«Կոշտ վայրէջք»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Կոշտ վայրէջք''' տեղի է ունենում, երբ ինքնաթիռը կամ տիեզերանավը բախվում է մակերույթին բավակա...»:
(Տարբերություն չկա)

14:53, 13 Մարտի 2020-ի տարբերակ

Կոշտ վայրէջք տեղի է ունենում, երբ ինքնաթիռը կամ տիեզերանավը բախվում է մակերույթին բավականին մեծ ուղղահայաց արագությամբ և ուժով, ավելին քան փափուկ վայրէջքի ժամանակ:

Վայրէջքը թռիչքի վերջին գործողությունն է, որի ընթացքում ինքնաթիռը կամ տիեզերանավը հպվում է մակերևույթին և կանք է առնում: Ինքնաթիռների պարագայում վայրէջքի ուղղահայաց արագության 2 մ/վ արժեքը համարվում է սահմանային, և դրանից բարձր արժեքի դեպքում վայրէջքը համարվում է «կոշտ»: Կոշտ վայրէջքի գնահատականը տալիս հիմնվում են ինքնաթիռի անձնակազմի գնահատականի վրա, քանի որ զգայական գնահատականը չափելի չէ[1], մասնակիորեն նաև պայմանավորված իրական ուղղահայաց արագացման գրանցման բացակայությունով[2]:

Ինքնաթիռների կոշտ վայրեջքը կարող է տեղի ունենալ եղանակային պայմանների, մեխանիկական խնդիրների, ինքնաթիռի ավելացված քաշի, օդաչուների սխալների պատճառով: Կոշտ վայրէջք սահմանումը վերաբերվում է այն վայրէջքին, երբ օդաչուն դեռևս պահպանում է ինքնաթիռի ամբողջական կամ մասնակի կառավարումը, հակառակ դեպքում անկառավարելի վայրէջքի դեպքում տեղի է ունենում աղետ: Կոշտ վայրէջքների դեպում հետևանքները կարող են տարբեր լինել, փոքր ուղևորների անհարմարությունից մինչև ինքնաթիռի վնասում, կամ նույնիսկ ուղևորների մահը:

Ուղղաթիռների դեպքում կոշտ վայրէջք է կարող է տեղի ունենալ, երբ մեխանիկական կամ շարժիչի խափանման պարագայում ուղղաթիռի պտուտակը դեռ պտտվում է: Այս դեպքում առաջանում է ավտոպտտման երևույթ. պտուտակի վերևի օդի պտույտի շնորհիվ պտուտակը պտտվում է ստեղծելով որոշ ամբարձիչ ուժ: Այս դեպքում օդաչուի որակավորման համապատասխան մակարդակի պարագայում հնարավոր է իջեցնել ուղղաթիռը:

A hard landing of a Տիեզերանավերի կոշտ վայրէջքը սովորաբար ավարտվում է սարքերի վնասմամբ, այն տեղի է ունենում կանխամտածված կամ վթարային: Երբ տեղի է ունենում տիեզերական սարքի բարձր արագությամբ բախում մակերևույթի հետ, այս դեպքում երևույթը անվանվում է հարվածային:

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. RALPH MICHAEL GARBER, LAWRENCE VAN KIRK, «Conditional Inspection», Aero, Boeing, no. 14
  2. Guillaume Aigoin, Characterising hard landings / EASA EOFDM Conference, 12 January 2012, page 7: "The vertical parameter is neither vertical nor an acceleration … It is the normal load factor in the aircraft reference frame is not sufficient for assessing contact severity!"

Արտաքին հղումներ