«Ստեփան Միկոյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Նոր էջ «'''Ստեփան Անաստասի Միկոյան''' (ծն․ հուլիսի 12-ին 1922, Թիֆլիս), Սովետական Միության հերոս (1975), ավիաց...»:
(Տարբերություն չկա)

13:06, 16 Մայիսի 2014-ի տարբերակ

Ստեփան Անաստասի Միկոյան (ծն․ հուլիսի 12-ին 1922, Թիֆլիս), Սովետական Միության հերոս (1975), ավիացիայի գեներալ-լեյտե- նանտ (1980), վաստակավոր փորձարկող օդաչու։ Անաստաս Միկոյանի որդին։ Տեխնիկական գիտությունների թեկնածու։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ Ավարտել է Կաչինսկի Ա․ Ֆ․ Մյասնիկյանի անվ․ կարմրադրոշ ռազմանավիացիոն դպրոցը(մինի), Ն․ Ե․ ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան (1951)։ Որպես օդաչու, ավագ օդաչու, ապա օղակի հրամանատար մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (Արևմտյան, Դոնի, Հյուսիս-արևմտյան ռազմաճակատներում, Մոսկվայի սահմանապահ զորքերի կազմում)։ 1951-ից՝ ռազմ, փորձարկող օդաչու, 1959 թվականից՝ կործանիչ ինքնաթիռների ավագ փորձարկող օդաչու։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։