«Արսեն Միքայելյան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
չ r2.6.5) (Ռոբոտը ավելացնում է․: de:Arsen Miqajeljan
Տող 31. Տող 31.
[[Կատեգորիա:1982 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1982 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Հունիսի 11 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Հունիսի 11 ծնունդներ]]

[[de:Arsen Miqajeljan]]

23:11, 22 փետրվարի 2013-ի տարբերակ

Արսեն Սեյրանի Միքայելյան

Կենսագրություն և գործունեություն

Ծնվել է 1982թ. հունիսի 11-ին, Ստեփանակերտ քաղաքում։ 1999թ. ավարտել է Ստեփանակերտի թիվ 9 միջնակարգ դպրոցը։ 2003թ. ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրան՝ ստանալով տնտեսագիտության մագիստրոսի աստիճան։ 2003թ. ընդունվել է աշխատանքի «Հայխնայբանկ» ՓԲԸ փոխատվական գործառնությունների գլխավոր վարչության մասնագետի պաշտոնում։ 2004թ. նշանակվել է «Հայխնայբանկ» ՓԲԸ վարկային գործառնությունների բաժնի առաջատար մասնագետի պաշտոնում։



2005թ. աշխատել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր մասնագետ։ 2005թ. նշանակվել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ «Ստեփանակերտ» մասնաճյուղի կառավարիչ։ 2007թ. համատեղությամբ նշանակվել է «Արդշինինվեստբանկ» ԲԸ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի տարածքային վարչության պետ։ 2007-2008թթ. դասախոսել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտության ամբիոնում։ Ունի տնտեսագիտական գիտությունների թեկնածուի աստիճան:

2007-2009թթ. համատեղությամբ աշխատել է «Միջազգային բիզնես կենտրոն» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնում։

2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ մեծամասնական ընտրակարգով, թիվ 6 ընտրատարածքից: Ազգային Ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է: Ազգային Ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է: «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է։

ԼՂՀ բանկային համակարգին մատուցած ծառայությունների համար պարգևատրվել է Ոսկե մեդալով։ 2012 թ.-ին նշանակվել է ԼՂՀ վարչապետի խորհրդական:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ։