«Ռադիոկապի ծառայություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ →‎Ծառայությունների ստորաբաժանումներ: կետադրություն և բացատներ, փոխարինվեց: ղ , ո → ղ, ո oգտվելով ԱՎԲ
Տող 14. Տող 14.


== Ռադիոկապի ծառայության աղյուսակ ==
== Ռադիոկապի ծառայության աղյուսակ ==
ՀՄՄ Ռադիոկապի Ռեգլամենտի Հոդված 1 բաժին 3-ը սահմանում է մոտ 40 ռադիոծառայություններ, որոնք ներառում են՝ ֆիքսված ծառայությունը, շարժական ծառայությունը, ցամաքային շարժական ծառայությունը, հեռարձակման ծառայությունը, ստանդարտ հաճախականություններ և ժամանակի ազդանշանների ծառայությունը, ինչպես նաև ռադիոաստղագիտության սահմանումը, որը սահմանվում է «մի ծառայություն,որն ընդգրկում է ռադիոաստղագիտության կիրառումը»: Նշենք, որ ռադիոաստղագիտության ծառայությունը ռադիոկապի ծառայություն չէ, այլ պարզապես մի ծառայություն, որը ներգրավում է ռադիոաստղագիտության կիրառումը։
ՀՄՄ Ռադիոկապի Ռեգլամենտի Հոդված 1 բաժին 3-ը սահմանում է մոտ 40 ռադիոծառայություններ, որոնք ներառում են՝ ֆիքսված ծառայությունը, շարժական ծառայությունը, ցամաքային շարժական ծառայությունը, հեռարձակման ծառայությունը, ստանդարտ հաճախականություններ և ժամանակի ազդանշանների ծառայությունը, ինչպես նաև ռադիոաստղագիտության սահմանումը, որը սահմանվում է «մի ծառայություն, որն ընդգրկում է ռադիոաստղագիտության կիրառումը»: Նշենք, որ ռադիոաստղագիտության ծառայությունը ռադիոկապի ծառայություն չէ, այլ պարզապես մի ծառայություն, որը ներգրավում է ռադիոաստղագիտության կիրառումը։
{| class="wikitable sortable zebra"
{| class="wikitable sortable zebra"
!class="unsortable" colspan="3"| ՀՀՄ ՌՌ Հոդված<ref>[http://www.itu.int International Telecommunication Union]</ref>
!class="unsortable" colspan="3"| ՀՀՄ ՌՌ Հոդված<ref>[http://www.itu.int International Telecommunication Union]</ref>

10:25, 8 Օգոստոսի 2015-ի տարբերակ

Սիրողական ծառայության ֆիքսված կայան

Ռադիոկապի ծառայություն , որոշյալ ծառայություն համաձայն Հեռահաղորդակցության Միջազգային Միության (ՀՀՄ) Ռադիոկապի Ռեգլամենտի (ՌՌ) Հոդված 1,19-ի[1], որը ներառում է ռադիոալիքների հաղորդում, ճառագայթում և ընդունում էլեկտրակապի որոշակի նպատակների համար։ Ռադիոկապը ստորաբաժանվում է վերգետնյա և տիեզերական ռադիոկապի։

Տիեզերական ռադիոկապ

Տիեզերական ռադիոկապ, ցանկացած ռադիոկապ, որի դեպքում օգտագործվում են մեկ կամ մի քանի անդրադարձնող արբանյակներ կամ էլ այլ օբյեկտներ տիեզերքում։ Տիեզերական ռադիոկապը համաձայնեցված է ըստ ՌՌ Հոդված 1-ի։

Վերգետնյա ռադիոկապ

Վերգետնյա ռադիոկապ, ցանկացած ռադիոկապ, բացառությամբ տիեզերական կապի և ռադիոաստղագիտության:

Ծառայությունների ստորաբաժանումներ

Որոշ ծառայություններ այլ ծառայության ենթաճյուղ են։ Օրինակ, ցամաքային շարժական ծառայությունը կարող է համարվել շարժական ծառայության ճյուղ, որը ընգրկում է ցամաքը, ծովային և օդային շարժական ծառայությունները։ Շատ վերգետնյա ռադիոկապի կապի ծառայությունների համար զուգահեռ կա տիեզերական ռադիոկապի ծառայություն, օրինակ՝ հեռարձակման ծառայություն և հեռարձակման արբանյակային ծառայություն։

