«Մարո Մարգարյան»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 18. | Տող 18. | ||
== Աղբյուրներ == |
== Աղբյուրներ == |
||
{{Ծանցանկ}} |
{{Ծանցանկ}} |
||
== Արտաքին հղումներ == |
|||
{{վիքիքաղվածք|Մարո Մարգարյան}} |
|||
{{DEFAULTSORT:Մարգարյան, Մարո}} |
{{DEFAULTSORT:Մարգարյան, Մարո}} |
17:10, 11 հունվարի 2011-ի տարբերակ
Մարո Մարգարյան (1915, դեկտեմբերի 22 - 1999, հունվարի 29) — հայ բանաստեղծուհի, թարգմանչուհի , ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1983, «Նվիրումներ» բանաստեղծությունների ժողովածուի համար), Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի 1981-ի դափնեկիր («Նվիրումներ» բանաստեղծությունների ժողովածուի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1937-ից, աստղագետ Բենիամին Մարգարյանի քույրը։
Ծնվել է Շուլավեր (այժմ` Շահումյան ավան` Վրաստանի Մառնեուլի շրջանում)։ Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1938-ին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Այնուհետև սովորել է ԽՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի ասպիրանտուրայում։ Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1935-ին։ 1967-84-ին աշխատել է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում։
Մ. Մարգարյանի բանաստեղծությունների հիմնական թեման հայրենիքն է, սերը, մարդկային փոխհարաբերությունները։ Մ. Մարգարյանի բանաստեղծությունները թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն։
1985-ին պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով։
Մահացել է Երևանում, թաղված է Բյուրականում։[1][2][3]
Մարո Մարգարյանի երկերի մատենագրություն
Մարո Մարգարյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)
Գրականություն Մ. Մարգարյանի և նրա ստեղծագործության մասին
- Ֆելիքս Բախչինյան, Կարոտի թագավորություն, Ե., 2003։
- Նաիրա Համբարձումյան, Մարո Մարգարյանի քնարերգությունը, Ե., 2003։