«Թիամին»–ի խմբագրումների տարբերություն
չ r2.7.1) (Ռոբոտը փոփոխում է․: eu:Tiamina |
չNo edit summary |
||
Տող 41. | Տող 41. | ||
== Հիպերվիտամինոզ == |
== Հիպերվիտամինոզ == |
||
Թիամինին [[հիպերվիտամինոզ]]ը հատուկ չէ: Վիտամին B<sub>1</sub>ի մեծ դոզայով ներարկումը կարող է [[անաֆիլակտիկ շոկ]] առաջացնել: |
Թիամինին [[հիպերվիտամինոզ]]ը հատուկ չէ: Վիտամին B<sub>1</sub>ի մեծ դոզայով ներարկումը կարող է [[անաֆիլակտիկ շոկ]] առաջացնել: |
||
<!-- Մեկնաբանությունը դրել եմ, որպեսզի ռուսերեն տեքստը չերևա հոդվածում։ Խնդրում եմ, խմբագրելուց հանեք այն |
|||
== Распространение в природе и суточная потребность == |
== Распространение в природе и суточная потребность == |
||
Տող 54. | Տող 56. | ||
* капсулы 100 мг |
* капсулы 100 мг |
||
Մեկնաբանության վերջը--> |
|||
== Примечания == |
|||
{{примечания}} |
|||
== Ծանոթագրություններ == |
|||
{{ծանցանկ}} |
|||
{{витамины}} |
{{витамины}} |
08:24, 27 Մայիսի 2012-ի տարբերակ
Թիամին (վիտամին B1) — ջրում լուծվող վիտամին, C12H17N4բանաձևին համապատասխանող միացությունOS. Անգույն բյուրեղյա նյութ, ու ջրում լավ է լուծվում, սպիրտում՝ոչ: Տաքացնելիս քայքայվում է:
Հայտնի որպես վիտամին B1, ածխաջրերի և ճարպերի մետաբոլիզմի պրոցեսում թիամինը կարևոր դեր է խաղում: Այն անհրաժեշտ է աճի և զարգացման պրոցեսներիի նորմալ ընթացքի համար և օգնում է սրտի, նյարդային և մարսողական համակաարգի կայուն աշխատանքը պահպանելու համար: Թիամինը օրգանիզմում չի կուտակվում և թունավոր չէ:
Ընդհանուր տեղեկություններ
Թիամինը անհրաժեշտ է օրգանիզմում պատշաճ նյութափոխանակության՝ հատկապես ածխաջրերի յուրացման համար: Վիտամին B1-ի անբավարարության դեպքում տեղի է ունենում ախորժակի նցազում, փորկապություն, ֆիզիկական լարվածության ժամանակ նկատվում է հևոց և սրտխփոց, ավելորդ գրգռվածություն: Վիտամին B1-ով հարուստ են գարեջրի և այլ դրոժները: Սննդամթերքներից Վիտամին B1-ով հարուստ են հատիկավորները և ձավարեղենը՝ հատկապես, նրանց կեղևում և սերմածիլերում: Հատկապես կարևոր է կերակրատեսակներում ներառել հնդկաձավար և գարի: Թիամինը լավ պահպանվում է թթու միջավայրում, քայքայվում է հիմնային միջավայրում: Ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածության, ինչպես նաև ցրտի պայմաններում վիտամին B1-ի սպառումը ավելանում է:
Պատմությունը
Քրիստիան Էյկմանը բրնձի հատիկի մեջ հայտնաբերեց պարալիտիկ թույնի և օրգանիզմի համար օգտակար տարրերի առկայությունը, որոնք բերի-բերի հիվանդությունը բուժում էին բրնձի թեփուկներով: Այդ հետազոտությունների համար, որոնք բերեցին վիտամինների բացահայտմանը Էյկմանը բժշկության բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացավ: 1911 թ. Կազիմիր Ֆունկը բրնձի թեփքւկներից ստացավ բիոլոգիական ակտիվ միացություն, որը կոչեց վիտամին, քանի որ մոլեկուլը ազոտ է պարունակում:
