«Վիկտորիա Տեսլյուկի սպանություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 97. Տող 97.
* {{cite web|last=|title=Экспертиза подтвердила факт смерти Виктории Теслюк|work=|publisher=[[Бабр.ру]]|date=2011-05-12|url=http://newsbabr.com/?IDE=93528|archiveurl=https://www.webcitation.org/6CyPANLNw|archivedate=2012-12-17}}
* {{cite web|last=|title=Экспертиза подтвердила факт смерти Виктории Теслюк|work=|publisher=[[Бабр.ру]]|date=2011-05-12|url=http://newsbabr.com/?IDE=93528|archiveurl=https://www.webcitation.org/6CyPANLNw|archivedate=2012-12-17}}
* {{cite web|last=Сергеев, Николай|title=Дочь нефтяника погибла по дороге к репетитору|work=|publisher=[[Коммерсантъ]]|date=2011-05-12|url=http://www.kommersant.ru/doc-y/1638818|archiveurl=https://www.webcitation.org/6CyPJb9vr|archivedate=2012-12-17}}
* {{cite web|last=Сергеев, Николай|title=Дочь нефтяника погибла по дороге к репетитору|work=|publisher=[[Коммерсантъ]]|date=2011-05-12|url=http://www.kommersant.ru/doc-y/1638818|archiveurl=https://www.webcitation.org/6CyPJb9vr|archivedate=2012-12-17}}
{{DEFAULTSORT:Տեսլյուկ, Վիկտորիա}}

[[Категория:Преступность в 2011 году]]
[[Категория:Нераскрытые убийства в России]]
[[Категория:Убийства детей]]
[[Категория:2011 год в России]]
[[Категория:Убийства, совершённые в 2011 году|Теслюк, Виктория Робертовна]]
[[Категория:События 26 марта]]

13:29, 19 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ

Վիկտորիա Ռոբերտովիչ Տեսլյուկ
Ծնվել էհունվարի 20, 1995(1995-01-20)
Մահացել էմարտի 26, 2011(2011-03-26) (16 տարեկանում)
Մահվան վայրՏալդոմի շրջան, Մոսկվայի մարզ
ՔաղաքացիությունԿաղապար:Դրոշակավորում
ԾնողներՌոբերտ Եվգենեվիչ Տեսլյուկ

Վիկտորիա Ռոբերտովնա Տեսլյուկ՝ Մոսկվայաբնակ աշակերտուհի, «Лукойл»–ի թոփ մենեջերներից մեկի՝ Ռոբերտ Եվգենեվիչ Տեսլյուկի դուստր։ 2011 թվականի մարտի 26–ին՝ տասնվեց տարեկան հասակում, անհայտ կորել է Մոսկվայի մարզի Միտիսչինսկի շրջանում[1]։ Վիկտորյայի դին հայտնաբերվել է 2011թվականի ապրիլի 27-ին Մերձմոսկովյան Տալդոմի շրջանում[2], իսկ մայիսի 12-ին քննչական կոմիտեի հաղորդագրությունից հայտնի է դարձել դիակի ճանաչման մասին:

Սպանությունը մեծ արձագանք է բարձրացրել ռուսական և արտասահմանյան բազմաթիվ երկրներում[3][4][5]։

Անհետացման պատմություն

Արտաքին պատկերներ
Տունը, որտեղ Վիկտորիան ապրել է տատիկի հետ
Ավտոբուսի կանգառը, որտեղ ենթադրաբար առևանգել էին Տեսլյուկին

2011 թվականի մարտի 26–ին, ժամը 07:15–ին, Վիկտորիա Տեսլյուկը, ով ապրում էր տատիկի հետ, ասելով նարան, որ գնում է Մոսկվա մաթեմատիկա պարապելու՝ տանից դուրս է գալիս և Մտիշինսկի շրջանի Գրիբկի գյուղի մոտակայքում տեղակայված «Սմորոդինկի» («Смородинки») ընկերության մոտով թեքվում է դեպի ավտոբուսի կանգառի կողմ[6]։ Աղջիկը Մոսկվայում չի եղել և տուն չի վերադարձել։ Քննվող ավտոբուսի վարորդը նույնպես հաստատեց որ չի հիշում, որ այդ առավոտ Վիկտորիան գնացած լինի իր ավտոբուսով[7]։

Մարմնի հայտնաբերումը և հետաքննությունը:

2011 թվականի ապրիլի 27-ին Մոսկվայի շրջանի, անտառային շրջանի մոտակայքում գտնվող «Ռոդնիկ» («Родник») պարտեզային ընկերության մոտով պատահական անցորդի կողմից հայտնաբերվել է կնոջ դին: Մարմինը տեսողական ճանաչման չի ենթարկվել՝ անտառային կենդանիների ուժեղ վնասվածքների և բնականորեն փտած փոփոխությունների հետևանքով, սակայն դիակի տակ հայտնաբերվախ են եղել զարդեր որոնք պատկանել են Տեսլյուկին: Հարազատները չկարողացան ճանաչել սպանված Վիկտորիային[8]:

Հետաքննության միջոցառումների շրջանակներում նշանակված էր մարմնի գենետիկական փորձաքննություն՝ նրա նույնականացումը հաստատելու նպատակով: 2011 թվականի մայիսի 12-ին հրապարակվել է հաղորդագրություն, որ փորձագետները եզրակացրել են հայտնաբերված մարմինը Վիկտորիա Տեսլյուկին պատկանելու մասին: Ինչպես նաև, փորձագետների կարծիքով, Տեսլյուկի մահը վրա է հասել գանգուղեղային բաց վնասվածքի՝ գանգի կոտրվածքի հետևանքով: Ենթադրաբար աղջիկը սպանված է եղել հենց անհետացման օրը: Հետաքննությունը նաև կարծում է, որ Տեսլյուկին սպանելուց առաջ կտտանքների են ենթարկել (դրա մասին վկայում են նրա մարմնի վնասվածքները՝ կոտրված քիթը, ծնոտը, ատամները, գանգի վրա հայտնաբերվել են բութ գործիքով կատարված ութ կոտրվածք)[9]: Պարզվել է նաև որ Տեսլյուկը պաշտպանվել է հնարավոր մարդասպանից, քանի որ նրա եղունգների տակ հայտնաբերվել են վերոնշյալ մարդասպանի հագուստի միկրոմասնիկներ (փորձքգետները եկան եզրահանգման որ հանցագործը հագել էր Բոլոնիայի վերարկու)[10]:

Հետաքննությունը պարզել է, որ մահացածը չի բռնաբարվել, ինչպես նաև չեղարկվել է կողոպուտի նպատակով սպանության վարկածը, քանի որ նրա թանկարժեք իրերը մնացել էին այնպես ինչպես կային (կորել էին միայն պայուսակը և բջջային հեռախոսը)։ Նրա անհետացումից հետո ոչ ոք չի դիմել Վիկտորիայի ծնողներին փրկագին վճարելու պահանջով[11]։

Հետաքննությունը ենթադրում էր, որ Վիկտորիան անցնող մեքենայի վարորդի զոհն էր, որին կանգնեցրել էր Մոսկվա հասնելու համար։ Սպանության շարժառիթները, ինչպես նաև հնարավոր չարագործի ինքնությունը մնում են չբացահայտված։

