Սուրբ Սքոլաստիկայի օրվա ջարդեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քարֆաքս հրապարակն է՝ նույնանուն աշտարակով, որը պահպանվել է 13-րդ դարից։ Ձախից երևում է դեպքերից հետո կառուցված Սանթանդեր բանկի շենքը։

Սուրբ Սքոլաստիկայի օրվա ջարդեր (անգլ.՝ St Scholastica Day riot), 1355 թվականի փետրվարի 10 ին՝ կաթոլիկ Սուրբ Սքոլաստիկայի հիշատակի օրը, Օքսֆորդի ուսանողների ու Օքսֆորդի բնակիչների միջև տեղի ունեցած ջարդեր են[1]։

Դեպքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարֆաքս հրապարակի վրա գտնվող Սվինդլսթոք պանդոկում, որտեղ այժմ գտնվում է Սանթանդեր բանկը, Օքսֆորդի համալսարանի երկու ուսանող վեճ են սկսել պանդոկապանի հետ, պատճառաբանելով, թե մատուցված խմիչքը անորակ է։ Փոխադարձ վիրավորանքներն ու դրան հետևած ծեծկռտուքը վերաճել է Օքսֆորդի քաղաքացիների և ուսանողների զինված ընդհարման[2], որը տևել է երկու օր։ Ընդհարումներում զոհվել են 63 ուսանող և 30 քաղաքացի[3]։ Ի վերջո ուսանողները պարտություն են կրել։

Հետևանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1250-1709 թվականներին գործած Սվինդլսթոք պանդոկի հուշատախտակը

Քաղաքային իշխանությունները վեճը լուծել են հօգուտ ուսանողների և հատուկ որոշում կայացրել։ Այդ ժամանակվանից ի վեր՝ յուրաքանչյուր տարի փետրվարի 10-ին քաղաքագլուխը և քաղաքային խորհրդի անդամները պարտավոր էին գլխաբաց անցնել քաղաքի փողոցներով, մասնակցել ժամերգությանը և յուրաքանչյուր սպանված ուսանողի համար համալսարանին վճարել մեկ պեննի, այսինքն՝ ընդհանուր գումարը կազմում էր հինգ շիլլինգ և երեք պենի։ Պատիժը ուժի մեջ է մնացել 470 տարի և հանվել է միայն 1825 թվականին, երբ գործող քաղաքագլուխը հրաժարվել է մասնակցել երթին[4][5]։ Համալսարանը ձևականորեն «ներել» է քաղաքին միայն 1955 թվականին, երբ ի հիշատակ 1355 թվականի դեպքերի և հաշտության՝ քաղաքագլխին տրվել է պատվավոր կոչում, իսկ համալսարանի փոխնախագահը (անգլ.՝ Vice-Chancellor) ընտրվել է պատվավոր քաղաքացի[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Top_ten_astonishing_facts»։ Oxford City Council, UK։ 15 December 2009։ Արխիվացված օրիգինալից-ից 15 December 2009-ին 
  2. Morris James (1965)։ Oxford։ Harcourt։ էջ 69 
  3. Koenig Chris։ «Rioting over wine led to 90 deaths»։ The Oxford Times։ Արխիվացված օրիգինալից 6 July 2015-ին։ Վերցված է 17 August 2012 
  4. Selwood Dominic (10 February 2017)։ «On this day in 1355: University fracas ends with 93 dead and the birth of a 600-year-long tradition»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Արխիվացված օրիգինալից 3 March 2017-ին։ Վերցված է 8 February 2018 
  5. Sullivan Paul (31 January 2012)։ Bloody British History: Oxford։ History Press։ էջ 54։ ISBN 9780752481975։ Վերցված է 9 February 2018 
  6. Miller Carol M. (June 1993)։ «The St. Scholastica Day Riot: Oxford after the Black Death»։ FCH Annals – Journal of the Florida Conference of Historians 1: 29–42։ Արխիվացված օրիգինալից-ից 7 December 2015-ին։ Վերցված է 6 September 2015  (PDF of entire volume Archived 14 October 2015 at the Wayback Machine.)
  7. «`THE ST»։ Արխիվացված օրիգինալից-ից 2010-09-29-ին։ Վերցված է 2010-04-20