Սուրբ Ստեփանոս եկեղեցի (Փոքր Արագյալ)
Սուրբ Ստեփանոս եկեղեցի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | եկեղեցի |
Երկիր | Վրաստան |
Տեղագրություն | Սամեբա (Նինոծմինդայի շրջան) |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 19-րդ դար |
Հիմնադրված | 19-րդ դար |
9,12 մետր | |
Երկարություն | 13,27 մետր |
Լայնություն | 9,12 մետր |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Ստեփանոս եկեղեցի[1],Հայ Առաքելական եկեղեցի, գտնվում է Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Փոքր Արագյալ գյուղում, կառուցվել է 19-րդ դարում։
Ըստ եկեղեցու արևմտյան պատի արձանագրության, եկեղեցին կառուցվել է 1862 թվականին։
Վրաստանի հայոց թեմի և Իմերեթի թեմի 1866 թվականի եկեղեցիների տեղեկագրերի տվյալների այն եղել է փայտաշեն կառույց, որը ունեցել է 20 ծխական։ Իսկ արդեն 1885 թվականին եկեղեցին քարաշեն էր և ուներ 26 ծխական։
Եկեղեցու հարակից տարածքում կա գերեզմանոց։ Եկեղեցին քարաշեն բազիլիկ կառույց է չափսերն են (13.27 x 9.12) մետր։ Եկեղեցու արևմտյան կողմի գագաթին կա զանգակատուն։
Հոգևոր կազմը եղել է Գրիգոր քհն. Տեր-Գևորգյանը, Ստեփանոս քհն. Տեր-Ղազարյանը և Ղազարոս քհն. Տեր-Խաչատրյանցը, որոնք քահանայագործել են 1860-80-ական թվականներին։
Հետխորհրդային տարիներին, մասնավորապես 2009 թվականին եկեղեցին վերանորոգվում է, Եզեկ Եզեկյանի բարերարությամբ, որից հետո եկեղեցին վերաօծվում է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Aleks_El_Dia. «ՓՈՔՐ ԱՐԱԳՅԱԼ - ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ԵԿԵՂԵՑԻ». armenianchurch.ge. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.
{{cite web}}
: Missing|author1=
(օգնություն)