«Ջունո I»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Հրթիռ | անուն = Ջունո I | Ճշգրիտ անունը = Juno I | Պատկեր = Juno-1 explorer-2.jpg | Նկարագիր = Ջունո I հ...»:
(Տարբերություն չկա)

10:39, 21 Մարտի 2020-ի տարբերակ

Ջունո I
Juno I
Ջունո I հրթիռը արձակման պահին
Տեսակ կրող հրթիռ
Նախագծող Ռեդսթոունի արսենալ
Կոնստրուկտոր Վերներ ֆոն Բրաուն
Արտադրող Քրայսլեր
Կարգավիճակ չի օգտագործվում
Արձակումների քանակ 6
Հաջողված 3
Անհաջող 3
Առաջին արձակում 31 հունվարի 1958
Վերջին արձակում 23 հոկտեմբերի 1959
Աստիճանների քանակ 4
Քաշ 29,060 կգ
Երկարություն 21,2 մ
Տրամագիծ 1,78 մ
Օգտակար բեռ 11 կգ
Շարժիչ Ա-7

Ջունո I (անգլ.՝ Juno I), ԱՄՆ կրող հրթիռ, ստեղծվել է 1958 թվականին, նախագծման հիմքում է ընկած Յուպիտեր C) հրթիռը: Այս հրթռի օգնությամբ է դուրս բերվել Երկրի ուղեծիր ԱՄՆ առաջին արհեստական արբանյակը՝ Էքսփլորոր-1-ը (անգլ.՝ Explorer-1): Հաճախ շփոթում են Ջունո II կրող հրթիռի հետ, որը նախագծվել էր PGM-19 Յուպիտեր միջին հեռահարության բալիստիկ հրթիռի հիման վրա:

Նախագծում

Ջունո I հրթիռը բաղկացած է Յուպիտեր-C հրթիռից, որին ավելացվել էր չորրորդ աստիճան: Հրթիռի չորրորդ աստիճանը իրենից ներկայացնում էր մեկ «Բեյբի սերժանտ» հրթիռ: Այս հրթիռի համակցման սխեման նախագծել էր Վերներ ֆոն Բրաունը 1956 թվականին իր Օրբիտեր նախագծի շրջանակներում: Չորս աստճան ունեցող Ջունո I-ը և երեք աստիճանանոց Յուպիտեր-C-ն ունեին միևնույն երկարությունը (21,2 մետր), Ջունո I-ի չորրորդ աստիճանը գտնվում էր երրորդ աստիճանի քթամասային կոնի տակ:

Հրթիռն անվանվեց Հռոմեական դիցարանի աստվածուհի Ջունոյի անունով, որպես Յուպիտեր-C-ի արբանյակների արձակման համար նախատեսված տարբերակ: Անվանումը առաջարկել էր այն ժամանակվա ՌՇԼ տնօրեն Բիլլ Պիկերինգը 1957 թվականի նոյեմբերին: Չորրորդ աստիճանով Յուպիտեր-C-ի առաջին հաջողված արձակումը տեղի ունեցավ 1958 թվականի փետրվարի 1-ին, որի արդյունքում ուղեծիր դուրս բերվեց Էքսփլորոր-1 արբանյակը[1]:

Թռիչքների ցանկ

Չնայած այն հանգամանքին, որ Էքսփլորեր-1 արբանյակի արձակումը հսկայական հաջողություն էր ԱՄՆ տիեզերական ծրագրի համար, դրան հաջորդած հինգ արձակումներից միայն երկուսն էին հաջող անցել, որոնց արդյունքում տիեզերք էին արձակվել Էքսփլորեր-3 և 4 արբանյակները: Ջունո I ծրագրի հարաբերական հաջողությունից հետո Վերներ ֆոն Բրաունը նախագծեց Ջունո II հրթիռը, վերցնելով որպես հիմք PGM-19 Յուպիտեր հրթիռի առաջին աստիճանը:

հ/հ Ամսաթիվ / ժամ Հրթիռ,
կոնֆիգուրացիա
Արձակման վայր Օգտակար բեռ Բեռի քաշը Արդյունք
1 1 փետրվարի 1958
03:47
Ջունո I LC-26A Էքսփլորեր-1 22 կգ Հաջող
Ջունո I-ի առաջին թռիչք: Առաջին ԱՄՆ արհեստական արբանյակի արձակում:
2 5 մարտի 1958
18:27
Ջունո I LC-26A Էքսփլորեր-2 23 կգ Վթար
Չորրորդ աստիճանի վթար
3 26 մարտի 1958
17:38
Ջունո I LC-5 Էքսփլորեր-3 23 կգ Հաջող
4 26 հուլիսի 1958
15:00
Ջունո I LC-5 Էքսփլորեր-4 29 կգ Հաջող
5 24 օգոստոսի 1958
06:17
Ջունո I LC-5 Էքսփլորեր-5 29 կգ Վթար
Առաջին և երկրորդ աստիճանները անջատումից հետո բախվեցին իրար
6 23 հոկտեմբերի 1958
03:21
Ջունո I LC-5 Փարոս արբանյակ 23 կգ Վթար
Երկրորդ աստիճանի վաղ անջատում

Ծանոթագրություններ

  1. Bello, Francis (1959). «The Early Space Age». Fortune. Արխիվացված է օրիգինալից November 3, 2013-ին. Վերցված է June 5, 2012-ին.