«Հռոմեական իրավունք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. Հռոմեական իրավունքը դա ստրկատիրական Հին Հռոմի իրավունքի համակարգն է, որը իր զարգացումն է ստացել պր...
(Տարբերություն չկա)

06:57, 21 Մայիսի 2012-ի տարբերակ

Հռոմեական իրավունքը դա ստրկատիրական Հին Հռոմի իրավունքի համակարգն է, որը իր զարգացումն է ստացել պրինցիպատի ժամանակաշրջանում: Հռոմեական իրավունքը ներառում է երկու մաս` մասնավոր և հանրային:[1] Հին Հռոմում առավել զարգացում է ստացել մասնավոր իրավունքը, այդ իսկ պատճառով Հռոմեական իրավունք ասելով` առավել հաճախ ի նկատի է ունեցվում հենց Հռոմեական մասնավոր իրավունքը: Մասնավոր և հանրային իրավունքների առավել հայտնի բնորոշում տվել է հռոմեացի հայտնի իրավաբան Ուլպիանոսը. "Publicum ius est quod ad statum rei romanae spectat, privatum quod ad singulorum utilitatem" (Հանրային իրավունքը այն է, որ վերաբերում է պետության դրությանը, իսկ մասնավոր իրավունքը այն է, որը վերաբերում է մասնավոր անձանց շահերին):[2]

  1. http://legalportal.am/download/library/p16slvk8m31krfesuri91ma71aob3.pdf էջ 3
  2. http://legalportal.am/download/library/p16slvearn10n01eb1np0313cq33.pdf էջ