Ռադիոկապի ծառայության աղյուսակ

ՀՄՄ Ռադիոկապի Ռեգլամենտի Հոդված 1 բաժին 3-ը սահմանում է մոտ 40 ռադիոծառայություններ, որոնք ներառում են՝ ֆիքսված ծառայությունը, շարժական ծառայությունը, ցամաքային շարժական ծառայությունը, հեռարձակման ծառայությունը, ստանդարտ հաճախականություններ և ժամանակի ազդանշանների ծառայությունը, ինչպես նաև ռադիոաստղագիտության սահմանումը, որը սահմանվում է «մի ծառայություն, որն ընդգրկում է ռադիոաստղագիտության կիրառումը»: Նշենք, որ ռադիոաստղագիտության ծառայությունը ռադիոկապի ծառայություն չէ, այլ պարզապես մի ծառայություն, որը ներգրավում է ռադիոաստղագիտության կիրառումը։

ՀՀՄ ՌՌ Հոդված[2] Սահմանում
Նկարագրություն Հապավում
1.19 Ռադիոկապի ծառայություն Ծառայություն, որը ներառում է ռադիոալիքների հաղորդում, ճառագայթում և ընդունում էլեկտրակապի որոշակի նպատակների համար։
1.20 Ֆիքսված ծառայություն Որոշյալ ֆիքսված կետերի միջև ռադիոկապի ծառայություն։
1.21 Ֆիքսված արբանյակային ծառայություն ՖԱԾ Տրված տեղանքով երկրային կայանների միջև ռադիոկապի ծառայություն, երբ օգտագործվում է մեկ կամ մի քանի արբանյակ, տրված տեղանքը կարող է իրենից ներկայացնել որոշյալ ֆիքսված կետ կամ ցանկացած ֆիքսված կետ՝ տեղադրված որոշակի տիրույթներում, որոշ դեպքերում այդ ծառայությունը ներառում է արբանյակ-արբանյակ գծերը, որոնք կարող են նաև օգտագործվել միջարբանյակային ծառայությունում, ֆիքսված արբանյակային ծառայությունը կարող է ներառել նաև ֆիդերային գծեր արբանյակային կապի այլ ծառայությունների համար։
1.22 Միջարբանյակային ծառայություն Արհեստական արբանյակների միջև ռադիոկապ ապահովող ծառայություն։
1.23 Տիեզերական շահագործման ծառայություն Ռադիոկապի ծառայություն՝ նախատեսված բացառիկ տիեզերական նավերի շահագործման համար, մասնավորապես, տիեզերական հետապնդման նպատակների, տիեզերական չափումների և տիեզերական հեռաղեկավարման համար։
1.24 Շարժական ծառայություն Շարժական և ցամաքային կամ էլ շարժական կայանների միջև ռադիոկապի ծառայություն։
1.25 Շարժական արբանյակային ծառայություն ՇԱԾ Ռադիոկապի ծառայություն՝

ա) շարժական երկրային կայանների միջև և մեկ կամ մի քանի տիեզերական կայանների միջև կամ էլ տիեզերական կայանների միջև, որոնք օգտագործվում են այդ ծառայությունների կողմից։

բ) շարժական երկրային կայանների միջև մեկ կամ մի քանի տիեզերական կայանների միջոցով։

Այդ ծառայությունը կարող է ներառել նաև ֆիդերային գծեր, որոնք անհրաժեշտ են իր աշխատանքի համար։

1.26 Ցամաքային շարժական ծառայություն ՑՇԾ Բազային և ցամաքային շարժական կայանների միջև շարժական ծառայություն կամ էլ ցամաքային շարժական կայանների միջև։
1.27 Ցամաքային շարժական արբանյակային ծառայություն ՑՇԱԾ Շարժական արբանյակային ծառայություն, որի մեջ շարժական երկրային կայանները գտնվում են ցամաքում։
1.28 Ծովային շարժական ծառայություն Առափնյա և նավային կայանների միջև շարժական ծառայություն կայանների միջև կամ էլ ներնավային փոխհամագործակցող կայանների միջև, փրկարար միջոցների և ռադիոփարոսների կայանները՝ աղետի տեղակայման ուղղություն ցույց տվողները, ևս կարող են մասնակցել այդ ծառայությունում։
1.29 Ծովային շարժական արբանյակային ծառայություն Շարժական արբանյակային ծառայություն, որում շարժական երկրային կայանները տեղադրվում են ծովային նավերի համար, փրկարար միջոցների և ռադիոփարոսների կայանները՝ աղետի տեղակայման ուղղություն ցույց տվողները ևս կարող են մասնակցել այդ ծառայությունում։
1.32 Օդային շարժական ծառայություն ՕՇԾ Օդային շարժական ծառայության ստացիոնար կայանների և օդանավերի կայանների միջև շարժական ծառայություն կամ օդանավերի կայանների միջև, որտեղ կարող են մասնակցել փրկարարական միջոցների կայանները, ռադիոփարոսների կայանները՝ աղետի տեղակայման ուղղություն ցույց տվողները, ևս կարող են մասնակցել այդ ծառայությունում աղետի և վթարների որոշակի հաճախականությունների վրա։
1.33 Օդային շարժական (R)* ծառայություն Օդային շարժական ծառայություն պահուստային այն կապի համար, որը վերաբերում է թռիչքների անվտանգությանն ու կանոնավորությանը, հիմնականում ազգային և միջազգային քաղաքացիական օդային ուղիներում։
1.34 Օդային շարժական (OR)** ծառայություն Օդային շարժական ծառայություն՝ նախատեսված այն կապի համար, որը ներառում է թռիչքների կոորդինացման կապ գլխավորապես ազգային և միջազգային քաղաքացիական օդային ուղիներում։
1.35 Օդային շարժական արբանյակային ծառայություն Օդային շարժական արբանյակային ծառայություն, որում շարժական երկրային կայանները տեղադրվում են օդանավերի վրա, փրկարարական միջոցների և ռադիոփարոսների կայանները՝ աղետի տեղակայման ուղղություն ցույց տվողները ևս կարող են մասնակցել այդ ծառայությունում։
1.36 Օդային շարժական արբանյակային (R)* ծառայություն Օդային շարժական արբանյակային ծառայություն՝ պահուստային այն կապի համար, որը վերաբերում է թռիչքների անվտանգությանն ու կանոնավորությանը, հիմնականում ազգային և միջազգային քաղաքացիական օդային ուղիներում։:
1.37 Օդային շարժական արբանյակային (OR)** ծառայություն Օդային շարժական արբանյակային ծառայություն՝ նախատեսված այն կապի համար, որը ներառում է թռիչքների կոորդինացման կապ գլխավորապես ազգային և միջազգային քաղաքացիական օդային ուղիներից դուրս։
1.38 Ռադիոհեռարձակման ծառայություն Ռադիոկապի ծառայություն, որի հաղորդումները նախատեսված են բնակչության կողմից անմիջական ընդունման։ Այդ ծառայությունը կարող է իրագործի ձայների հաղորդում, հեռուստասեսության հաղորդում կամ հաղորդման այլ տեսակներ։
1.39 Ռադիոհեռարձակման արբանյակային ծառայություն Ռադիոկապի ծառայություն, որում ազդանշանները, որոնք հաղորդվում կամ վերահեռարջակվում են տիեզերական կայանների միջոցով, նախատեսված են բնակչության կողմից անմիջական ընդունման։ Ռադիոհեռարձակման արբանյակային ծառայության մեջ «անմիջական ընդունում» տերմինը ներառում է ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ ընդունում։
1.40 Ռադիոտեղորոշման ծառայություն Ռադիոկապի ծառայություն ռադիոորոշման նպատակների համար։
1.41 Ռադիոտեղորոշման արբանյակային ծառայություն Ռադիոկապի ծառայություն ռադիոորոշման նպատակների համար, որը ներառում է մեկ կամ մի քանի տիեզերական կայան։
1.42 Ռադիոնավիգացիոն ծառայություն Ռադիոորոշման ծառայություն, որն օգտագործվում է ռադիոնավիգացիայի նպատակների համար։
1.43 Ռադիոնավիգացիոն արբանյակային ծառայություն Ռադիոնավիգացիոն արբանյակային ծառայություն, որն օգտագործվում է ռադիոնավիգացիայի նպատակների համար։ Այդ ծառայությունը կարող է ներառել նաև ֆիդերային գծեր, որոնք անհրաժեշտ են իր աշխատանքի համար։
1.44 Ծովային ռադիոնավիգացիոն ծառայություն Ռադիոնավիգացիոն ծառայություն, որը նախատեսված է օդանավերի սպասարկման և նրանց շահագործման անվտանգության համար։
1.45 Ծովային ռադիոնավիգացիոն արբանյակային ծառայություն Ծովային ռադիոնավիգացիոն արբանյակային ծառայություն, որում երկրային կայանները տեղադրված են օդանավի վրա։
1.46 Օդային ռադիոնավիգացիոն ծառայություն Ռադիոնավիգացիոն ծառայություն, որը նախատեսված է օդանավերի սպասարկման և նրանց շահագործման անվտանգության համար։
1.47 Օդային ռադիոնավիգացիոն արբանյակային ծառայություն Ռադիոնավիգացիոն արբանյակային ծառայություն, որում երկրային կայանները տեղադրված են օդանավի վրա։
1.48 Ռադիոլոկացիոն ծառայություն Ռադիոորոշման ծառայություն նախատեսված ռադիոլոկացիայի նպատակների համար։
1.49 Ռադիոլոկացիոն արբանյակային ծառայություն Ռադիոորոշման արբանյակային ծառայություն նախատեսված ռադիոլոկացիայի նպատակների համար։
1.50 Օդերևութաբանական օժանդակ ծառայություն Ռադիոկապի ծառայություն, որն օգտագործվում է օդերևութաբանական՝ ներառյալ ջրային դիտարկությունների և հետազոտությունների համար։
1.51 Երկրի հետազոտման արբանյակային ծառայություն Երկրային կայանների և մեկ կամ մի քանի տիեզերական կայանների միջև ռադիոկապի ծառայություն, որը կարող է ներառել ֆիդերային գծեր տիեզերական կայանների միջև, և որում՝

