Հինգ ինչու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հինգ ինչու (անգլ.՝ Five whys), որևէ խնդրի հիմքում ընկած պատճառահետևանքային կապերն ուսումնասիրելու տեխնիկա: Տեխնիկայի հիմնական խնդիրն է թերության կամ խնդրի սկզբնապատճառի որոնումը միևնույն հարցը կրկնելու եղանակով՝ ինչու՞[1]: Հաջորդող ամեն հարց տրվում է նախորդ հարցի պատասխանին: Հինգ թիվն ընտրված է էմպիրիկ եղանակով և բավարար է համարվում տիպային խնդիրների լուծման համար:

Ոչ բոլոր խնդիրներն են ունենում միևնույն սկզբնապատճառը: Եթե ցանկանում եք գտնել մի քանի պատճառ, անհրաժեշտ է կրկնել տեխնիկան տարբեր հարցերի ընտրությամբ:

Մեթոդը չի ենթադրում խիստ կանոններ և սահմանափակումներ, թե ինչ հարցեր կարելի է տալ կամ ինչքան պետք է շարունակվեն հարցադրումները լրացուցիչ պատճառները բացահայտելու համար: Այսպիսով, եթե նույնիսկ հետևենք մեթոդին, արդյունքը կախված կլինի գիտելիքներից և մարդկանց համառությունից:

Օրինակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարժիչը չի աշխատում (խնդիր).

  1. Ինչու՞: - Մարտկոցը նստել է:
  2. Ինչու՞: - Գեներատորը չի աշխատում:
  3. Ինչու՞: - Խնդիրներ կան գեներատորի փոկի հետ:
  4. Ինչու՞: - Փոկը կարգին է եղել մինչև այդ պահը, սակայն ոչ մի անգամ չի փոխվել:
  5. Ինչու՞: - Փոկի շահագործման ժամանակը սպառվել է, անհրաժեշտ է փոխել այն:

Նմանատիպ հարցերը կարելի է շարունակել, սակայն հինգ հարցերը, որպես կանոն, թույլ են տալիս վերհանել խնդրի սկզբնապատճառը: Անհրաժեշտ է պատասխանողին պարտադրել զերծ մնալ ենթադրություններից և տրամաբանական ծուղակներից՝ դրա փոխարեն հետևելով պատճառահետևանքային կապերի շղթային՝ խնդրի աճմանը զուգընթաց, և բացահայտել վերացական մակարդակից մինչև սկզբնապատճառը: Ուշադրություն դարձնենք այն բանին, որ այս օրինակում 5-րդ ինչու-ն խախտում է գործընթացը կամ դրսևոում է վարքագծի փոփոխում, ինչը վկայում է սկզբնապատճառի հայտնաբերման մասին:

Վերջին պատասխանը ցույց է տալիս գործընթացը: Սա հինգ ինչուների մեթոդի կարևոր հատկանիշներից է. իրական սկզբնապատճառը պետք է ցույց տա այն գործընթացը, որն այնքան էլ լավ չի աշխատում կամ բացակայում է[2]: Ոչ փորձառու անձը հաճախ կարող է նկատել, որ պատասխանները մատնանշում են դասական պատճառները՝ ոչ բավարար ժամանակ, ֆինանսների սղություն, աշխատուժի պակաս և այլն: Դրանք իրականում կարող են լինել, սակայն այս խնդիրները չեն գտնվում անձնական վերահսկողության տիրույթում: Նման դեպքերում ինչու՞ հարցի փոխարեն նախընտրելի է կիրառել ինչու՞ չստացվեց գործընթացը հարցը:

Օգտագործելով հինգ ինչուների մեթոդը՝ պետք է հիշել մեկ պարզ դիտարկում. «Չեն կոտրվում մարդիկ, կոտրվում են գործընթացները»:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հինգ ինչուների տեխնիկան մշակել է Սակիչի Տոյոդան: Մեթոդը կիրառվել է «Տոյոտա» ընկերությունում արտադրության մեթոդաբանության զարգացման ընթացքում: Այս եղանակը խնդիրների լուծման քննարկումներում եղել է հիմնական բաղադրիչը, որն իրականացվել է որպես «Տոյոտայի» արտադրողականության համակարգի մաս: «Տոյոտայի» արտադրական համակարգի ստեղծող Սակիչի Տոյոդան հինգ ինչուների մեթոդը համարել է «Տոյոտայի գիտական մոտեցման հիմք: Հինգ անգամ տալով ինչու՞ հարցը, տարորոշվում է խնդրի բնույթը, լուծումը դառնում է հասկանալի»[3]: Ուրիշ ընկերություններում մոտեցումն այլ կերպ է դրսևորվում: Ռիկարդո Սիմլերի ղեկավարությամբ «Semco» ընկերությունում կիրառել են երեք ինչուների տեխնիկան նպատակներն ընտրելու և որոշում կայացնելու նպատակով[4]: Հետագայում մեթոդը ճանաչում է ձեռք բերել «Տոյոտա» ընկերության սահմաններից դուրս և ներկայումս կիրառվում է կայձենում, վեց սիգմաներում:

Մեթոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու հիմնական մեթոդ է կիրառվում հինգ ինչուների օգնությամբ վերլուծություն կատարելու համար:

  • Իսիկավայի աղյուսակ
  • Աղյուսակային ձև:

Այս գործիքները թույլ են տալիս, որ վերլուծությունը լինի ճյուղավորված, որպեսզի ի հայտ բերվեն հիմնական մի քանի պատճառներ:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած հինգ ինչուների մեթոդը հզոր գործիք է ինժեներների և տեխնիկապես կոփված մարդկանց ձեռքին, որ օգնում է բացահայտել խնդիրների իրական պատճառները, այն քննադատության է արժանացրել Տերուկի Մինորան (Teruyuki Minoura)՝ «Տոյոտայի» գնումների բաժնի նախկին ղեկավարը: Մեթոդը պարզունակ է սկզբնապատճառի խոր վերլուծության համար[5]: Այսպիսի քննադատության պատճառներ են հանդիսացել.

  • Հետազոտողների շրջանում խնդիրները մակերեսորեն բացահայտելու միտումը, ոչ թե խնդրի սկզբնապատճառների բացահայտումը:
  • Իրենց գիտելիքներից դուրս գալու ունակ չլինելը հետազոտողների ոլորտում. մարդն ուղղակի չի կարող գտնել պատճառը, որոնց մասին գիտելիք չունի:
  • Հետազոտողներին սատարումը ավելի ճիշտ ինչու՞ հարցի ձևակերպմամբ:
  • Տարբեր մարդիկ, կիրառելով նույն տեխնիկան, ի հայտ են հանում նույն խնդրի տարբեր սկզբնապատճառներ:
  • Հակվածություն է առաջանում մեկ պատճառ վերհանելու, մինչդեռ մի հարցը կարող է ունենալ տարբեր պատճառներ:

Կարող է առաջանալ լուրջ խնդիր, եթե մեթոդը կիրառվի միայն դեդուկցիայի համար: Պետք է խուսափել սրանից մինչև հաջորդ քայլին անցնելը: Բացի այդ, ամեն փուլում ստուգելով անհրաժեշտ և բավարար պայմանները` հնարավոր է զերծ մնալ պատճառի կեղծ ընտրությունից և նպաստել մի քանի պատճառների դիտարկմանը[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Five Whys Technique»։ adb.org։ Asian Development Bank։ 2009-02։ Վերցված է 2012-03-26 
  2. Ivan Fantin (2014). Applied Problem Solving. Method, Applications, Root Causes, Countermeasures, Poka-Yoke and A3. How to make things happen to solve problems. Milan, Italy: Createspace, an Amazon company. ISBN 978-1499122282
  3. Оно, Тайити Производственная система Тойоты. Уходя от массового производства. — Институт комплексных стратегических исследований, 2008. — ISBN 978-5-902677-04-1
  4. Կաղապար:Нп3 The Seven-Day Weekend. — Penguin, 2004. — ISBN 9781101216200. — «"Ask why. Ask it all the time, ask it any day, and always ask it three times in a row."».
  5. «The "Thinking" Production System: TPS as a winning strategy for developing people in the global manufacturing environment»։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-27-ին։ Վերցված է 2014-02-19 
  6. Wilson Bill։ «Five-by-Five Whys»։ http://www.bill-wilson.net։ Վերցված է 2014-10-07