«Ադրբեջանահայերի ասամբլեա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Ադրբեջանահայերի ասամբլեա''' ({{lang-en|Assembly of Azerbaijani Armenians}}), Հայաստանի Հանրապետությունում գործող հ...»:
(Տարբերություն չկա)

16:23, 4 Մարտի 2018-ի տարբերակ

Ադրբեջանահայերի ասամբլեա (անգլ.՝ Assembly of Azerbaijani Armenians), Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպություն: Կազմակերպության նախագահն է պատմաբան, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը[1]:

Կազմակերպությունը ներկայացնում և պաշտպանում է ադրբեջանահայ համայնքի իրավունքներն ու շահերը: Բացի այդ, կազմակերպությունը զբաղվում է վերլուծական և իրավապաշտպան, գործունեության, ադրբեջանագիտական հետազոտոթյուններով[1]:

Կազմակերպության նախագահ Գրիգորի Այվազյանի տվյալներով, այժմ նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքից ծագող հայերի և իրենց սերունդների թիվը հասնում է երեք միլիոնի, որոնցից միայն մեկ միլիոնը 1988-1994 թվականներին Ադրբեջանական Հանրապետությունը լքած հայեր են[1]:

2010 թվականին կազմակերպության նախագահ Գրիգորի Այվազյանը առաջադրել է իր թեկնածությունը Ադրբեջանի Միլլի մեջլիսի առաջիկա ընտրություններին, ով իր թեկնածության գրանցման մասին դիմումը նամակով` փոստով և ինտերնետով, ուղարկվել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ինչպես նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդիարովին[2]:

Ծանոթագրություններ