«Սպամ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ "SpamInACan.jpg" Ֆայլը Ջնջվել է: Վիքիպահեստում՝ Fastily մասնակցի կողմից: Պատճառը սա է՝ commons:Commons:Deletion requests/Files in Category:Spam (food):
Տող 29. Տող 29.
* [http://archive.is/20121130015402/mega-abstauber-seo.blogspot.de/ Megaabstauberseo]
* [http://archive.is/20121130015402/mega-abstauber-seo.blogspot.de/ Megaabstauberseo]


; Փայքար լցոնի դեմ
; Պայքար լցոնի դեմ
* [http://www.myiptest.com/staticpages/index.php/check-Blacklisted-IP-DNSBL ստուգում մինչ IP 100+ DNSBL-ցուցակ և URL մինչ 15 URIBL-ցուցակ]
* [http://www.myiptest.com/staticpages/index.php/check-Blacklisted-IP-DNSBL ստուգում մինչ IP 100+ DNSBL-ցուցակ և URL մինչ 15 URIBL-ցուցակ]
* [http://captcha.ru Captcha.ru]  - տեսողական հաստատում՝ հաշիվների գրանցման ժամանակ
* [http://captcha.ru Captcha.ru]  - տեսողական հաստատում՝ հաշիվների գրանցման ժամանակ

14:23, 1 Ապրիլի 2014-ի տարբերակ

Փոստաղբ կամ սպամ (անգլերեն՝ spam)  - առևտրական, քաղաքական և այլ ձև գովազդի առաքում կամ այլ տեսակի հաղորդագրությունների առաքում դեպի նրանց, ովքեր չեն ցանկանում ստանալ այն։ Մի որոշ տեսակի հաղորդագրությունների զանգվածային առաքման օրինականությունը, որոնց համար չի պահանջվում ստացողների համաձայնությունը, կարող է հաստատված լինել օրենսդրությամբ։ Օրինակ՝ հաղորդագրություններ տարերային աղետների մերձեցման մասին, քաղաքացիների զանգվածային զորահավաքի մասին և այլն։ «Լցոն» տերմինի ընդունված իմաստը գործածվում է էլեկտրոնային նամակների առաքման նկատմամբ։

Տերմինի ստուգաբանությունը

Պատկեր:Շշի այժմյա տեսքը.JPG
Փաթեթի այժմյա տեսքը

Սկզբնապես «SPAM» բառը հայտնվեց 1936 թվականին։ Այն վերծանվում էր որպես SPiced hAM (Համեմած խոզապուխտ ) և հանդիսանում էր Hormel Foods ընկերության ապրանքանիշը  - կծու աղացած խոզի միս։ «SPAM» բառը ձանձրացնող գովազդի իմաստ ստացավ համանուն անվանմամբ ծիծաղաշարժի պատճառով՝ Մոնթի Փայթոն ծաղրախմբի «Մոնթի Փայթոնի թռչող կրկեսը» հեռուստաշարից (1969)։ Ծիծաղաշարժի իմաստը վերածվում է նրան, որ մի սրճարանում բոլոր ճաշատեսակները պարունակում են «լցոն» («spam»)։ Երբ ծաղրաշարժի գլխավոր հերոսը, որն եկել է սրճարան իր կնոջ հետ, խնդրում է մատուցել իրենց կերակուր առանց «լցոնի»՝ մատուցողը բերում է կերակուր «լցոնիի չնչին պարունակությամբ»: Այցելուն զայրանում է, և վիկինգների երգչախումբը, որոնք նստած են հարևվան սեղանների շուրջ, սկսում է երգել փառաբանական երգ «լցոնի» մասին, ինչից հետո սկսվում է թոհուբոհը։ Ծիծաղաշարժի վերջում՝ հերոսի կինը բացականչում է՝ «Ես չե՛մ սիրում լցոն»: (անգլերեն՝ «I don’t like spam!»)։ Ծիծաղաշարժի գործող անձերի դերերում նաև նշված էր «լցոն» բառը։ Ի մի գումարյալ այդ բառն օգտագործվում է ծիծաղաշարժում ավելի քան հարյուր անգամ։[1][2]

Այլ բացատրությամբ, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մնացել էր տվյալ պահածոների մեծ քանակի պաշար, որը մատակարարում էին Ամերիկայի զինվորների համար։ Որպեսզի վաճառել իրենց ոչ առաջին թարմության արտադրանքը, Hormel Foods ընկերությունը կատարեց, առաջին իր տեսակի մեջ, գովազդային արարողություն։ «Լցոն» բառն աչքի էր ընկնում ամեն անկյունում, բոլոր էժանագին խանութների ցուցափեղկերից, գրված էր ավտոբուսների և տրամվայների վրա։ Այդ բառը կարելի էր կարդալ թերթերում և շենքերի ճակատների վրա։ «SPAM» պահածոների գովազդն անընդհատորեն փոխհաղորդվում էր ռադիոյով։ 1986 թ. Usenet֊ի համաժողովներում հայտնվեցին բազում միատեսակ հաղորդագրություններ ոմն Դեյվ Ռոդեսի կողմից, որը գովազդում էր նոր ֆինանսական բուրգ: Վերնագիրն ասում եր՝ «Վաստակի՛ր կույթ փող», իսկ նամակներում գրված էր հրահանգը, թե ինչպես անել այն։ Հեղինակը նախանձելի համառությամբ շարունակում էր կրկնօրինակել իր գրվածքները, և նրանք այնքան զզվեցրեցին բաժանորդներին, որ նրանց սկսեցին համեմատել ծիծաղաշարժում գովազդվող պահածոների հետ։

Այսպիսով, «լցոն» բառը ստացավ նոր իմաստ, որը հետո մտավ համակարգչային տերմինաբանության մեջ՝ զզվեցնող գովազդային առաքումների անվանման համար։

Ծանոթագրություններ

  1. Ծիծաղաժարժի գրվածքը
  2. Monty Python — Ծիծաղաշարժներ YouTube-ում

Տես նաև

Հղումներ

Պայքար լցոնի դեմ
Անվճար ԾԱ
  • Spamassassin  - մաղման ծրագրեր
  • POPFile  - բազմահիմքային բաց լցոնամաղ, իրականացված POP3/SMTP/NNTP-proxy ձևերով։ Գրվածքների դասակարգման համար օգտագործվում է Բեյեսի թեորեման։ Փոստային սպասարկիչի հետ կապակցվելու համար օգտագործվում է նրա XMLRPC-միջերեսը (մասնավորապես օգտագործվում է Eserv-ում)։ Ռուսական նկարագիր POPFile:
Անվճար ծառայություններ փոստը մաղելու համար

Կաղապար:Link GA Կաղապար:Link GA