«Պապլոր հայկական»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չNo edit summary
չ r2.6.5) (Ռոբոտը ավելացնում է․: ru:Мускари армянский
Տող 19. Տող 19.
[[hsb:Armenska kitelnička]]
[[hsb:Armenska kitelnička]]
[[pl:Szafirek armeński]]
[[pl:Szafirek armeński]]
[[ru:Мускари армянский]]
[[sv:Armenisk pärlhyacint]]
[[sv:Armenisk pärlhyacint]]

15:31, 5 Մարտի 2013-ի տարբերակ

Պապլոր հայկական

Պապլոր հայկական (Muscari armeniacum), շուշանազգիների ընտանիքի բույս է։ Տիպիկ հայկական ծաղկաբույս է, որը լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում։

Սոխարմատավոր բազմամյա բույս է, սակավաթիվ արմատամերձ գծանման տերևներով։ Ծաղիկները մանր են, բուրումնավետ, վերին ծաղիկները կապտաերկնագույն են, ներքինները` վառ մանուշակագույն` հավաքված կարճ ծաղկակիրի ծայրին գտնվող բազմածաղիկ, խիտ ողկույզներում։ Սոխարմատը բազմամյա է, թաղանթավոր` մոտ 2 սանտիմետր տրամագծով։ Ցողուն չունի։ բարձրությունը հասնում է 15 սմ-ի։ Յուրաքանչյուր ողկյուզ պարունակում է մինչև 50 ծաղիկ։

Մշակումը

Բազմանում է սոխերով (մանրասոխերով) և սերմերով։ Սոխերը բաց գրունտում տնկում են սեպտեմբերի վերջին 4 սմ խորության վրա` բույսը բույսից 5-6 սմ հեռավորությամբ։ Նույն տեղում բույսերը կարելի է թողնել մի քանի տարի, որից հետո անպայման անհրաժեշտ է վերատնկել։ Սերմերով բազմացնելու դեպքում ցանքը կատարում են հոկտեմբերի վերջերին կամ ձմեռնամուտին, անմիջապես գրունտում։[1]

Աղբյուրներ

  1. Լևոն Հարությունյան (1987). Քո շրջապատի ծաղիկները. Երևան: «Արևիկ». էջ էջ 186.