Առանձին ԶԼՄ-ներում հայտնվել էր տեղեկություն, որ Տեսլյուկը բողոքել է իր ընկերուհիներին, որ անհայտ մարդիկ, մեքենայով նրան հետապնդում են[12]։ Ինչպես նաև հայտնի դարձավ, որ Վիկտորիան համացանցի օգնությամբ վաճառել է Միջազգային Կարմիր գրքում գրանցված կենդանիների կաշիներից պատրաստված իրեր[13]։ Հրապարակված մեջբերումներից ելնելով, հանգուցյալի ինտեռնետ-օրագրից հետևում էր, որ Վիկտորիան անծանոթ չէր ալկոհոլի օգտագործմանը և, իր համադասարանցիների ասելով, նա 2010 թվականի սեպտեմբերից ներկա չի գտնվել դպրոցի պարապունքներին[14]։ Բացի դրանից, Վիկտորիայի ընկերներից հայտնի է դարձել, որ աղջիկը գերադասել է հանդիպել իրենից տարիքով մեծ՝ «լավ մեքենաներով» տղաների հետ, որոնցից մեկի հետ պատրաստվում էին ամուսնանալ, իսկ անհետացումից որոշ ժամանակ առաջ վիճել է իր սիրելիի հետ[15]։ Սակայն հաստատապես հայտնի չէ, արդյոք ինչ որ ձևով կապ ունեն այդ փաստերը աղջկա սպանության հետ։

2011 թվականի մայիսիվերջին հայտնի է դարձել, որ հետաքննիչներին հաջողվել է հայտնաբերել մարդասպանի հագոստի որոշակի մասնիկներ, հայտնաբերվել էին մարդասպանի մաշկի միկրոսկոպիկ մասնիկներ մահացածի եղունգների տակ, ինչի շնորհիվ գիտնականներին հաջողվել է պարզել չարագործի գենետիկ կոդը[16]։

2011 թվականի դրությամբ սպանության մեջ կասկածվողները չեն բացահայտվել, չնայած Վիկտորիայի հարազատների և ընկերների հետևություններից[17]։

НТВն ալիքով «Վասերմանի արձագանքը» հեռուստահաղորդումով (2012 թվականի դեկտեմբերի 8-ի եթեր, հաղորդում 7) հրապարակվել էր տեղեկություն «կովկասցիների խմբավորումները» խմբի Տեսլյուկի սպանության հետ կապ ունենալու մասին, հետագայում բացահայտված պոլիգրաֆի միջոցով[18], սակայն ուրիշ ոչ մի հեռուստահաղորդումներում այն չի հայտնվել։

ՌԲԿ-ի տվյալներով, 2013 թվականի հունիսին Տեսլյուկի սպանության շարժառիթները մնում էին չբացահայտված, իսկ մարդասպանները՝ չգտնված[19]։

Տարբերակներ

Հետաքննությունը Վիկտորիայի սպանույան վերաբերյալ դիտարկել է մի քանի վարկածներ։


  • Ի սկզբանե որպես առաջնային է համարվել կենցաղային հողի վրա սպանության վարկածը[20],
  • ավելի ուշ հիմնական պատճառը եղել է նրա հորից վրեժ լուծելը[21][22],
  • ինչպես նաև կան խանդից[23] կամ նախանձից սպանության տարբերակներ[24]։

Հասարակության արձագանքը

«Московский комсомолец» թերթի գլխավոր խմբագիր՝ Պավել Գուսևը ենթադրում է, որ ԶԼՄ-ներում դրա հետ կապված իրադարձությունների, Վիկտորիայի կորստն ու հետագա լուսաբանումը լրագրողական հանրությունից պահանջում է մշակել խարտիա, սահմանելով բարոյական նորմեր լրագրողների համար, ողբերգական իրադարձությունները նկարագրելիս։ Գոսևը կարծում է, որ «Գրանցել և վայելել թե ինչպես է տեղի ունեցել հանցագործությունը, թե ինչպես են կտրատում մարդուն, դա լրագրություն չէ»[25]։

Այդ մասին հայտարարել է ՌԴ պետական դումայի պատգամավոր, դումայի սահմանադրական օրենսդրության կոմիտեյի ղեկավար Վ․ Ն․ Պլիգինը։ Նա առաջարկեց, մշակել «մասնագիտական էթիկայի օրենսգիրք» այն մասին, թե ինչպես կարելի է հայտնելողբերգական դեպքերի մասին, ընդ որում պատգամավորը նշել է, որ նրան դրան դրդել են Վիկտորիա Տեսլյուկի մահվան վերաբերյալ ԶԼՄ-ների տեսակետները[26]։

