«Հինգ ինչու»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Հինգ ինչու''' ({{lang-en|Five whys}}), որևէ խնդրի հիմքում ընկած պատճառահետևանքային կապերն ուսումնասիրելու...»:
 
Տող 24. Տող 24.


{{Արտաքին հղումներ}}
{{Արտաքին հղումներ}}
[[Կատեգորիա:Խնդիրների լուծում]]
[[Կատեգորիա:Խնդիրների լուծման մեթոդներ]]
[[Կատեգորիա:Մեթոդաբանություն]]

08:56, 29 Դեկտեմբերի 2020-ի տարբերակ

Հինգ ինչու (անգլ.՝ Five whys), որևէ խնդրի հիմքում ընկած պատճառահետևանքային կապերն ուսումնասիրելու տեխնիկա: Տեխնիկայի հիմնական խնդիրն է թերության կամ խնդրի սկզբնապատճառի որոնումը միևնույն հարցը կրկնելու եղանակով՝ ինչու՞[1]: Հաջորդող ամեն հարց տրվում է նախորդ հարցի պատասխանին: Հինգ թիվն ընտրված է էմպիրիկ եղանակով և բավարար է համարվում տիպային խնդիրների լուծման համար:

Ոչ բոլոր խնդիրներն են ունենում միևնույն սկզբնապատճառը: Եթե ցանկանում եք գտնել մի քանի պատճառ, անհրաժեշտ է կրկնել տեխնիկան տարբեր հարցերի ընտրությամբ:

Մեթոդը չի ենթադրում խիստ կանոններ և սահմանափակումներ, թե ինչ հարցեր կարելի է տալ կամ ինչքան պետք է շարունակվեն հարցադրումները լրացուցիչ պատճառները բացահայտելու համար: Այսպիսով, եթե նույնիսկ հետևենք մեթոդին, արդյունքը կախված կլինի գիտելիքներից և մարդկանց համառությունից:

Օրինակ

Շարժիչը չի աշխատում (խնդիր).

  1. Ինչու՞: - Մարտկոցը նստել է:
  2. Ինչու՞: - Գեներատորը չի աշխատում:
  3. Ինչու՞: - Խնդիրներ կան գեներատորի փոկի հետ:
  4. Ինչու՞: - Փոկը կարգին է եղել մինչև այդ պահը, սակայն ոչ մի անգամ չի փոխվել:
  5. Ինչու՞: - Փոկի շահագործման ժամանակը սպառվել է, անհրաժեշտ է փոխել այն:

Նմանատիպ հարցերը կարելի է շարունակել, սակայն հինգ հարցերը, որպես կանոն, թույլ են տալիս վերհանել խնդրի սկզբնապատճառը: Անհրաժեշտ է պատասխանողին պարտադրել զերծ մնալ ենթադրություններից և տրամաբանական ծուղակներից՝ դրա փոխարեն հետևելով պատճառահետևանքային կապերի շղթային՝ խնդրի աճմանը զուգընթաց, և բացահայտել վերացական մակարդակից մինչև սկզբնապատճառը: Ուշադրություն դարձնենք այն բանին, որ այս օրինակում 5-րդ ինչու-ն խախտում է գործընթացը կամ դրսևոում է վարքագծի փոփոխում, ինչը վկայում է սկզբնապատճառի հայտնաբերման մասին:

Վերջին պատասխանը ցույց է տալիս գործընթացը: Սա հինգ ինչուների մեթոդի կարևոր հատկանիշներից է. իրական սկզբնապատճառը պետք է ցույց տա այն գործընթացը, որն այնքան էլ լավ չի աշխատում կամ բացակայում է[2]: Ոչ փորձառու անձը հաճախ կարող է նկատել, որ պատասխանները մատնանշում են դասական պատճառները՝ ոչ բավարար ժամանակ, ֆինանսների սղություն, աշխատուժի պակաս և այլն: Դրանք իրականում կարող են լինել, սակայն այս խնդիրները չեն գտնվում անձնական վերահսկողության տիրույթում: Նման դեպքերում ինչու՞ հարցի փոխարեն նախընտրելի է կիրառել ինչու՞ չստացվեց գործընթացը հարցը:

Օգտագործելով հինգ ինչուների մեթոդը՝ պետք է հիշել մեկ պարզ դիտարկում. «Չեն կոտրվում մարդիկ, կոտրվում են գործընթացները»:


Ծանոթագրություններ

  1. «Five Whys Technique». adb.org. Asian Development Bank. 2009-02. Վերցված է 2012-03-26-ին.
  2. Ivan Fantin (2014). Applied Problem Solving. Method, Applications, Root Causes, Countermeasures, Poka-Yoke and A3. How to make things happen to solve problems. Milan, Italy: Createspace, an Amazon company. ISBN 978-1499122282