«Ըմպան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ. '''Ըմպանը''' (pharynx) մարսողական խողովակի և շնչառական ուղու այն մաս...
(Տարբերություն չկա)

09:46, 9 Ապրիլի 2010-ի տարբերակ

Ըմպանը (pharynx) մարսողական խողովակի և շնչառական ուղու այն մասն է, որը հանդիսանում է որպես կապակցող օղակ մի կողմից քթի և բերանի խոռոչների միջև, մյուս կողմից` կերակրափողի և կոկորդի միջև:Ըմպանը ներսի տարածությունը կոչվում է ըմպանի խոռոչ (cavum pharynges): Ըմպանը տեղավորված է քթի, բերանի խոռոչների ու կոկորդի հետևը և ձգվում է ծոծրոսկրի հիմային մասից մինչև պարանոցային VI ողը:

Ըմպանի առջևի մասում տեղավորված օրգաններին համապատասխան այն բաժանում են 3 մասի` քթային (pars nasalis), բերանային(pars oralis) և կոկորդային (pars laryngea): Կլման ժամանակ փափուկ քիմքը բարձրացնում է վեր ու հետ և բոլորովին անջատում է ըմպանի քթային հատվածը բերանային հատվածից: Ըմպանի խոռոչում բացվում են 7 անցքեր, որոնցից չորսը ընկած են փափուկ քիմքից վեր (երկու խոանների և երկու եվստախյան խողովակների անցքեր), իսկ երեքը` փափուկ քիմքից ցած(սրանք բացվում են բերանի, կոկորդի և կերակրափողի մեջ): Ըմպանի վերին պատը (առաստաղը) կոչվում է ըմպանի գմբեթ կամ թաղ(fornix pharynges): Ըմպանի երկարությունը թաղից մինչև ներքևի ծայրը 15սմ է, լայնությունը ավելի մեծ է, քան առաջ-հետին տրամագիծը: Քթային մասում, անմիջապես գանգի հիմքից ցած այն հասնում է 4-5սմ-ի: