Սպառողների հարցումներ
Այս (Հարկավոր է գրականության պահը ճշտել՝ տարեթիվ, և այլն)հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Սպառողների հարցումներ, հարցեր, որոնք տրվում են սպառողների կամ պոտենցիալ սպառողների տեսակետներն և նախասիրությունները ճշտելու համար։ Սպառողական հարցումները կարող են օգտագործվել ձեռք բերելու և որակական և քանակական հետազոտությունները։
Կան չորս կարևոր հարցեր, որոնց օգնությամբ շուկայական հետազոտողները տեղյակ են լինում, թե երբ անցկացնել սպառողական հարցումները, դրանք են՝
Ու՞մ հարցնել
[խմբագրել | խմբագրել կոդը]Շատ դեպքերում այս հարցին պատասխանելը անհնար է, քանի որ դա անհանր է կամ շատ թանկ է հարցում անել թիրախային շուկայի բոլոր հնարավոր անդամներին (որոնք կոչվում են հետազոտության բնակչություն), անհրաժեշտ է ընտրել այդ բնակչության «նմուշը»։ Որքան մոտիկից այս նմուշը կարտացոլի հետազոտված բնակչության բնութագիրը, այնքան հավանական է, որ հետազոտությունը կլինի ավելի ճշգրիտ։
Ընտրանքային մեթոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան մի քանի տարբեր ձևեր համապատասխան նմուշ ընտրելու համար։
- Հավանական ընտրանքներ
- Պարզ պատահական ընտրանքը
- Պարբերական ընտրանք
- Ստրատիֆիկացված ընտրանք
- Քվոտավորված ընտրանք
- Քլաստերային ընտրանք
- Ոչ հավանական ընտրանք
Ի՞նչ հարցնել
[խմբագրել | խմբագրել կոդը]Անկողմնակալ և հստակ հարցում ստեղծելը շատ կարևոր է, եթե հետազոտությունը օգտակար արդյունքներ ձեռք բերելու համար է։ Տարբերակում ենք.
- բաց հարցեր
- փակ հացեր
Բաց հարցերն այն հարցերն են, որոնք պահանջում են պատասխանների լայն ցանկ կամ երևակայություն – արդյունքները դժվար է համադրել և թվայնորեն ներկայացնել։
Փակ հարցեր, հարցեր, որոնց համար առաջարկվում են նախապես սահմանված սահմանափակ քանակությամբ պատասխաններ։
Քանի որ հարցաշարի դիզայնը մեծապես ազդեծություն կունենա ճշգրտության և արդյունքների օգտակարության վրա, նպատակահարմար է իրականացնել նախնական փորձնական հետազոտություն հարցերի որակը ստուգելու համար։ Սկզբունքները հետևյալն են.
- Պետք է հետազոտության նպատակները հստակ նշել, որպեսզի հարցերը լինեն
կենտրոնացած դրանց վրա
- Գրել հաստակ և միանշանակ հարցեր
- Հարցերը պետք է դասավորված լինեն տրամաբանական հաջորդականությամբ
- Խուսափել հարցերից, որոնք մատնանշում են մեկ կոնկրետ պատասխան
- Օգտագործել լեզու, որը պետք է հեշտությամբ հասկացվի
- Ներառել որոշ հարցեր, որոնք թույլ են տալիս դասակարգել արդյունքները ըստ սեռի,
ապրելավայրի, զբաղմունքի և այլն։
Ինչպե՞ս հարցնել
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարցաթերթիկը պետք է լինի ինքնուրույն և վերադարձվի փոստի տեսքով կամ լրացվի հարցազրույցավարի կողմից դեմ-առ-դեմ պատասխանողի հետ։
Ինքնուրույն լրացված հարցաթերթիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնուրույն հարցաթերթիկը ուղարկված փոստով կամ պատասխանողի կողմից տեղում անձամբ լրացված հարցաթերթիկն է, օրինակ խանութում։ Փոստով կատարվող հարցումները համեմետաբար էժան է ուղարկել, կարող է ծածկել շատ մեծ աշխարհագրական տարածք, և չկա ոչ մի հնարավորություն խեղաթյուրելու արդյունքները։ Այնուամենայնիվ այս երկու տեսակի հարցաշարի պատասխանները սովորաբար շատ աղքատ են, հարցերը կարող են հեշտությամբ սխալ հասկացվել և ստացած ընտրանքը կարող է լինել, հարցվածների կողմնակալի օգտին, որոնք ավելի շատ ժամանակ ունեն օրինակ կենսաթոշակառուները։
Ուղիղ հարցազրույց
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղղակի հարցումները իրականացվում են հարցազրույցավարի կողմից, սովորաբար կամ փողոցում կամ հարցվողի տանը։ Հմուտ հարցազրույցավարները կխուսափեն կողմնակալությունից այն ճանապարհով, որով հարց են տալիս և մանրամասն հարցերը կարող են բացատրվել հարցվողին։ Անհրաժեշտության դեպքում կարող են տրվել նաև հաջորդող հարցերը։ Սա կարող է լինել թանկ մեթոդ, սակայն հարցազրույցավարը կշարունակի ի րաշխատանքը քանի դեռ չի ապահովել նախատեսված ընտրանքի չափը, մինչդեռ փոստային հարցաթերթիկների պատասխանները անորոշ են։
Որքանո՞վ է այն ճշգրիտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գնահատել արդյունքների հնարավոր ճշգրտությունը և լիարժեքությունը [[շուկայական հարցումներ]]ի հետ հետազոտությունների կարևոր տարրերից մեկն է։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միշել Հենդֆորդ, Մարթին Լիսբոա, Ալմութ Քոեսթեր, Անժելա Փիթ «Քեմբրիջ Փրես, Բիզնես»