«Շվի»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
վիքիֆիկացում, կետադրական, փոխարինվեց: ։Շ → ։ Շ oգտվելով ԱՎԲ
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ի ՝ ք → ի՝ ք (3) oգտվելով ԱՎԲ
Տող 1. Տող 1.
{{վիքիֆիկացում}}{{անաղբյուր}}
{{վիքիֆիկացում}}{{անաղբյուր}}
[[File:Շվիի Երկու Տեսակները.jpg|thumb|Շվիի երկու տեսակները համապատասխանաբար՝ քանդվող և ամբողջական]]
[[File:Շվիի Երկու Տեսակները.jpg|thumb|Շվիի երկու տեսակները համապատասխանաբար՝ քանդվող և ամբողջական]]
'''Շվի ''', հայկական ազգային նվագարան։ Անվանումը ծագում է «շվվոց» բառի արմատից։ Շվին հնագույն հայկական նվագարաններից մեկն է և հայտնի է անհիշելի ժամանակներից։ Շվին ըստ կառուցվածքի լինում է երկու տեսակի ՝ քանդվող և ամբողջական։ Ի տարբերություն ամբողջական շվիի քանդվող շվին ունի ինտոնացիան փոփոխելու հնարավորություն։ Նվագարանի դիապազոնը սկսում է առաջին օգտավայի C/C# (կախված գործիքից) նոտայից և ձգվում է մինչև երրորդ օկտավայի G/A (կախված գործիքից): Շվին ունենում է տարբեր լարվածքներ, բայց ամենատարածված լարվածքը C-ն է։
'''Շվի ''', հայկական ազգային նվագարան։ Անվանումը ծագում է «շվվոց» բառի արմատից։ Շվին հնագույն հայկական նվագարաններից մեկն է և հայտնի է անհիշելի ժամանակներից։ Շվին ըստ կառուցվածքի լինում է երկու տեսակի՝ քանդվող և ամբողջական։ Ի տարբերություն ամբողջական շվիի քանդվող շվին ունի ինտոնացիան փոփոխելու հնարավորություն։ Նվագարանի դիապազոնը սկսում է առաջին օգտավայի C/C# (կախված գործիքից) նոտայից և ձգվում է մինչև երրորդ օկտավայի G/A (կախված գործիքից): Շվին ունենում է տարբեր լարվածքներ, բայց ամենատարածված լարվածքը C-ն է։
[[File:Շվին բաժանված.jpg|left|thumb|300x300px|Շվին բաժանված երկու մասի]]
[[File:Շվին բաժանված.jpg|left|thumb|300x300px|Շվին բաժանված երկու մասի]]


Տող 12. Տող 12.


=== Ստեղծագործություններ ===
=== Ստեղծագործություններ ===
Շվին թեև ազգային նվագարանների թվին է պատկանում, սակայն շատ բազմաժանր նվագարան է, շվիով նվագում են թե՛ ազգային և թե՛ դասական ստեղծագործություններ։ Շվիի համար ամենահայտնի գրված ստեղծությունը Խաչատուր Ավետիսյանի շվիի համար կոնցերտն է։ Այլ հայտնի ստեղծագործություններ են ՝ Գրիգոր Հախինյանի «Ինտերմեցցո»-ն , Գրիգոր Մանասյանի «Պոեմ պար»-ը և այլն։
Շվին թեև ազգային նվագարանների թվին է պատկանում, սակայն շատ բազմաժանր նվագարան է, շվիով նվագում են թե՛ ազգային և թե՛ դասական ստեղծագործություններ։ Շվիի համար ամենահայտնի գրված ստեղծությունը Խաչատուր Ավետիսյանի շվիի համար կոնցերտն է։ Այլ հայտնի ստեղծագործություններ են՝ Գրիգոր Հախինյանի «Ինտերմեցցո»-ն, Գրիգոր Մանասյանի «Պոեմ պար»-ը և այլն։


[[Կատեգորիա:Երաժշտական գործիքներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Երաժշտական գործիքներ այբբենական կարգով]]

