«Ֆաբրիկա»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 6. Տող 6.
խոշոր տեղաշարժեր կատարվեցին արդի գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում։ Որպես ձեռնարկության ավանդական ձև՝ ֆաբրիկան (գործարանը) իր տեղն ավելի ու ավելի է զիջում ձեռնարկությունների համալիրին և դառնում դրա տեխնոլոգիական օղակը։
խոշոր տեղաշարժեր կատարվեցին արդի գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում։ Որպես ձեռնարկության ավանդական ձև՝ ֆաբրիկան (գործարանը) իր տեղն ավելի ու ավելի է զիջում ձեռնարկությունների համալիրին և դառնում դրա տեխնոլոգիական օղակը։
{{ՀՍՀ}}
{{ՀՍՀ}}
{{Վիքիբառարան}}


[[Կատեգորիա:Տնտեսություն]]
[[Կատեգորիա:Տնտեսություն]]

23:32, 30 Մայիսի 2016-ի տարբերակ

Ֆաբրիկա (լատ․ fabrica — արհեստանոց, faber - արհեստավոր), արդյունաբերական ձեռնարկություն, որը հիմնվում է մեքենաների համակարգի կիրառման վրա, խոշոր մեքենայական արտադրության ձև։ Քաւլանտ․ իմաստով «ֆաբրիկա» և «գործարան» հասկացությունները նույնացվում են։ Սովորաբար

Ֆաբրիկա են կոչվում թեթև և արդյունահանող արդյունաբերության ձեռնարկությունները։ Պատմականորեն ֆաբրիկան հաջորդել է մանուֆակտուրային, առաջացել XVIII դ․ վերջին երրորդի և XIX դ․ 1-ին քառորդի արդյունաբերական հեղաշրջման հետևանքով։ Մանուֆակտուրային արհեստանոցից ֆաբրիկային անցնելու ելակետ է ծառայել բանող մեքենայի առաջացումն ու մեքենաների համակարգի զարգացումը։ Մանուֆակտուրայից ֆաբրիկայի անցման հետ կապիտալիստական արդյունաբերությունը թևակոխում է խոշոր մեքենայական արտադրության փուլը։

Ֆաբրիկային արտադրությունն աշխատանքի միջոցների կատարելագործման հետ անընդհատ ձևափոխվում է։ Նրանում խոշոր տեղաշարժեր կատարվեցին արդի գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում։ Որպես ձեռնարկության ավանդական ձև՝ ֆաբրիկան (գործարանը) իր տեղն ավելի ու ավելի է զիջում ձեռնարկությունների համալիրին և դառնում դրա տեխնոլոգիական օղակը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Ընթերցե՛ք «ֆաբրիկա» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։