«Հայաստանի ժողովրդական արտիստ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 22. Տող 22.


== Կոչման շնորհման վիճակագրությունը ==
== Կոչման շնորհման վիճակագրությունը ==
ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008թ. ապրիլի 9-ից առ այսօր) կոչումը շնորհվել է 9 անձի:
ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008թ. ապրիլի 9-ից առ այսօր) կոչումը շնորհվել է 18 անձի:


Կոչում ստացած բոլոր 9 անձինք տղամարդ են:
Կոչում ստացած բոլոր 9 անձինք տղամարդ են:
Տող 28. Տող 28.
Ըստ տարեթվերի կոչումը շնորհվել է.
Ըստ տարեթվերի կոչումը շնորհվել է.
* 2008թ. - 1,
* 2008թ. - 1,
* 2009թ. - 1,
* 2009թ. - 0,
* 2010թ. - 2,
* 2010թ. - 3,
* 2011թ. - 2,
* 2011թ. - 8,
* 2012թ. - 2,
* 2012թ. - 2,
* 2013թ. - 1:
* 2013թ. - 4:


== Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստներ ==
== Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստներ ==

20:55, 19 փետրվարի 2014-ի տարբերակ

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչում։ Հիմնադրվել է 2002թ. ընդունված «Գիտության, կրթության, ժուռնալիստիկայի, մշակույթի, արվեստի, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառներում Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով: Վերասահմանվել է 2004թ. հունիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված, 2004թ. հուլիսի 10-ին ՀՀ Նախագահի կողմից ստորագրված և 2004թ. օգոստոսի 2-ին ուժի մեջ մտած «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով:

Կոչման կարգավիճակը և կոչում ստացողները

Ժողովրդական արտիստի պատվավոր կոչում է շնորհվում թատրոնի, կինոյի, կրկեսի արտիստներին, ռեժիսորներին, կոմպոզիտորներին, դիրիժորներին, բալետմայստերներին, երաժշտական, խմբերգային, պարային և այլ կոլեկտիվների գեղարվեստական ղեկավարներին, երաժիշտ-կատարողներին` բարձր վարպետության, աչքի ընկնող բեմական կերպարներ, երաժշտական ստեղծագործություններ, ռադիոբեմադրություններ, կինոֆիլմեր ստեղծելու և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար:

Համաձայն ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետի՝ կոչումը շնորհում է Հայաստանի Հանրապետության Նախագահը։: Պարգևատրման վերաբերյալ Նախագահը հրապարակում է հրամանագիր:

Կոչման ներկայացնելը

Պատվավոր կոչումների ներկայացնելն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հաշվի առնելով նաև լիազորված պետական մարմինների, ստեղծագործական միությունների առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության Նախագահին ուղղված գրավոր միջնորդագրերի միջոցով:

Անձնական նախաձեռնությամբ պատվավոր կոչումներ կարող է շնորհել Հայաստանի Հանրապետության Նախագահը:

Շնորհագիր և կրծքանշան

Կոչմանն արժանացած անձանց շնորհվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պատվավոր կոչումը հավաստող համապատասխան ձևի շնորհագիր և կրծքանշան: Ժողովրդական արտիստի պատվավոր կոչման համար տրվում է ամենամսյա պատվովճար, որի կարգը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Կրծքանշանի նկարագրությունը

«ՀՀ ժողովրդական արտիստ» կրծքանշանը՝ պատրաստված բրոնզափառ պղնձից, բաղկացած է 2 տարրից՝ Հայաստանի Հանրապետության պետական դրոշի պատկերով ալիքաձև զոլակից և դրան կապօղակով ամրացված ութանկյունից:

Զոլակն ունի 25 մմ երկարություն ու 10 մմ լայնություն և պատված է եռագույն սառը արծնով:

Ութանկյան տրամագիծը 36 մմ է: Կրծքանշանի միջին մասում՝ անփայլ մակերեսի վրա զետեղված է տվյալ գործունեության ասպարեզը խորհրդանշող ողբերգակի և կատակերգակի դիմակների ցայտաքանդակ՝ փայլեցված ողորկ մակերեսով: Վերին մասում Արարատ լեռան ոճավորված ուրվագիծն է, ստորին հատվածում պատկերված է դափնու ճյուղ՝ ներքևում՝ «ՀՀ ժողովրդական արտիստ» գրությամբ:

Կոչման շնորհման վիճակագրությունը

ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի կողմից (2008թ. ապրիլի 9-ից առ այսօր) կոչումը շնորհվել է 18 անձի:

Կոչում ստացած բոլոր 9 անձինք տղամարդ են:

Ըստ տարեթվերի կոչումը շնորհվել է.

  • 2008թ. - 1,
  • 2009թ. - 0,
  • 2010թ. - 3,
  • 2011թ. - 8,
  • 2012թ. - 2,
  • 2013թ. - 4:

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստներ

Հիմնական հոդված՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստների ցանկը