03:26, 10 Մարտի 2016-ի տարբերակ

Շվիի երկու տեսակները համապատասխանաբար՝ քանդվող և ամբողջական

Շվի , հայկական ազգային նվագարան։ Անվանումը ծագում է «շվվոց» բառի արմատից։ Շվին հնագույն հայկական նվագարաններից մեկն է և հայտնի է անհիշելի ժամանակներից։ Շվին ըստ կառուցվածքի լինում է երկու տեսակի՝ քանդվող և ամբողջական։ Ի տարբերություն ամբողջական շվիի քանդվող շվին ունի ինտոնացիան փոփոխելու հնարավորություն։ Նվագարանի դիապազոնը սկսում է առաջին օգտավայի C/C# (կախված գործիքից) նոտայից և ձգվում է մինչև երրորդ օկտավայի G/A (կախված գործիքից): Շվին ունենում է տարբեր լարվածքներ, բայց ամենատարածված լարվածքը C-ն է։

Շվին բաժանված երկու մասի

Պատրաստումը

Շվին պատրաստվում է բնական փայտից (հիմնականում ծիրանենուց) կամ եղեգից։ Շվի չափերը տատանվում են։ Միջինում շվին ունենում 30 սմ երկարություն։ Տրամագիծը միջինում 1,5 սմ է (քանդվող շվիների դեպքում մուդշտուկը լայնանում է մինչև 2,5 սմ): Քանդվող շվիների մունդշտուկը երիզված է լինում մետաղյա օղակով, որը սովորաբար պատրաստվում է լատունից, իսկ հատուկ դեպքերում կարող է պատրաստվել ոսկուց կամ այլ թանկարժեք մետաղներից։ Օղակը բացի զարդարանք լինելուց պահպանում է գործիքը ճաքերից (խոնավությունից փայտը ուռում է և միացման մասում կարող են ճաքեր առաջանալ), որոնք կարող են ազդել ձայնի որակի վրա։ Շվիի վրա բացվում են 8 անցքեր (չհաշված մունդշտուկի անցքը) 7 անցք վերևում և մեկ անցք ներքևում։ Շվին լարվում է անցքերի մեծացումով, ինչը բարձրացնում է գործիքի ինտոնացիան։ Անցքերը լայնացվում են շիկացված մետաղով։ Քանդվող շվիների մասերը իրարից հեռացնելով կարելի է իջեցնել գործիքի ինտոնացիան։

Մատների դրվածքը համապատասխանապար C և C# նոտաները ստանալու համար

Նվագ

Շվիի առաջին 4 անցքերը ներառյալ ներքևինը փակվում են սովորաբար ձախ ձեռքի մատներով։ Բութը փակում է ներքևի անցքը, իսկ ճկույտը չի օգտագործվում։ Աջ ձեռքի մատներով փակվում են մնացած անցքերը, իսկ ճկույտով հազվադեպ փակվում է վերջին 8-րդ անցքը, որը օգտագործվում C/C# նոտաները ստանալու համար։ Կիսատոներ ստանալու համար անցքերը փակվում են կիսով չափ։ Օրինակ երկրորդ օկտավայի C-ն ստանալու համար փակվում է առաջին վերևի անցքը, իսկ C# համար առաջին անցքը փակվում կիսով չափ։ Ներ մղված օդի ուժգնությունը պայմանավորում է նոտայի օկտավան (ավելի ուժեղ ներմղված օդը բարձրացնում է նոտան օկտավայով):

Ստեղծագործություններ

Շվին թեև ազգային նվագարանների թվին է պատկանում, սակայն շատ բազմաժանր նվագարան է, շվիով նվագում են թե՛ ազգային և թե՛ դասական ստեղծագործություններ։ Շվիի համար ամենահայտնի գրված ստեղծությունը Խաչատուր Ավետիսյանի շվիի համար կոնցերտն է։ Այլ հայտնի ստեղծագործություններ են՝ Գրիգոր Հախինյանի «Ինտերմեցցո»-ն, Գրիգոր Մանասյանի «Պոեմ պար»-ը և այլն։