«Մեքենաընթեռնելի քարտագրում»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
(edited with ProveIt)
 
Տող 29. Տող 29.


== Հասկացություններ==
== Հասկացություններ==
MARC21 ստանդարտը նախատեսված է տեղեկատվության տարբեր տեսակի կրիչների վրա թողարկված նյութերի նկարագրության համար:
#շտեմարան
#''շտեմարան''
#տվյալ
#''տվյալ''
#դաշտ
#''դաշտ''
# գրառում
# ''գրառում''


==Տեսակներ==
==Տեսակներ==
Տող 43. Տող 44.
*Տեսողական նյութեր/Visual materials(VM)
*Տեսողական նյութեր/Visual materials(VM)
*Խառը նյութեր/Mixed materials (MX)
*Խառը նյութեր/Mixed materials (MX)
==Աղբյուրներ==
<nowiki>#</nowiki> https://www.loc.gov/marc/


'''#''' <nowiki>http://www.iso.org/iso/home.html</nowiki>


<nowiki>#</nowiki> '''<nowiki>https://en.wikipedia.org/wiki/MARC_standards</nowiki>'''
==Աղբյուրներ==

'''#''' http://www.isbn.org

<nowiki>#</nowiki>  '''<nowiki>https://www.oclc.org/bibformats/en/introduction.html</nowiki>'''


==Ծանոթագրություններ==
==Ծանոթագրություններ==

14:45, 4 Նոյեմբերի 2016-ի տարբերակ

ՄԱՐԿ (անգլերեն MARC- Macine Readable Cataloging) հապավումը բառացի թարգմանվում է` մեքենաընթեռնելի քարտագրում: ՄԵԸՔ ձևաչափերը համակարգչի համար հասկանալի տեսքով նախագծված տարբեր ձևաչափեր են` մատենագիտական տվյալների ներկայացման և մեքենայական փոխանակման համար[1]:

Պատմություն

ՄԵԸՔ ձևաչափը նախագծվել է Կոնգրեսի գրադարանի կողմից 1960-ական թվականների սկզբներին և ստացել է LC MARC սկզբնական անվանումը: Սա մի համաձայնագիր է, որով էլէկտրոնային հաշվիչ մեքենաները փոխանակում, օգտագործում և արտածում են մատենագիտական տվյալները: Ստանդարտացման միջազգային կազմակերպությունը հաստատել է ՄԵԸՔ համաձայնագիրը, որը հայտնի է ISO 2709 “Format for Bibliografic Information Interchange on Magnetic Tape” անվանումով: ՄԵԸՔ ստանդարտով ստեղծված գրառումները կազմված են 3 բաղադրիչներից`

  • Գրառման կառուցվածք
  • Բովանդակության նկարագրում
  • Բուն բովանդակություն

Այս ձևաչափի միջոցով հնարավոր է դառնում նախօրոք որոշված ֆորմատներով մատենագիտական տվյալներ մուտքագրել համակարգչի հիշողության մեջ` դրանք մատչելի դարձնելով օգտվողների տարբեր խմբերին: Մեքենաընթեռնելիությունը միաժամանակ ապահովում է մատենագիտական տվյալների միջմեքենայական հաղորդման հնարավորություն, ինչպես նաև ստեղծված գրառումներում մատենագիտական տվյալների որոնում` ըստ որոշված մուտքի կետերի: Մեքենաընթեռնելի քարտագրման ՄԱՐԿ ֆորմատները հիմնավորվել են ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում և լայնորեն կիրառվում են աշխարհի շատ երկրների գրադարաններում: Գրադարանային միությունների և հաստատությունների միջազգային դաշնությունը նախագծել և գրադարաններին է տրամադրել ՅՈՒՆԻՄԱՐԿ ֆորմատը, որը մեկ այլ փորձ է` եղած մոտեցումների ստանդարտացման ուղղությամբ:

  • Ինտեգրացման մերօրյա պայմաններում նպատակահարմար է մատենագիտական գրառումների միջմեքենայական փոխանակումը, որն էլ իր հերթին բերում է նյութական միջոցների խնայման և քարտագրման որակի բարձրացման
  • Եթե տարբեր գրադարաններ սկսեն մուտքագրել իրենց նյութերը` չհետևելով որևէ ստանդարտի, ապա հետագայում անհնար կլինի կազմակերպել ստեղծված քարտարանների փոխանակում

Առավելություններն են`

  • Գրադարանների ավտոմատացման կոմերցիոն ծրագրային փաթեթներն օգտագործելու հնարավորություն
  • Ավտոմատացման մեկ համակարգը մեկ ուրիշով փոխարինելու հնարավորություն. արագ զարգացման ընթացքում ՄԱՐԿ ֆորմատների առկայությունը թույլատրում է անցում կատարել նոր ծրագրատեխնիկական համակարգին` առանց բովանդակային շտեմարանի ձևափոխման և պարունակության կորստի

Ձևաչափեր

  • Հեղինակավոր գրառումներ`ՄԵԸՔ ստանդարտով ստեղծված գարռումները տեղեկությունն են պարունակում անձնաունների, խորագրերի, աշխարհագրական անվանումների և այլն:
  • Մատենագիտական գրատումներ` ՄԵԸՔ մատենագիտական գրառումները նկարագրում են նյութը (գիրք, ձայներիզ,քարտեզ, պարբերական հրատարակություն, էլէկտրոնային ֆայլ և այլն)ըստ նկարագրման խմբերի:
  • Դասակարգիչներ: Դասակարգիչների վերաբերյալ տվյալները պահվում են ՄԵԸՔ գրառումների տեսքով(օրինակ Կոնգրեսի գրադարանի դասիչները պահվում են MARC 21 ձևաչափով):
  • Պահումների վերաբերյալ գրրառումներ` տրամադրում է տվյալ գրադարանում, պահվող նյութի տեղաբախշման, միավորների քանակի, կարգավիճակի, գույքահամարի և այլնի վերաբերյալ տվյալներ:

ՄԵԸՔ ստանդարտի հիմքի վրա ստեղծված ձևաչափերից աշխարհում ամենալայն կիրառություն ունեցողը MARC21-ն է, որը նախագծվել է 1999 թվականին: Սա ԱՄՆ-ում օգտագործվող USMARC և Կանդայում օգտագործվող CANMARC ստանդարտների մեկտեղումն է: Աշխարհում նախագծվել և տեղայնացվել են MARC21–ի բազմաթիվ ազգային տարբերակներ: Գերմանիայում օգտագործվում է MAB(Maschinelles Austauschformat fur Bibliotheken) ստանդարտը, որը ՄԵԸՔ համատեղելի չէ: MARC21 ստանդարտը նախատեսված է տեղեկատվության տարբեր տեսակի կրիչների վրա թողարկված նյութերի նկարագրության համար:

Հասկացություններ

MARC21 ստանդարտը նախատեսված է տեղեկատվության տարբեր տեսակի կրիչների վրա թողարկված նյութերի նկարագրության համար:

  1. շտեմարան
  2. տվյալ
  3. դաշտ
  4. գրառում

Տեսակներ

  • Գրքեր/Books (BK)
  • Շարունակակն պաշարներ/Continuing resources(CR)
  • Համակարգչային ֆայլեր/Computers files(CF)
  • Քարտեզներ/Maps(MP)
  • Երաժշտական գործեր/Music(MU)
  • Տեսողական նյութեր/Visual materials(VM)
  • Խառը նյութեր/Mixed materials (MX)

Աղբյուրներ

https://www.loc.gov/marc/

# http://www.iso.org/iso/home.html

# https://en.wikipedia.org/wiki/MARC_standards

# http://www.isbn.org

#  https://www.oclc.org/bibformats/en/introduction.html

Ծանոթագրություններ

  1. Զարգարյան Տիգրան (2002 թ.). էջեր 168 էջ. ISBN 99930-4-053-3. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն)