«Էլեկտրական լարում»–ի խմբագրումների տարբերություն
չ clean up, փոխարինվեց: : → ։ (17) oգտվելով ԱՎԲ |
չ →Լարվածության ընթացիկ սխեմաներ: կետադրական ուղղումներ, փոխարինվեց: → oգտվելով ԱՎԲ |
||
Տող 25. | Տող 25. | ||
==Լարվածության ընթացիկ սխեմաներ== |
==Լարվածության ընթացիկ սխեմաներ== |
||
Շղթաների նկարագրության համար |
Շղթաների նկարագրության համար հետևենք սահմանումներին |
||
=== Ակնթարթային լարում === |
=== Ակնթարթային լարում === |
19:51, 30 Օգոստոսի 2014-ի տարբերակ
Էլեկտրական հոսանքը լիցքավորված մասնիկների ուղղորդված շարժում է։ Այդ շարժումը ստեղծվում է Էլեկտրական դաշտի միջոցով, որն այդ դեպքում կատարում է աշխատանք։
Հոսանք ստեղծող Էլեկտրական դաշտի աշխատանքը անվանում են հոսանքի աշխատանք։
A-հոսանքի աշխատանք
Էլեկտրական շղթայի տարբեր տեղամասերում կարող է տարբեր լինել այդ աշխատանքը, բայց նրանցից յուրաքանչյուրում այն համեմատական է այդ տեղամասում անցնող լիցքին։ Տվյալ տեղամասով 1Կլ լիցք անցնելու դեպքում հոսանքի կողմից կատարված աշխատանքը ցույց տվող ֆիզիկական մեծությունը կոչվում է տվյալ տվյալ տեղամասի էլեկտրական լարում։ Ենթադրենք էլեկտրական շղթայի տեղամասի երկայնքով q= 5Կլ լիցքի տեղափոխման ընթացքում կատարվել է A= 10Ջ աշխատանք։ 10Ջ-ը բաժանելով 5Կլ-ի վրա` կստանանք 2Ջ/Կլ։ Դա էլ հենց կլինի էլեկտրական շղթայի տվյալ տեղամասի լարումը։ Լարումը նշանակում են U տառով։
Այսպիսով, էլեկտրական շղթայի տվյալ տեղամասում U լարումը որոշելու համար անհրաժեշտ է հոսանքի A աշխատանքը բաժանել տվյալ տեղամասով անցած q լիցքի վրա։
Էլեկտրական լարման միավորը կոչվում է վոլտ (Վ)` հոսանքի առաջին աղբյուրը կառուցող Ա. Վոլտայի պատվին: 1Վ-ն այն լարումն է, որի դեպքում էլեկտրական դաշտը էլեկտրական շղթայի տվյալ տեղամասի երկայնքով 1Կլ լիցքի տեղափոխման ընթացքում 1Ջ աշխատանք է կատարում: Եթե օրինակ` շղթայի որևէ տեղամասում լարումը հավասար է 10Վ-ի, ապա նշանակում է, որ այդ տեղամասում 1Կլ լիցք անցնելու դեպքում 10Ջ աշխատանք է կատարվում։
Վոլտայից բացի, որպես միավոր, գործնականում կիրառվում են նաև վոլտի մասերը և բազմապատիկները, օրինակ` կիլովոլտ և միլիվոլտ։ Լարում չափող սարքը կոչվում է վոլոմետր։ Գոյություն ունեն տարբեր կառուցվածքի վոլոմետրեր։
Էլեկտրական շղթային վոլոմետր միացնելու դեպքում անհրաժեշտ է պահպանել հետևյալ կանոնները`
Վոլոմետրի սեղմակները միացնում են էլեկտրական շղթայի այն կետերին, որոնց միջև անհրաժեշտ է չափել լարումը (միացնում են շղթայի չափվող տեղամասին զուգահեռ)։ Վոլոմետրի «+» նշանով սեղմակն անհրաժեշտ է միացնել էլեկտրական շղթայի չափվող տեղամասի այն կետի հետ, որը միացած է հոսանքի աղբյուրի դրական բևեռին, իսկ «-» նշանով սեղմակն այն կետի հետ, որը հոսանքի աղբյուրի բացասական բևեռի հետ է միացած։
Լարվածության ընթացիկ սխեմաներ
Շղթաների նկարագրության համար հետևենք սահմանումներին
Ակնթարթային լարում
Ակնթարթային լարումը է կոչվում տվյալ պահին լարման արժեքը։