Մաքուր վիճակում առաջին անգամ թիամինը 1926 թ. ստացել է Յանսենը:
ֆիզիկա-քիմիական հատկությունները
Թիամինը լավ լուծվում է ջրում: Թթվային լուծույթներում տաքացման նկատմամբ բավական կայուն է, հիմնայինում՝ արագ քայքայվում է :
Մոլեկուլը բաղկացած է մեթիլենային կապով միացած երկու օղակներից՝ պիրիմիդինային և թիազոլային:
Մետաբոլական դերը և փոխանակությունը
Բնության մեջ թիամինը սինթեզվում է բույսերի և շատ միկրոօրգանիզմների կողմից: Կենդանիները և մարդիկ թիամին չեն կարող սինթեզել և այն ստանում են սննդի հետ: Բոլոր կենդանիները թիամինի կարիք ունեն բացի որոճողներից, քանի որ նրանց աղիները բավականաչափ վիտամին է սինթեզում:
Աղիներից ներծծվելով թիամինը դառնում է թիամինպիրոֆոսֆատ:
Թիամինի անբավարարություն
Թիամինի մշտական անբավարարությունը մի շարք ծանր խանգարումների պատճառ կարող է դառնալ, ամենաառաջինը ներվային համակարգի խաթարում: Թիամինի անբավարարության հետևանքների կոմպլեքսը հայտնի է որպես բերի-բերի հիվանդություն:
Որպես կանոն, թիամինի անբավարարությունը կապված է լինում սնման խաթարմամբ: Դա կարող է լինել ինչպես սննդի հետ թիամինի անբավարար քանակի, այնպես և հակաթիամինական մթերքների հավելյալ օգտագործման հետևանք: Թարմ ձուկը և ծովամթերքները բավականաչափ վիտամինը քայքայող թիամինազներ են պարունակում; թեյը և սուրճը թիամինի ներթափանցումը արգելափակում են:
Բերի-բերի հիվանդության դեպքում թուլություն է նկատվում, քաշի անկում, մկանների , նեվրոզ, ինտելեկտի խաթարում, նյութափոխանակության և սրտանոթային համակարգերի խանգարում, развитие парезов и параличей.
Բերի-բերի հիվանդության ձևերից մեկը, որ հանդիպում է զարգացած երկրներում` Հայե Վերնիկեի սինդրոմ (այլ կերպ` ՎերնիկեԿորսակովի սինդրոմ) զարգանում է ալկոհոլիզմի դեպքում:
Թիամինի փոխանակման խանգարման դեպքում առաջին հերթին առաջանում է α-կետոթթուների թթվային դեկարբոլիքսացման խանգարում և մասնակիորեն արգելակվում է ածխաջրերի մետաբոլիզմը: Բերի-բերիով հիվանդների մոտ պիրուվատի փոխանակման թերօքսիդացված արգասիքների կուտակում, որոնք տոքսիկ ներգործություն են ունենում ԿՆՀ-ի վրա, որով և պայմանավորված է մետաբոլիկ ացիդոզի զարգացումը: Էներգոդիֆիցիտի զարգացման հետևանքով իջնում է իոնային գրադիենտ պոմպերի աշխատանքի արդյունավետությունը, այդ թվում նյարդային և մկանային հյուսվածքների: Խաթարվում է ճարպաթթուների սինթեզը և ածխաջրերի փոխակերպումը ճարպերի: Սպիտակուցների կատաբոլիզմի ուժգնացումը հասցնում է մկանային ատրոֆիայի, երեխաներ մոտ՝ ֆիզիկական աճի կանգի:
Հիպերվիտամինոզ
Թիամինին հիպերվիտամինոզը հատուկ չէ: Վիտամին B1ի մեծ դոզայով ներարկումը կարող է անաֆիլակտիկ շոկ առաջացնել:
Ծանոթագրություններ