ՌԴ Հանրային պալատի անդամ, փաստաբան Ա. Գ. Կուչերենան, պաշտպանելով Պլիգինի կարծիքը, արտահայտվել է դրական, որ ԶԼՄ-ները վարչական և քաղաքացիաիրավական պատասխանատվություն կրեն նյութերի հրապարակման ժամանակ էթիկայի նորմերի խախտման համար: «Այս հարցը պետք է հրապարակավ քննարկել, այդ թվում նաև Հանրային պալատում, և էթիկայի կանոնների խախտումների համար ինչ-որ կանխարգելիչ միջոցներ կարելի է կիրառել՝ ադմինիստրատիվ պատասխանատվություն, կամ էլ քաղաքացիաիրավական պատասխանատվություն», - ասում է պատգամավորը[27]։

Միևնույն ժամանակ Պետդումայի մեկ այլ պատգամավոր, Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կոմիտեի փոխնախագահ Բ․Լ․ Ռեզնիկը կարծում է, որ լրագրողական համայնքի ներսում էթիկական կոդեքսներն անօգուտ են։ Պետք է ընթերցողներին լավ ճաշակ սերմանել և դաստիարակել ԶԼՄ-ների ներկայացնողների ներքին մշակույթը, որպեսզի անհետանան «դեղին» նորությունները, նման Վիկտորիայի սպանության մասին հաղորդումների, - կարծում է պատգամավորը։

«Ռուսների համազգային միավորումը» ի դեմս Ա. Թուրիկի, Ս. Վորոբյովի և Վ. Բասմանովի, 2011թ. մայիսի 7-ին հանդես է եկել «ՌԴ-ում երեխաների սպանությունների հետ կապված իրավիճակի մասին» հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է՝ «2011 թվականի մայիսի սկզբին[28] աննախադեպ դաժանագին սպանություն է կատարվել տասնվեցամյա աղջիկ՝ Վիկտորիա Տեսլյուկի վրա։ Նմանատիպ վայրագ սպանություններ հաճախ են տեղի ունենում մեր Երկրի երեխաների վրա։ Այս ռեժիմի շնորհիվ այդ սպանությունները կդառնան սովորական երևույթ»[29]։

«Միանգամայն գաղտնի» հրատարակության վարկածի համաձայն՝ այսպես կոչված «Տեսլյուկի գործը» ներառվել է 2011 թվականի ռուսական խոշորագույն սկանդալների թվում[30]։Ըստ ՌՆՀ-ի «լուրեր»-ի (2018 թվական, ապրիլ) Վիկտորիա Տեսլյուկի սպանությունը դասվում է չբացահայտված մնացած Ռուսաստանի առեղծվածային սպանությունների շարքին[31]։

