«Սուրբ Վալենտինի օր»–ի խմբագրումների տարբերություն
ավելացվեց Կատեգորիա:Քրիստոնեական տոներ ՀոթՔաթ գործիքով |
չ +անավարտ։ Special:Permalink/4212167#Անավարտի կաղապար, մաս N oգտվելով ԱՎԲ |
||
Տող 11. | Տող 11. | ||
[[Կատեգորիա:Տոներ]] |
[[Կատեգորիա:Տոներ]] |
||
[[Կատեգորիա:Քրիստոնեական տոներ]] |
[[Կատեգորիա:Քրիստոնեական տոներ]] |
||
{{Stub}} |
11:30, 13 Հունիսի 2016-ի տարբերակ
Սուրբ Վալենտինի օր կամ Բոլոր սիրահարների օր, տոն, որը փետրվարի 14-ին նշում են աշխարհի կաթոլիկները։ Այն առաջին անգամ հիմնել է Հելասիուս I Հռոմի պապը 496-ին և ավելի ուշ հանվեց Կաթոլիկ տոների օրացույցից 1969-ին։ Ներկայումս այն տոնում են աշխարհի մոտ 100 երկրում, հիմնականում արևմուտքի երկրներում։ Այն համարվում է աշխատանքային օր բոլոր երկրների համար։
Վալենտինի օրն ի սկզբանե նշվել է որպես պատարագային տոն` նվիրված վաղ քրիստոնեական շրջանի սրբերից մեկի` Սբ. Վալենտինիուսի հիշատակին։ Վերջինիս, ըստ ավանդության, դատապարտել էին մահվան զինվորներին գաղտնի պսակադրելու համար[1]։ Ավանդությունն այնուհետ ասում է, որ կալանավայրում նա բուժել է բանտապետի աղջկան, որին էլ հետագայում սիրահարվել է։ Նշվում է նաև, որ մինչև իր դատավճռի ի կատար ածումը նա հրաժեշտի նամակ է թողնում իր սիրած էակին, որի վերջում գրված է լինում «Քո Վալենտին»։ Այսօր Սբ. Վալենտինի օրը աշխարհի շատ երկրներում պաշտոնապես նշվում է որպես սիրահարների տոն։
Ծանոթագրություններ
- ↑ Հռոմեական կայսրությունում Կլաուդիոս II-ի օրոք զինվորականներին արգելված էր ամուսնանալ։ Կայսեր պատկերաղմամբ դա կարող էր վատ անդրադառնալ զինվորների ծառայության վրա, քանի որ վերջիններս, ունենալով ընտանիք, կարող էին իրենց ծառայությունը ստորադասել իրենց ընտանեկան հոգսերին։