«Մարդու վերարտադրողական համակարգ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
No edit summary |
||
Տող 1. | Տող 1. | ||
[[Պատկեր:Vulva vs scrotum.jpg|thumb|Կնոջ և տղամարդու սեռական օրգանները]] |
[[Պատկեր:Vulva vs scrotum.jpg|thumb|Կնոջ և տղամարդու սեռական օրգանները]] |
||
[[Պատկեր:Male anatomy blank.svg|thumb|200px|Արական սեռական օրգանների համակարգ]] |
[[Պատկեր:Male anatomy blank.svg|thumb|200px|Արական սեռական օրգանների համակարգ]] |
||
[[Պատկեր:Female anatomy.svg|thumb|200px|Իգական սեռական օրգանների համակարգ]] |
|||
== Բազմացման նշանակությունը == |
== Բազմացման նշանակությունը == |
09:23, 13 Հուլիսի 2014-ի տարբերակ
Բազմացման նշանակությունը
Կյանքի հարատևման հիմնական պայմանը օրգանիզմների իրենց նմաններին վերարտադրելու ֆունկցիան է:Դա իրականանում է բազմացման միջոցով:Գոյություն ունի բազմացման երկու հիմնական եղանակ՝ անսեռ և սեռական:
Հայտնի է,որ անսեռ բազմացման ժամանակ նոր օրգանիզմը զարգանում է մայրական օրգանիզմի մեկ բջջից կամ բջիջների խմբից:Բազմացման առավել կատարյալ եղանակաը սեռական բազմացումն է,որին մասնակցում են երկու՝ արական և իգական անհատներ:Յուրաքանչյուրում զարգանում են սեռական բջիջներ,իգականում՝ ձու կամ ձվաբջիջ,արականում՝ սպերմիում կամ սպերմատոզոիդ:Սպերմատոզոիդի և ձվաբջջի միաձուլումից առաջանում է բեղմնավորված ձու՝ զիգոտ,որը զարգանալով առաջացնում է նոր օրգանիզմ:
Սաղմի զարգացման ընթացքում աստիճանաբար խիստ հաջորդականությամբ առաջանում են տվյալ օրգանիզմի բնորոշ առաձնահատկություններ:
Արական սեռական համակարգ
Մարդու արական սեռական համակարգի օրգաններն են ամորձիները,սերմնածորանները,սերմնաբշտերը,շագանակագեղձը և առնանդամը:
Ամորձիները՝ սերմնարանները,զույգ խառը գեղձեր են,տեղավորված են ամորձապարկի մեջ և կազմված են գալարուն խողովակներից,որոնցում զարգանում են սպերմատոզոիդներ և սինթեզվում արական սեռական հորմոններ:Սպերմատոզոիդը մանրադիտակային մեծությամբ է,ունի պոչ,որի ալիքաձև շարժումներով ինքնուրույն տեղաշարժվում է:Սերմնարաններում արտադրված սեռական հորմոնները նպաստում են արական օրգանիզմին բնորոշ երկրորդային սեռական հատկանիշների՝ ցածր ձայնի,դեմքի,մազերի,մարմնակազմվածքի ձևավորմանը և կարգավորում են սեռական ֆունկցիաները:Ամորձուց սպերմատոզոիդներն անցնում են սերմնածորանի մեջ,որն ամորձու հետևով բարձանում է վեր ու սերմնալարի կազմում մտնում որովայնի խոռոչ,ապա իջնում կոնքի խոռոչ:
Սերմնաբշտերը սպերմատոզոիդների պահեստ են,գտնվում են կոնքի խոռոչում,արտադրվում են նրանց կենսունակությունն ապահովող հեղուկ,որի մեջ վերջնականապես հասունանում են:Սերմնաբշտիկց սկսվում է արտազատող ծորան,որը միանալով նույն կողմի սերմնածորանին,շագանակագեղձի սահմանում բացվում է միզուկի մեջ:
Շագանակագեղձն իր անվանումն ստացել է շագանակի ձև ու մեծություն ունենալու շնորհիվ:Այն տեղավորված է միզապարկի տակ,արտադրում է սպերմատոզոիդների ակտիվությունն ու կենսունակությունն ապահովող հեղուկ,որը ծորաններով լցվում է գեղձի հաստության միջով անցնող միզուկի մեջ:Սպերմատոզոիդների և նշված հեղուկների խառնուրդը կոչվում է սերմ (սպերմա):
Իգական սեռական համակարգ
Իգական սեռական համակարգի օրգաններն են ձվարանները,արգանդափողերը,արգանդը,հեշտոցը և ամոթույքը:
Ձվարանները զույգ խառը գեղձեր են,տեղավորված են որովայնի խոռոչում:Նրանցում զարգանում են իգական սեռական բջիջներ՝ ձվաբջիջներ և սինթեզվում սեռական հորմոններ:Վերջիններս ապահովում են իգական օրգանիզմին բնորոշ երկրորդային սեռական հատկանիշները (բարձր ձայն,կաթնագեղձերի մեծացում,մարմնի որոշ մասերում ճարպի կուտակում,մարմնակազմվածքի ձևավորում) և սեռական ֆունկցիաները:Ձվարանը կազմված է կեղևային և միջուկային շերտից:Կեղևային շերտում կան ձվարանային բշտեր՝ պարկուճներ (ֆոլիկուլներ),որոնց մեջ զարգանում են ձվաբջիջներ:Նորածին աղջկա ձվարանում կա 400000 չհասունացած ձվաբջիջ,որոնցից կյանքի ընթացքում հասունանում են 300-500-ը:Մնացածներն ապաճում են:Հասունացած ձվաբջիջը կենդանական աշխարհի ամենամեծ բջիջն է և երևում է անզեն աչքով:Ձվարանի միջուկային շերտը կազմված է շարակցական հյուսվածքից և պարունակում է արյունատար անոթներ,նյարդեր:
Արգանդափողերը (ձվատար փողերը) սկսվում են արգանդից և մոտենում ձվարաններին:Նրանք ճկույթի հաստությամբ խողովակներ են,ձվարանին մոտեցնող ծայրը ձագարաձև է,ծոպավոր,որի մեջ ձվարանից անցնում է հասունացած ձվաբջիջը:Արգանդափողի խոռոչը ծածկված է թարթչավոր էպիթելային հյուսվածքով:Թարթիչների տատանողական շարժումների ու փողերի գալարակծկումների շնորհիվ ձվաբջիջը մղվում է արգանդի խոռոչ:
Արգանդը մկանակազմ տանձաձև օրգան է,որի խոռոչը ծածկված է լորձաթաղանթով:Խոռոչում զարգանում է պտուղը,ապահովվում է նրա սնուցումն ու պաշտպանումը:Արգանդի ստորին նեղ մասը՝ վզիկը,տեղավորված է հեշտոցում:Հեշտոցը մկանաշարակցահյուսվածքային խողովակ է,որն իր ծայրով ընդգրկում է արգանդի վզիկը,իսկ ստորին ծայրով բացվում է ամոթույքային ճեղքի մեջ:Նրա խոռոչը ծածկված է լորձաթաղանթով:Հեշտոցով սպերմատոզոիդները թափանցում են արգանդի խոռոչ,ապա արգանդափողերի մեջ:Հեշտոցը ծննդաբերական ուղու բաղկացուցիչ մասն է: