«Ամազոնյան վիկտորիա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ « Վիկտորիա ամազոնյան (Victoria amazonica) հանդիպում է աշխարհի ամենաջրառատ գետի՝ Ամազոնի ծամծաղուտներում: Ա...»:
(Տարբերություն չկա)

11:00, 11 Մայիսի 2018-ի տարբերակ

Վիկտորիա ամազոնյան (Victoria amazonica) հանդիպում է աշխարհի ամենաջրառատ գետի՝ Ամազոնի ծամծաղուտներում: Այն բավականին տարօրինակ և զարմանահրաշ բույս է, որը բաղկացած է ջրի մակերեսին լողացող 1,5-ից մինչև 2,0 մետր տրամագիծ ունեցող 1-2 հսակայական տերևներից, մինչև 2 մետր երկարությամբ տերևակոթունից և հսակայական ծաղիկներից: Բույսը հայտնաբերել է անգլիացի ճանապարհորդ Ռիչարդ Շոմբբուրգը 1837 թվականին և ի պատիվ Անգլիայի թագուհու այն անվանել է վիկտորիա: Հետագայում այն անվանվել է արքայական կամ ամազոնյան վիկտորիա: 
Վիկտորիայի կլոր և տաշտականման տերևները ներքևից ծածկված են ուժեղ զարգացած ջլերի ցանցով: Այն տերևին մեծ ամրություն է տալիս և ունի օդով լցված ամուր հյուսվածքներ, որոնց շնորհիվ տերևը ոչ միայն մնում է ջրի մակերեսին, այլև հեշտությամբ կարող է պահել մինչև 50 կիլոգրամ ծանրություն: Այսինքն՝ նա իր վրա հեշտությամբ կարող է պահել 14-15 տարեկան երեխա: Ինչպես պատմում են ճանապարհորդները վիկտորիայի վրա հավաքված ջրում, ինչպես տարրայում, լողանում են զանազան թռչուններ: 
Զարմանահրաշ են նրա հսկայական ծաղիկները, դրանց տրամագիծը անցնում է 25-40 սանտիմետրից: Ծաղկումը տևում է ուղիղ 2 ցերեկ և 2 գիշեր: Ծաղիկները խիստ բուրումնավետ են,երեկոյան փակվում են և առավոտյան բացվում: Սպիտակ են՝ կարմրավարդագույն միջնամասով, սակայն ծաղկման հաջորդ օրը բազմազան գունավորում են ստանում՝ մոռագույն կարմիրից մինչև մուգ բոսորագույն: Երբ միջատների միջոցով տեղի է ունենում ծաղիկների փոշոտումը, դրանք անմիջապես խոնարհվում են, սուզվում ջրի մեջ և այստեղ կազմավորում պտուղը՝ ոլոռի մեծությամբ սև, չափազանց համեղ սերմերով: 
Այս հրաշալի բույսի տերևակոթունները, տերևների ներքին մակերեսը, ծաղկակիր ցողունները և ծաղկի բաժակաթերթիկները ծածկված են սուր և խիտ փշերով, որպեսզի գետում վխտացող ագահ, բուսակեր ձկները չհոշոտեն դրանք: 
Արքայական վիկտորիան խիստ քմահաճ բույս է: Նա աճում է միայն այնպիսի ջրերում, որոնց ջերմաստիճանը 25-ից չի իջնում 30-ից չի բարձրանում: Ահա թե ինչու մեր պայմաններում հնարավոր է այս հրաշալի բույսն աճեցնել միայն հատուկ ջերմատներում, որտեղ ջրի ջերմաստիճանը մշտապես պահպանվում է այդ սահմաններում:
Հայտնի է վիկտորիայի մեկ այլ տեսակ՝ խաչանման վիկտորիան (Victoria cruciana) , որը տարածված է նուընպես Հարավային Ամերիկայում՝ Պարանա գետի ծանծաղուտներում: Վիկտորիայի այս տեսակը, իհարկե, իր չափերով և շքեղությամբ զիջում է արքայական վիկտորիային: Այնուամենայնիվ, սա ևս համարվում է բուսական աշխարհի հրաշալիքներից մեկը: