՀԼԿԵՄ ԿԿ քարտուղար։ 1975-1979 թվականներին եղել է ՀԿԿ ԿԿ կազմակերպական բաժնի տեսուչ, 1979-1988 թվականներին՝ ՀԿԿ Ախուրյանի շրջկոմի առաջին քարտուղար, 1988-1989 թվականներին՝ ՀԿԿ Լենինականի քաղկոմի առաջին քարտուղար, 1989-1991 թվականներին՝ ՀԿԿ ԿԿ կազմակերպական բաժնի վարիչ, իսկ 1997-1998 թվականներին՝ ՌԴ հաղորդակցության ճանապարհների նախարարության լիազոր ներկայացուցիչը Հայաստանում։ 1991-1995 թվականներին եղել է ԳԽ պատգամավոր(թիվ 158 ընտրատարածք)։ Եղել է ԳԽ տեղական ինքնակառավարման հանձնաժողովի անդամ, աշխատել է հանձնաժողովի նախագահի տեղակալ։ Եղել է ՀԿԿ խմբայցության խմբակցության անդամ։ 1999 թվականի մայիսի 30-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր թիվ 65 ընտրատարածքից։ Եղել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է «Միասնություն» խմբակցության անդամ։ Աշխատել է ԺԴԿ վարչության նախագահի տեղակալ[1]։ Մահացել է 27.04.2018-ին[2]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու երեխա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
- ↑ «Մահացել է պետական գործիչ, նախին պատգամավոր Միսակ Մկրտչյանը». news.am. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
|