Սուրեն Խոջումյան
Սուրեն Խոջումյան | |
---|---|
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների թեկնածու |
Մասնագիտություն | բժիշկ |
Սուրեն Գևորգի Խոջումյան (, Երևան), հայ բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու, Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրեն Խոջումյանը ծնվել է 1923 թվականին Երևան քաղաքում։ Միջնակարգ կրթությունը ստացել է 1939 թվականին՝ թիվ 29 միջնակարգ դպրոցում և ընդունվել բժշկական ինստիտուտ, որն էլ ավարել է 1943 թվականին և օգոստոսին զորակոչվել բանակ[1]։ Եղել է Հյուսիսային Կովկասի ռազմաճակատում, որտեղ էլ նշանակվել է 31-րդ առանձին գնդի բուժսանծառայության պետ։ Հետոագայում տեղափոխվել է 45-րդ բանակի 261-րդ հրաձգային դիվիզիայի 278 հրաձգային գունդ, այնուհետև՝ № 809 հրետանային գունդ։
1945 թվականին եղել է 89-րդ հրաձգային դիվիզիայի ուսումնական գումարտակի բժիշկ։ Նույն թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը։ 1946 թվականին նշանակվել է Անդրկովկասի զինվորական օկրուգի սակրավորների գումարտակի բժիշկ։
1946 թվականի դեկտեմբերին կապիտան Խոջումյանը զորացրվել է[2]։
Պարգևատրվել է մեդալներով։