Սուրբ Սքոլաստիկայի օրվա ջարդեր
Սուրբ Սքոլաստիկայի օրվա ջարդեր (անգլ.՝ St Scholastica Day riot), 1355 թվականի փետրվարի 10 ին՝ կաթոլիկ Սուրբ Սքոլաստիկայի հիշատակի օրը, Օքսֆորդի ուսանողների ու Օքսֆորդի բնակիչների միջև տեղի ունեցած ջարդեր են[1]։
Դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քարֆաքս հրապարակի վրա գտնվող Սվինդլսթոք պանդոկում, որտեղ այժմ գտնվում է Սանթանդեր բանկը, Օքսֆորդի համալսարանի երկու ուսանող վեճ են սկսել պանդոկապանի հետ, պատճառաբանելով, թե մատուցված խմիչքը անորակ է։ Փոխադարձ վիրավորանքներն ու դրան հետևած ծեծկռտուքը վերաճել է Օքսֆորդի քաղաքացիների և ուսանողների զինված ընդհարման[2], որը տևել է երկու օր։ Ընդհարումներում զոհվել են 63 ուսանող և 30 քաղաքացի[3]։ Ի վերջո ուսանողները պարտություն են կրել։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքային իշխանությունները վեճը լուծել են հօգուտ ուսանողների և հատուկ որոշում կայացրել։ Այդ ժամանակվանից ի վեր՝ յուրաքանչյուր տարի փետրվարի 10-ին քաղաքագլուխը և քաղաքային խորհրդի անդամները պարտավոր էին գլխաբաց անցնել քաղաքի փողոցներով, մասնակցել ժամերգությանը և յուրաքանչյուր սպանված ուսանողի համար համալսարանին վճարել մեկ պեննի, այսինքն՝ ընդհանուր գումարը կազմում էր հինգ շիլլինգ և երեք պենի։ Պատիժը ուժի մեջ է մնացել 470 տարի և հանվել է միայն 1825 թվականին, երբ գործող քաղաքագլուխը հրաժարվել է մասնակցել երթին[4][5]։ Համալսարանը ձևականորեն «ներել» է քաղաքին միայն 1955 թվականին, երբ ի հիշատակ 1355 թվականի դեպքերի և հաշտության՝ քաղաքագլխին տրվել է պատվավոր կոչում, իսկ համալսարանի փոխնախագահը (անգլ.՝ Vice-Chancellor) ընտրվել է պատվավոր քաղաքացի[6][7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Top_ten_astonishing_facts». Oxford City Council, UK. 2009 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Morris, James (1965). Oxford. Harcourt. էջ 69.
- ↑ Koenig, Chris. «Rioting over wine led to 90 deaths». The Oxford Times. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ Selwood, Dominic (2017 թ․ փետրվարի 10). «On this day in 1355: University fracas ends with 93 dead and the birth of a 600-year-long tradition». The Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 8-ին.
- ↑ Sullivan, Paul (2012 թ․ հունվարի 31). Bloody British History: Oxford. History Press. էջ 54. ISBN 9780752481975. Վերցված է 2018 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Miller, Carol M. (June 1993). «The St. Scholastica Day Riot: Oxford after the Black Death». FCH Annals – Journal of the Florida Conference of Historians. 1: 29–42. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. (PDF of entire volume Արխիվացված 14 Հոկտեմբեր 2015 Wayback Machine)
- ↑ «`THE ST». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 20-ին.