Տես նաև

Ծանոթագրություններ

  1. «Կորել է Վիկտորիա Տեսլյուկը, 16տարեկան». Эхо Москвы. 2011-03-29. Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին.
  2. Арефьев, Егор (2011-05-03). «Արդյոք սպանված է «Лукойл»-ի թոփ-մենեջերի աղջիկը, կպարզի ԴՆԹ-ի փորձագետը». Комсомольская правда. Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին.
  3. Alpert I., Lucas (2011-05-03). «Russian oil tycoon's daughter, Viktoria Teslyuk, found murdered near Moscow». New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին.
  4. Elder, Miriam (2011-05-06). «Kidnappings scare rich Russian parents». Globalpost. Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին.
  5. «Viktoria Teslyuk, fiica directorului Lukoil Robert Teslyuk, gasita moarta langa Moscova». observator.ro. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Лукойл»-ի թոփ մենեջերի դստեր՝ Վիկտորիա Տեսլյուկի դաժան սպանությունը
  7. В настоящее время переквалифицировано на статью 111 УК РФ («Умышленное причинение тяжкого вреда здоровью»)
  8. Хожателёва, Юлия (2011-05-12). «Убитая в Подмосковье девушка — дочь топ-менеджера «Лукойла» Виктория Теслюк». Комсомольская правда. Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 29 (օգնություն)
  9. «Новая подробность в деле Теслюк — девушка сама села в машину к убийцам». NEWSru.com. 2011-05-05. Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 32 (օգնություն)
  10. «Дочь топ-менеджера «Лукойла» убита загадочными мстителями на автомобиле-«призраке»». NEWSru.com. 2011-05-17. Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին.
  11. Низамов, Ринат (2011-05-04). «Дочь топ-менеджера «Лукойла» сама села в машину к убийцам?». Комсомольская правда. Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին.
  12. Васин, Р. (2011-05-05). «За дочерью топ-менеджера «Лукойла» велась слежка». Евросми. Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին.
  13. «Убитая Виктория Теслюк торговала сумками из животных из Красной книги». neva24. 2011-05-12. Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին.
  14. Низамов, Ринат (2011-05-13). «Из дневника таинственно погибшей 16-летней дочери топ-менеджера «Лукойла»: «Моя смелость ни к чему хорошему не приведет»». Комсомольская правда. Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին.
  15. Низамов, Ринат (2011-05-19). «Друзья дочери топ-менеджера «Лукойла»: «В последнее время Вику подвозили взрослые мужчины на джипе»». Комсомольская правда. Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին.
  16. «После убийства дочери топ-менеджера «Лукойла» сыщики готовят «нанопрорыв» в криминалистике и уже нашли ДНК убийцы». NEWSru.com. 2011-05-27. Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին.
  17. «Следствие провело обыски по делу об убийстве Виктории Теслюк». Полит.ру. 2011-07-18. Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին.
  18. НТВ. — Минута 10:20 - 10:40 видеозаписи передачи (2012-12-24). «Реакция Вассермана. Вып. 07. Эфир от 08.12.2012». Русский Обозреватель. Արխիվացված է օրիգինալից 2013-02-03-ին. Վերցված է 2013-01-24-ին. {{cite web}}: Cite has empty unknown parameters: |deadlink= and |coauthors= (օգնություն)
  19. «Похитителям сына Касперского вынесен приговор. Все признаны виновными». Сегодня. Главное. РБК-ТВ. 2013-06-03. Արխիվացված է օրիգինալից 2013-06-14-ին. Վերցված է 2013-06-13-ին.
  20. «Названа основная версия убийства дочери топ-менеджера «Лукойла»». Лента.ру. 2011-05-04. Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին.
  21. «Дочери топ-менеджера Лукойла пришлось платить по счетам отца?». Московский комсомолец. 2011-05-03. Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին.
  22. «Основной версией убийства Виктории Теслюк назвали месть отцу». gzt.ru. 2011-05-17. Արխիվացված է օրիգինալից 2011-05-22-ին. Վերցված է 2011-06-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  23. «Гибель дочери топ-менеджера Лукойла: ревность или месть отцу». РБК. 2011-05-04. Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին.
  24. Романова, Ольга (2011-05-04). «Дочь сотрудника «Лукойла» предчувствовала беду». Единый российский портал. Արխիվացված է օրիգինալից 2012-07-08-ին. Վերցված է 2019-06-21-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  25. «Павел Гусев: Расписывать и смаковать, как произошло преступление, — это не журналистика». Трибуна Общественной Палаты. 2011-05-06. Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 66 (օգնություն)
  26. «Журналистское сообщество должно более взвешенно подходить к освещению криминальных событий». Эхо Москвы. 2011-05-04. Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին.
  27. «Кучерена: СМИ должны нести ответственность за нарушение этики в публикациях». Лениздат.ру. 2011-05-05. Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին.
  28. Так в тексте
  29. «О ситуации с убийствами детей в РФ». Правый взгляд. 2011-05-07. Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին.
  30. Гудяков, Роман. «Скандалы 2011». Совершенно секретно. Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին.
  31. Руслан Кривобок (28.04.2018). «Cамые загадочные убийства, оставшиеся нераскрытыми». РИА «Новости». Վերցված է 2018-06-27-ին.

Ссылки