ա, տեղեկատվություն, որը վերաբերում է Երկրի բնութագրերին և բնության երևույթներին՝ ներառյալ տվյալներ շրջակա միջավայրի իրավիճակի մասին, ստացվում է ակտիվ կամ պասիվ տվիչների օգնությամբ, որոնք տեղադրվում են Երկրի արբանյակների վրա, նմանատիպ տեղեկատվություն հավաքվում է կայաններից, որոնք գտնվում են Երկրի վրա կամ օդում,

բ. այդպիսի տեղեկատվությունը կարող է փոխանցվել երկրային կայաններ, որոնք պատկանում են համապատասխան համակարգին, կարող է իրագործվի կայանների հարցում։

գ. Այս ծառայությունը կարող է ներառել նաև ֆիդերային գծեր, որոնք անհրաժեշտ են իր աշխատանքի համար։

1.52 Օդերևութաբանական արբանյակային ծառայություն Երկրի հետազոտման արբանյակային ծառայություն օդերևութաբանական կարիքների համար։
1.53 Ստանդարտ հաճախականությունների և ժամանակի ազդանշանների ծառայություն Ռադիոկապի ծառայություն՝ գիտական, տեխնիկական և այլ նպատակների համար, որը ապահովում է նշված հաճախականությունների հեռարձակումներ, ժամանակի ազդանշանների կամ էլ երկուսի հաղորդումը սահմանված բարձր ճշտությամբ, որոնք նախատեսված են համընդհանուր ընդունման համար։
1.54 Ստանդարտ հաճախականությունների և ժամանակի ազդանշանների արբանյակային ծառայություն Ռադիոկապի ծառայություն, որը օգտագործում է Երկրի արբանյակների վրա տեղադրված տիեզերական կայաններ նույն նպատակների համար, ինչ ստանդարտ հաճախականությունների և ժամանակի ազդանշանների ծառայությունը։ Այս ծառայությունը կարող է ներառել նաև ֆիդերային գծեր, որոնք անհրաժեշտ են իր աշխատանքի համար։
1.55 Տիեզերական հետազոտությունների ծառայություն Ռադիոկապի ծառայություն, որում տիեզերանավերը կամ այլ օբյեկտները օգտագործվում են տիեզերքում գիտական կամ տեխնիկական հետազոտումների համար։
1.56 Սիրողական ծառայություն Ռադիոկապի ծառայություն ինքնակատարելագործման, փոխադարձ կապի և տեխնիկական հետազոտումների համար, որը իրագործվու է այն անձանց կոմից, որոնք ունեն համապատասխան թույլտվություն և որոնք զբաղվում են ռադիոտեխնիկայով՝ ելնելով բացառիկ անձնական հետաքրքրություններից և առանց նյութական շահույթի հետապնդման։
1.57 Սիրողական արբանյակային ծառայություն Ռադիոկապի ծառայություն, որն օգտագործում է Երկրի արբանյակների վրա տեղադրված տիեզերանավեր նույն նպատակների համար, ինչ և սիրողական ծառայությունը։
1.58 Ռադիոաստղագիտական ծառայություն Ծառայություն, որն իրագործում է ռադիոաստղագիտության կիրառումը։
1.59 Անվտանգության ծառայություն Ցանկացած ռադիոկապի ծառայություն, որն օգտագործվում է մշտապես կամ ժամանակավոր մարդկային կյանքի և ունեցվածքի անվտանգության նպատակների համար։
1.60 Հատուկ ծառայություն Ռադիոկապի ծառայություն, որը չի իրականացվում այս բաժնում, բացառապես իրականացվում է հատուկ ընդհանուր սպասարկվող ծառայության համար, և ենթակա չէ հանրային հրապարակման։

Ծանոթագրություններ

  1. ITU Radio Regulations, Section III – Radio services, Article 1.19, definition: Radiocommunication service
  2. International Telecommunication Union